Էլիզա Կոնստանտին-Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզա Կոնստանտին-Հանսեն
Ծնվել էմայիսի 4, 1858(1858-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՖրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Վախճանվել էփետրվարի 25, 1946(1946-02-25)[1][4][5] (87 տարեկան)
Մահվան վայրԿոլդինգ, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա[4]
Մասնագիտություննկարչուհի, ինքնակենսագիր, խեցեգործ, տեքստիլ նկարչուհի և textile designer
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՔրիստեն Դալսգոր[6][7], Լաուրից Տուկսեն[6][7] և Gaston Veuvenot Leroux?[6][7]
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ՀայրԿոնստանտին Հանսեն
 Elise Konstantin-Hansen Վիքիպահեստում

Էլիզա Կոնստանտին-Հանսեն (դան․՝ Elise Konstantin-Hansen, մայիսի 4, 1858(1858-05-04)[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - փետրվարի 25, 1946(1946-02-25)[1][4][5], Կոլդինգ, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի նկարչուհի և կերամիստ։ Մշակել է իր սեփական նատուրալիստական ոճը՝ հաճախ պատկերելով ծովային թռչուններին, կենդանիներին, բույսերին և ծովափնյա տեսարաններ[8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզայի դիմանկարը հոր՝ Կոնստանտին Հանսենի կողմից

Էլիզա Հանսենը ծնվել է Ֆրեդերիկսբերգում, Կոպենհագենի թաղամասում, 1858 թվականի մայիսի 4-ին, դանիացի ոսկեդարի նկարիչ Կոնստանտին Հանսենի և նրա կնոջ՝ Մագդալենա Բարբարա Կյոբկեի ընտանիքում։ 1908 թվականին փոխել է իր ազգանվան ուղղագրությունը՝ Կոնստանտին-Հանսենի[9]։

Էլիզան մեծացել է գեղարվեստական միջավայրում։ Նրա ութ քույր-եղբայրներից մի քանիսն ունեցել են գեղարվեստական տաղանդներ, հատկապես նրա քույր Քրիստիանան, ով ասեղնագործել է։ Ինքը՝ Կոնստանտին-Հանսենը, նույնպես սկսել է ասեղնագործել երիտասարդ տարիքում՝ հաճախ մշակելով սեփական էսքիզները։ Ավելի ուշ՝ 1880 թվականին հոր մահից հետո նա դարձել է ճարտարապետ և քանդակագործ Թորվալդ Բինդեսբյոլի գլխավոր օգնականը[9]։ Ի լրումն այն ամենի, ինչ հայրը նրան սովորեցրել է գեղանկարչության մասին, նա հաճախել է Վիլհելմ Կյուխնի գեղանկարչության դպրոց[10] և դասեր է ստացել նկարիչներ Քրիստեն Դալսգորից և Լաուրից Տուկսենից՝ նախքան 1886 թվականին Փարիզ ուսանելու մեկնելը[8]։

Գեղարվեստական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղին ծովասեզով զարդարված սկուտեղը՝ պատրաստված Ջ. Ուոլմանի խեցեգործարանում Ուտերսլևում 1887 թ. Դանիական դիզայնի թանգարան

1880-ականների սկզբին Էլիզան սկսել է ասեղնագործությամբ զբաղվել՝ ընդօրինակելով պոմպեյան որմնանկարների ոճը, որը սիրել է Թորվալդ Բինդեսբյոլը։ Աշխատել է նաև կերամիկայի վրա Ուտերսլևի արհեստանոցում Բինդեսբյոլի և Սկովգորդ եղբայրների հետ, որտեղ զարգացրել է ավելի ազատ, անհատական ոճ։ Ոգեշնչված ճապոնական արվեստով, նա մշակել է իր սեփական մոտեցումը ծովային թռչունների, կենդանիների, բույսերի և ծովափնյա տեսարանների դեկորատիվ պատկերմանը, որոնք նա հաճախ նկարել է։ Նրա կերամիկական ստեղծագործություններից մի քանիսն իր ամենանշանավոր գործերից են, այդ թվում՝ ծովաստղ պատկերող ափսե, ոստրեի որսորդների ջնարակված բարձրաքանդակ և անգղի պատկերով յուրօրինակ գավաթներ[8]։ 1930 թվականին Կոնստանտին-Հանսենը ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքը, որը հայտնի է որպես Svaneflok i våge, որտեղ պատկերված են մի խումբ կարապներ Կոլդինգ ծովախորշի ֆոնին[11]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին-Հանսենի«Գիշանգղ» նկարը, որը ցուցադրվել է 1893 թվականին Ազատ ցուցահանդեսում

1882 թվականից Կոնստանտին-Հանսենն իր նկարները ցուցադրել է Շառլոտենբորգում, որտեղ 1885 թվականին արժանացել է Նոյհաուզենի մրցանակին իր «Drenge udenfor en Grønthandel» (Տղան կանաչեղենի խանութում) աշխատանքի համար։ 1893 թվականին Շառլոտենբորգի փոխարեն նա սկսել է ցուցադրվել Ազատ ցուցահանդեսում (Den Frie Udstilling), որտեղ շարունակել է ցուցադրել իր աշխատանքները մինչև 1928 թվականը։ Էլիզայի աշխատանքները ցուցադրվել են նաև արտասահմանում՝ Փարիզում (1889) և Բեռլինում (1910-1911)։ Կոնստանտին-Հանսենի աշխատանքները ներկայացվել են Չիկագոյի գեղարվեստի պալատում 1893 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[12]։ 1917 թվականին նա իր աշխատանքներով մասնակցել է նաև Դանիայի արվեստի ցուցահանդեսին (Dansk Kunsthandel) և 1920 թվականի Կանանց հետահայաց ցուցահանդեսին դան․՝ Kvindelige kunstneres retrospektive udstilling)[8]։ 2013 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Kolding Kunstforening-ի ցուցահանդեսում[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/464094
  2. 2,0 2,1 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. 4,0 4,1 4,2 4,3 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
  6. 6,0 6,1 6,2 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=432&wsektion=alle
  7. 7,0 7,1 7,2 http://www.kvinfo.dk/side/170/bio/512/
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Elise Konstantin-Hansen» (դանիերեն). Dansk Biografisk Leksikon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 19 апреля 2020-ին.
  9. 9,0 9,1 9,2 Munk, Jens Peter. «Elise Konstantin-Hansen (1858 - 1946)» (դանիերեն). Kvinfo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 19 апреля 2020-ին.
  10. «Anna Ancher & Co». Sophienholm (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 1 декабря 2017-ին. Վերցված է 19 апреля 2020-ին.
  11. 11,0 11,1 «Elise Konstantin-Hansen» (դանիերեն). Kolding Kunstforening. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 19 апреля 2020-ին.
  12. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 19 апреля 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Կոնստանտին-Հանսեն» հոդվածին։