Մանում (տեքստիլ)
Մանում, տարբեր թելերի պարուրաձև ոլորման և շարվածքի գործընթաց։ Մանումը կատարվում է հիմնականում թելերն առավել ամուր և երկար դարձնելու նպատակով։ Հայաստանում մանել սկսել են անհիշելի ժամանակներից, դա է վկայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտյա, ոսկրե և կավե իլիկների առկայությունը։
Մանման եղանակները.
- Մազաթելի ոլորումը ձեռքի ափերի մեջ
- Մազաթելի մակերևութային ոլորում
- Մանում իլիկի օգնությամբ
- Մանում ճախարակի օգնությամբ
- Մանում մանածագործական սարքերի օգնությամբ
Մանման գործընթացի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանումը զանազան մանածագործական գործիքների կիրառմամբ ներառում է երեք փուլեր. այդ թվում յուրաքանչյուր փուլ իր ընթացքն ունի.
- Մազաթելի զանգվածի պատրաստում և դրանից ժապավենի ստացում
- Փխրեցում, մամլած զանգվածը ծվեն-ծվեն են անում, մանրացնում, որպեսզի ավելի հեշտ միախառնվի և աղբից հեշ զատվի։
- Միախառնում, փխրունացված մազաթելի զանազան տեսակների իրար հետ ոլորման գործընթացը, որպեսզի ստանան այնպիսի թելեր, որպիսին հարկավոր է՝ առաձգական, ամուր, բարակ, հաստ և այլն։
- Գզում, ապահովում է հետագա փխրեցումն ու մազաթելի մաքրումը զանազան տեսակի աղբից։
- Սանդերքում, տեղի է ունենում առանձնացում։ Ընդհանուր զանգվածից այլ մանր թելերի առանձնացման գործընթացն է։ Հեռացնում են գործընթացից մնացած մանր մասերը և ձևավորում կամ ժապավեն կամ էլ հաստաթել։
- Նախամանում, աստիճանաբար ժապավենից դուրս են հանում հաստաթելը (նախաթել) և կծիկ պատրաստում ըստ համապատասխան ձևի և չափի։
Մանման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի մանման երեք հիմնական համակարգ.
Մանումը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ գրականության մեջ հայտնի է Ղազարոս Աղայանի «Ճախարակ» բանաստեղծությունը, որի մեջ խոսվում է մանելու գործընթացի մասին.
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Прядение»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Spinning», Spinning the Web (Manchester City Council: Libraries), արխիվացված օրիգինալից 2008-10-24-ին, https://web.archive.org/web/20081024091645/http://www.spinningtheweb.org.uk/m_display.php?irn=66&sub=machproc&theme=industry&crumb=Spinning, վերցված է 2009-01-29
- ↑ Collier 1970, էջ. 80
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Trowbridge medieval spinning industry Archived 2012-10-24 at the Wayback Machine.
- Прядение из собачьей шерсти
- Spinnen mit der Handspindel (Landschaftsmuseum Obermain)
- Geschichte des Handspinnens Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Wollspinnerin im Mittelalter Kleidung, soziales Umfeld, Gegenstände des mittelalterlichen Spinnens und Textilhandwerk
- Spinnen und Weben als halstattzeitliche Urnendarstellung Archived 2007-09-27 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանում (տեքստիլ) կատեգորիայում։ |