Կանայի հարսանիքը (Վերոնեզե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանայի հարսանիքը
Կանայի հարսանիքը
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե[1]
տարի1560[2]
բարձրություն677 սանտիմետր[3][2]
լայնություն994 սանտիմետր[3][2]
ստեղծման երկիր Վենետիկի հանրապետություն[2]
ուղղությունմաներիզմ[4]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1][2] և կտավ[1][2]
գտնվում էիտալական գեղանկարչության սրահ համար 6[3]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1][5]
սեփականատերՖրանսիական պետություն[5]
հիմնական թեմաMarriage at Cana?
https://www.wga.hu/index_search.html, https://www.analisidellopera.it/paolo-veronese-nozze-di-cana/ կայք
Ծանոթագրություններ
 Marriage at Cana (Paulo Veronese) Վիքիպահեստում

Կանայի հարսանիքը (իտալ.՝ Le nozze di Cana ) Վերածննդի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավն է։ Պատկերված է ավետարանում նկարագրված Քրիստոսի ջուրը գինու վերածելու պատմությունը[7]։

Նկարում 130 հոգի է պատկերված։ Նրանց թվում են Վերածննդի շրջանի հայտնի անձինք՝ Կառլ V-ը, Ֆրանցիսկ I-ը և Սուլեյման Հիասքանչը։ Երաժիշտների կերպարով պատկերված են ժամանակի հայտնի նկարիչներ՝ Տիցիանը, Տինտորետտոն, Բասանոն և ինքը՝ Վերոնեզեն, սպիտակ հագուստով։

Կանայի հարսանիքը նկարվել է Վենետիկի բենեդիկտյան Սան-Ջորջիո Մաջորե միաբանության պատվերով։ 1798 թվականին Նապոլեոնի բանակը վեցնում է այն որպես ռազմական ավար և նույն թվականին հանձնում Լուվրի թանգարանին։ Այժմ գտնվում է Լուվրի թանգարանի Դենոն պատկերասրահի 6-րդ դահլիճում[8]։

2010 թվականին Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունը դիմել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին՝ նկարը Իտալիային վերադարձնելու գործընթացին միջամտելու խնդրանքով։

Դրվագներ նկարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանայի հարսանիքը (Վերոնեզե)» հոդվածին։