Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 29, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության սահմանները 1780 թվականին
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության սահմանները 1780 թվականին

Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն (դան․՝ Danmark-Norge, նորվ.՝ Danmark-Noreg), ուշմիջնադարյան պետություն Սկանդինավյան թերակղզում, Յուտլանդիա թերակղզում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզեխմբերում 1536-1814 թվականներին։ Հիմնադրել է Դանիայի արքա Քրիստիան III-ը 1536 թվականին։ Երկիրը կառավարել է Օլդենբուրգների արքայատոհմը: Տարածքը կազմել է առավելագույնը 487 476 կմ²՝ Քրիստիան VII արքայի օրոք (1766-1808)։

Թագավորության մայրաքաղաքն էր Կոպենհագենը, քանի որ միության մեջ գերիշխող դերը Դանիայինն էր: Պետական լեզուներն էին դանիերենն ու գերմաներենը, իսկ պետության առաջնորդը կրում էր «Դանիայի և Նորվեգիայի, վենդերի ու գոթերի արքա» տիտղոսը։ Հզորության շրջանում, երբ երկրում զարգացել էր ծովագնացությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր կղզիներ՝ Ատլանտյան օվկիանոսի տարածքում՝ հասնելով մինչև Գրենլանդիա, Իսլանդիա, Ֆարերյան և այլ կղզիներ՝ սահմանաբաժան դառնալով Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Դանիայի կազմում են եղել նաև Շլեզվիգի և Հոլշտեյնի կոմսությունները (ժամանակակից Գերմանիայի նահանգներից Շլեզվիգ Հոլշտայնը): Թագավորությունն ունեցել է գաղութներ Հնդկաստանում, Աֆրիկայում ու Կարիբյան ծովում։

16-րդ դարի սկզբին, երբ Շվեդիայում գահ է բարձրանում... Ավելին