Կաղապար:ԸԻ/Շաբաթ 5, 2023 թ.
Արտաքին տեսք
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- փետրվարի 1-ին C/2022 E3 (ZTF) գիսաստղը հասել է Երկրին ամենամոտ կետին (42,000,000 կմ):
- հունվարի 30-ին մահապարտ-ահաբելիչը Պակիստանի Փեշավար քաղաքի շիա մզկիթում, երկուշաբթի կեսօրվա աղոթքի ժամանակ պայթուցիկ սարք է գործարկել։
- հունվարի 28-ին Պետր Պավելը ընտրվել Չեխիայի նախագահի պաշտոնում, որը ստամձնելու է թվականի մարտի 9-ին։
- հունվարի 27-ին Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու շրջաններում տեղացած հորդառատ անձրևների պատջառով կղզում ջրհեղեղ է սկսվել։
- Ջասինդա Արդերնի հրաժարականից հետո, Քրիս Հիփքինսը դարձել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար և Նոր Զելանդիայի 41-րդ վարչապետ։
- հունվարի 19-ից Էլիզաբեթ Բորնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են սկսել (նկարում)։
- 2022 թվականին՝ 60 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի բնակչությունը քիչ ծնելիության և մահացության աճի պատճառով պակասել է 850 000 մարդով։
- հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
- հունվարի 16-ին Պալերմոյում հատուկ ծառայությունների հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Իտալական մաֆիայի «կնքահայր» Մատեո Մեսինա Դենարոն։
- Արքայազն Հարրիի գրած «Պահեստային» վերնագրով հուշագրությունը, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 10-ին, Իսպանիայի գրախանութներում հայտնվել է հունվարի 5-ին, բայց շտապ հանվել է վաճառքից։ Գրքում բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապված բացահայտումներ կան։
- առնվազն 71 մարդ զոհվել է, ավելի քան 1,5 միլիոնը՝ հոսանքազրկվել, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չեղարկվել են ավելի քան 7000 չվերթ «ռումբ փոթորկի» և ձյան առատ տեղումների հետևանքով, որը տարածվել է Քվեբեկից Տեխաս։
Վերջերս մահացածներ՝ Զազա Ալեքսիձե • Ջինա Լոլոբրիջիդա • Վախթանգ Կիկաբիձե • Իննա Չուրիկովա • Վրեժ Մարկոսյան • Լիզա Մարի Փրեսլի