Մատեո Մեսինա Դենարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեո Մեսինա Դենարո
իտալ.՝ Matteo Messina Denaro
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1962(1962-04-26)
ԾննդավայրԿաստելվետրանո
Մահացել էսեպտեմբերի 25, 2023(2023-09-25)[1] (61 տարեկան)
Մահվան վայր, Լ'Աքվիլա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունհանցագործ, mobster և Հանցագործության ղեկավար
Ծնողներհայր՝ Francesco Messina Denaro?
 Matteo Messina Denaro Վիքիպահեստում

Մատեո Մեսինա Դենարո (իտալ.՝ Matteo Messina Denaro, ապրիլի 26, 1962(1962-04-26), Կաստելվետրանո - սեպտեմբերի 25, 2023(2023-09-25)[1], , Լ'Աքվիլա), հայտնի է նաև որպես Դյաբոլիկ, սիցիլիական մաֆիոզ։ Իր մականունը նա վերցրել է իտալական կոմիքսներից հայտնի հակահերոսի պատվին[2]։ Երբ Բեռնարդո Պրովենցանոն ձերբակալվել է 2006 թվականի ապրիլի 11-ին, դարձել է Կոզա նոստրայի նոր առաջնորդներից մեկը[3]։ Նրա անձը և գործունեության տեսակը դարձել են հանրության սեփականությունը, այն բանից հետո, երբ իտալական «L'Espresso» ամսագիրը հրապարակել է իր լուսանկարը իր շապիկին «Ecco il nuovo capo della mafia» («Սա մաֆիայի նոր ղեկավարն է») վերնագրով։ 1993 թվականից թաքնվում է ոստիկանությունից և «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ աշխարհում 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում վեցերորդ տեղում է[2][4]։

Պատանեկությունն ու առաջին քայլերը հանցագործ աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեո Մեսինա Դենարոն ծնվել է 1962 թվականի ապրիլի 26-ին Սիցիլիայում, Կաստելվետրանո կոմունայում (Տրապանի նահանգ) Սիցիլիայի մաֆիոզ Ֆրանչեսկո Մեսինա Դենարոյի ընտանիքում (ավելի հայտնի է որպես Դոն Չիչչո), որը եղել է Կապո մանդամենտո Կաստելվետրանոն և Տրապանիում մաֆիայի կոմիսիայի ղեկավարը։ Ֆրանչեսկո Դենարոն մաֆիոզիի իր կարիերան սկսել է որպես Դը Ալիի ընտանիքի վարձու կամպիերե (զինված պահակ), հարուստ հողատեր և Սիկուլիայի բանկի հիմնադիրներից մեկը (իտալ.՝ Banca Sicula): Ավելի ուշ նա բարելավել է իր դիրքերը և նշանակվել է կառավարիչ և պահակ (իտալ.՝ fattore) վարձակալված գյուղատնտեսական հողերի համար։ Լավ աշխատանքի համար, որպես շնորհակալություն, Դը Ալիի ընտանիքը նրան հսկայական կալվածք է նվիրել Ձանգարայի շրջանում՝ Կաստելվետրանոյում։ Սակայն Ֆրանչեսկոն միայն ֆորմալ սեփականատեր է եղել, իսկական տեր է դարձել Սալվատորե Ռիինան, որի դաշնակիցը եղել է Դենարոն[5][6]։

Անտոնիո Դը Ալին 1983 թվականին հրաժարական է տվել և հեռացել է Սիկուլիայի բանկում ղեկավար պաշտոնից, քանի որ նրա անունը հայտնվել է գաղտնի մասոնական օթյակի ցուցակում։ 1996 թվականին նրա որդին՝ Անտոնիո Դը Ալին, դարձել է Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից սենատոր, իսկ 2001 թվականի ապրիլին դարձել է ներքին գործերի նախարարությունում նախարարի տեղակալ, որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով։ Անտոնիոյի զարմիկը՝ Ջակոմո Դը Ալին, իր հերթին, զբաղեցրել է իտալական առևտրային բանկի խորհրդականի պաշտոնը (իտալ.՝ Banca Commerciale Italiana) Միլանում, որը ձեռք է բերել Սիկուլի բանկը 1991 թվականին։ Մատեոյի եղբայրը՝ Սալվատորե Մեսինա Դենարոն, աշխատել է Սիկուլայի բանկում, այնուհետև՝ իտալական առևտրային բանկում և ձերբակալվել 1998 թվականի նոյեմբերին[7]։ Այսպիսով, Մատեոն ստացել է հրաշալի կապեր քաղաքական և ֆինանսական շրջանակներում։

Ֆրանչեսկոն իր որդուն սովորեցրել է զենք օգտագործել, երբ նա ընդամենը 14 տարեկան է եղել, իսկ արդեն 18 տարեկանում Մատեոն կատարել է առաջին սպանությունը։ Մատեոն համբավ ու հեղինակություն է ձեռք բերել մաֆիոզ շրջանակներում, երբ 1992 թվականի հուլիսին սպանել էր իր հոր մրցակից, ղեկավար Վինչենցո Միլացցոյին Ալկամոյից և խեղդել նրա սիրեցյալ Անտոնելա Բոնոմոյին, որը գտնվել է հղիության երրորդ ամսում[3]։ Ընդամենը, ամենահամեստ գնահատականներով, նա սպանել է առնվազն 50 մարդու։

Մարդկանց, ում ես սպանել եմ, կարելի է լրացնել մի ամբողջ գերեզմանոց (մեկ այլ տարբերակ՝ «Ես մի ամբողջ գերեզմանոց եմ լցրել»)։
- Մատեո Մեսինա Դենարո

2006 թվականին սիցիլիական մաֆիայի «պարագլուխ» Բեռնարդո Պրովենզանոն՝ «Տրակտոր» մականունով, ձերբակալվել և կալանավորվել է։ Պրովենզանոյի իրավահաջորդը կարող էր դառնալ երեք բարձրաստիճան մաֆիոզ-Սալվատորե Լո Պիկոլոն, Դոմենիկո Ռակուգլիան կամ Մատեո Մեսինա Դենարոն։ Սակայն 2007 թվականին Սալվատորե Լո Պիկոլոն ձերբակալվել է, իսկ երկու տարի անց ձերբակալվել է նաև Դոմենիկո Ռակկուգլիան։ Այսպես, Մատեո Մեսինա Դենարոն դարձել է սիցիլիական մաֆիայի «կնքահայրը»։

2002 թվականի մայիսին Դենարոն հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտվել Միլանում, Հռոմում և Ֆլորենցիայում մի շարք պայթյունների կազմակերպման համար, որոնք հանգեցրել են տասը մարդու մահվան և ևս 90-ը լրջորեն վիրավորվել են։

2010 թվականին տեղի է ունեցել ոստիկանական խոշոր գործողություն՝ «Գոլեմ-3» անվանումով, որը դարձել է 2009 թվականի հունիսին սկսված քննչական միջոցառումների շարունակությունը՝ Մատեո Մեսինա Դենարոյին ձերբակալելու վերջնական նպատակով։ Գործողությանը մասնակցել են իրավակարգի 200 աշխատակիցներ, որոնք ձերբակալել են «կնքահոր» 19 մերձավորներին, որոնց թվում է եղել նաև նրա եղբայր Սալվատորեն։

Մատեո Մեսինա Դենարոյին 2023 թվականի հունվարի 16-ին բերման են ենթարկել Պալերմոյի մասնավոր կլինիկայում իտալական հատուկ ծառայությունների հատուկ գործողության ժամանակ[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեոն երբեք ամուսնացած չի եղել, իսկ 1993 թվականից հետախուզման մեջ է, ուստի այլևս չի կարողանա ամուսնանալ, ոչ էլ քաղաքացիական ամուսնություն կնքել, ինչպես նաև օրինական երեխաներ չունի։ Սակայն արդեն երկար տարիներ համառ լուրեր են պտտվում այն մասին, որ նա ունի արտամուսնական երեխա։ Մի անգամ Դենարոն անձամբ սպանել է սիցիլիական հյուրանոցի սեփականատիրոջն այն բանի համար, որ նա իրեն մեղադրել է անչափահաս աղջիկների հետ կենակցության մեջ[10]։ Մինչ այժմ պարզ չէ, թե արդյոք Մատեոն նման հանցագործություններ է կատարել, թե բոլոր մեղադրանքներն անհիմն են եղել։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ՝ 1994 և 1996 թվականներին, Դենարո ծպտյալ վիրահատության է ենթարկվել Իսպանիայում՝ Բարսելոնայի կլինիկաներից մեկում Իսպանիայում, կարճատեսության ծանր ձևը շտկելու համար, որով տառապել է մանկությունից[11]։ 2006 թվականին իտալական որոշ պարբերականներ գրել են, որ հնարավոր է Դենարոն տառապում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ, և նա պետք է դիալիզի ենթարկվի[11]։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեո Մեսինա Դենարոն ունի Փլեյբոյ մաֆիոզի, լովելասի և շքեղության սիրահարի համբավ[2][3]։ Հիմնականում թանկարժեք «Porsche» սպորտային մեքենաներ, «Rolex Daytona» ժամացույցներ, «Ray-Ban» արևային ակնոցներ և ֆիրմային հագուստ Ջորջիո Արմանիից և «Վերսաչե»-ից։ Մատեոյի հիմնական հոբբին համակարգչային խաղերն են։

Մատեոյի հեդոնիստական ապրելակերպը նրան դարձնում է կուռք և երիտասարդ մաֆիոզների շրջանում նմանակելու օրինակ և արմատապես տարբերում է նրան Կոզա Նոստրայի այնպիսի ավանդական ղեկավարներից, ինչպիսիք են՝ Ռիինա Սալվատորեն, Բեռնարդո Պրովենցանոն և այլն, որոնք պահպանում են պահպանողական ընտանեկան արժեքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sicilian Mafia Boss Messina Denaro Is Dead: Italian MediaBarron's national business and financial weekly, 2023.
  2. 2,0 2,1 2,2 10 самых разыскиваемых людей мира по версии Forbes, Forbes.ru
  3. 3,0 3,1 3,2 Софья Коврова (26 апреля 2006 года). «Итальянскую мафию возглавит плейбой». Yтро.ру.
  4. Who is now on the World's Most Wanted list? The Guardian, May 4, 2011
  5. «Changing face of new godfather» (անգլերեն). The Scotsman. 10 апреля 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Parlamento pulito. Il catalogo è questo, societacivile.it
  7. «Il boss ordinò: "Votate Silvio"» (իտալերեն). L’Espresso. 18 марта 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 21 сентября 2011 года-ին.
  8. «Arrestato il boss della mafia Matteo Messina Denaro». La Repubblica (իտալերեն). 2023 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  9. «Italy's most-wanted mafia boss Matteo Messina Denaro arrested». The Guardian. 2023 թ․ հունվարի 16.
  10. «Ecco il nuovo capo della mafia», статья на итальянском языке в журнале L’Espresso, авторы Петер Гомес и Марко Лильо, 12 апреля 2001 года.
  11. 11,0 11,1 «Afirman que capo de la Cosa Nostra se operó de miopía en Barcelona» (իսպաներեն). Terra Chile. 14 февраля 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 22 сентября 2011 года-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեո Մեսինա Դենարո» հոդվածին։