Երիկամի քրոնիկ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիկամի քրոնիկ հիվանդություն
Uremic frost on forehead and scalp of young Afro-Caribbean male.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասերիկամային անբավարարություն[1] և երիկամախտություն
Բուն պատճառC9438[1] և C9438[2]
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա
Հիվանդությունների բազա11288
MedlinePlus000471
eMedicine238798
MeSHIDD051436
Disease OntologyDOID:784
NCI ThesaurusC9438[1] և C9438[2]

Երիկամի քրոնիկ հիվանդություն, երիկամի ախտահարում, երիկամի գործառույթի աստիճանական կորուստ ամիսների կամ տարիների ընթացքում[3][4]։ Վաղ շրջանում ախտանիշներ չկան[3]։ Ավելի ուշ առաջանում է ոտքերի այտուցվածություն, հոգնածություն, փսխում, ախորժակի կորուստ և շփոթվածություն[3]։ Բարդություններից են սրտի և ոսկրերի ախտահարումը, բարձր զարկերակային ճնշումը, սակավարյունությունը[5][6][7]։

Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։[4][8] Ռիսկի գործոն է ընտանեկան պատմության առկայությունը։[3] Ախտորոշումը սովորաբար կատարում են արյան լաբորատոր հետազոտությամբ՝ կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշելու միջոցով և մեզի հետազոտությամբ՝ ալբումինը որոշելու միջոցով[9]։ Հետագա ուլտրաձայնային հետազոտությունը կամ երիկամի բիոպսիան կատարում են պատճառը գտնելու համար[4]։ Առկա են տարբեր դասակարգումներ[10][11]։

Ռիսկի խմբում գտնվող հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել սկրինինգային հետազոտություն[9]։ Նախնական բուժումը ենթադրում է կարգավորել արյան ճնշումը, գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը[12]։ Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից պետք է խուսափել[12]։ Խորհուրդ է տրվում նաև լինել ակտիվ և հետևել սննդին[12]։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է հեմոդիալիզ, որովայնային դիալիզ և երիկամի փոխպատվաստում[13]։ Սակավարյունության և ոսկրերի ախտահարման դեպքում ևս անհրաժեշտ է բուժում[14][15]։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը 2016 թվականին ախտահարել է 753 միլիոն մարդու, որից 417 միլիոնը՝ կանայք, իսկ 336 միլիոնը՝ տղամարդիկ[8][16]։ Մահվան պատճառն էր բարձր ճնշումը՝ 550,000-ի մոտ, շաքարային դիաբետը՝ 418,000-ի մոտ և գլոմերուլոնեֆրիտը՝ 238,000-ի մոտ[8]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդությունը սկզբնական շրջանում չունի առանձնահատուկ նշաններ և արյան մեջ հայտնաբերվում է միայն կրեատինինի բարձր մակարդակ կամ մեզում սպիտակուցի առկայություն։ Երիկամի գործառույթի ընկճումը ուղեկցվում է՝

Երիկամի քրոնիկ հիվանդությունը հիվանդների մոտ աթերոսկլերոզի առաջացումը արագացված է և ավելի մեծ է հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, քան ընդհանուր բնակչության մոտ։ Այս երկուսի առկայությունը վատացնում է հետագա կանխատեսումը[27]։

Սեռական գործառույթի ընկճումը շատ տարածված է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց մեծ մասի մոտ նվազած է սեռական գրգռվածությունը, առկա է էրեկցիայի և օրգազմի հասնելու դժվարություն, որը տարիքի հետ ավելի է խորանում։ Կանանց մեծ մասը ունենում են սեռական թուլություն, ցավոտ դաշտանային ցիկլ և հաճույքի հետ կապված խնդիրներ[28]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդության ամենատարածված պատճառը 2015 թվականին համարվում էր շաքարային դիաբետը և ուղեկցող զարկերակային գերճնշումը ու գլոմերուլոնեֆրիտը[29]։ Պատճառը կարող է լինել նաև իդիոպաթիկ՝ անհայտ[30]։ Միասին սրանք առաջացնում են մեծահասակների 75%-ի մոտ երիկամի քրոնիկ հիվանդությունը։

Պատմականորեն երիկամային հիվանդությունը դասակարգվում է երիկամի անատոմիական կառուցվածքից ելնելով[31]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդի 12 արտածումային էլեկրրոսրտագրությունը և ծանր էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում՝ հիպերկալեմիա (7.4 մմոլ/լ) հիպոկալցեմիայով(1.6 մմոլ/լ)։ T ատամիկները սրացած են և QT միջակայքը երկարած է։

Երիկամի քրոնիկ հիվանդության ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, ֆիզիկալ քննության և մեզի հետազոտության միջոցով, ինչպես նաև արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշմամբ։ Կարևոր է այն տարբերակել սուր երիկամային վնասումից, քանի որ այն կարող է լինել դարձելի։ Տարբերությունը կայանում է կրեատինինի աստիճանական և հանկարծակի բարձրացմամբ համապատասխանաբար երիկամի քրոնիկ հիվանդության և սուր երիկամային վնասման ժամանակ։ Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ նախկինում տարած երիկամային հիվանդություն կամ այլ ուղեկցող հիվանդություն ևս նշվում է։

Թույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ տարբեր ուրեմիկ թույներ են կուտակվում արյան մեջ։ Նույնիսկ երիկամային անբավարարության վերջնական փուլում, երբ հիվանդները ստանում են հեմոդիալիզ, թույների մակարդակը չի վերադառնում նորմայի։ Նույն կերպ երիկամի փոխպատվաստման ժամանակ ևս թույների մակարդակը կարող է նորմայի չվերադառնալ, քանի որ փոխպատվաստված երիկամը կարող է 100%-ով չաշխատել։ Եթե նորմալ աշխատի կրեատինինի մակարդակը հաճախ կլինի նորմայի սահմաններում։ Թույները ունեն բջջատոքսիկ ազդեցություններ և տարբեր մոլեկուլային զանգված, դրանցից որոշները կապվում են սպիտակուցների հետ, հատկապես ալբումինի։ Ուրեմիկ թույները դասակարգվում են երեք խմբի՝ քիչ ջրալույծ, միջին մոլեկուլային զանգվածով լուծույթներ և սպիտակուցներին կապված լուծույթներ[34]։ Մեծ հոսք ունեցող դիալիզի թաղանթով կատարված հաճախակի կամ երկարատև բուժումը և մեծացած երիկամային արյունահոսքը նպաստում է փոքր մոլեկուլային զանգված ունեցող ջրալույծ թույների հեռացմանը։ Միջին մոլեկուլային զանգվածով մոլեկուլների հեռացումը կատարելու համար ավելի արդյունավետ է հեմոդիալիզը անել բարձր թափանցելիություն ունեցող թաղանթով՝ հեմոդիաֆիլտրացիա և հեմոֆիլտրացիա։ Այնուամենայնիվ, հեմոդիալիզի միջոցով սպիտակուցներին կապված թույների դուրսբերումը սահմանափակված է[35]։

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մարդիկ, ովքեր չունեն ո՛չ ախտանիշներ, ո՛չ ռիսկի գործոններ սկրինինգային հետազոտությունը նպատակահարմար չէ[36][37]։ Սկրինինգի կարիք ունեն զարկերակային գերճնշումով, շաքարային դիաբետով հիվանդները, սիրտ-անոթային հիվադություն, արտահայտված ճարպակալում, 60-ից բարձր տարիք ունեցողները, աֆրո-ամերիկյան ժողովուրդները, նախկինում երիկամային հիվանդություն կրած մարդիկ և ընտանեկան դրական պատմություն ունեցողները։ Սկրինինգը պետք է ներառի կծիկային ֆիլտրացիայի արագության, արյան մեջ կրեատինինի մակարդակի և մեզի մեջ ալբումին/կրեատինին հարաբերության որոշմամբ առավոտյան, ինչպես նաև մեզի արագ հետազոտությամբ՝ արյունամիզությունը որոշելու համար[38]։ Կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշում են արյան մեջ կրեատինինի մակարդակով և համապատասխանաբար հավասար է 1/կրեատինինին, այսինքն առկա է հակադարձ համեմատական կապ՝ ինչքան բարձր է կրեատինինի մակարդակը, այնքան ցածր է կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ Այն ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է կծիկը աշխատում։ Բայց քանի որ կծիկները կազմում են երիկամի ամբողջ զանգվածի <5%-ը, ապա այս ցուցանիշը ամբողջովին չի ներկայացնում երիկամի գործառույթը։ Հստակ ախտորոշելու համար կծիկային ֆիլտրացիայի արագությունից բացի, ուշադրություն են դարձնում նաև հիվանդի կլինիկական նշանների վրա, հատկապես հեղուկի մակարդակին և որոշում են հեմոգլոբինի, կալիումի, ֆոսֆատների, պարաթ հորմոնի մակարդակը։ Կծիկային ֆիլտրացիայի նորմալ մակարդակը կազմում է 90-120 մլ/ր։ Կրեատինինի նորման տարբեր երկրներում տարբեր է։

Նեֆրոլոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեֆրոլոգների կողմից կիրառվող ուղեցույցները բավականին բազմազան են տարբեր երկրներում։ Թեև շատերը կհամաձայնվեն, որ նեֆրոլոգիայի ուղեցույցները անհրաժեշտ են 4-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ (երբ կծիկային ֆիլտրացիայի արագություն/1,73մ2 հարաբերությունը քիչ է 30մլ/ր-ից կամ նվազում է 3մլ/ր/տարի և ավելի քիչ), ինչպես նաև կարող են օգտագործվել ավելի վաղ փուլերում՝ 3-րդ աստիճանի ժամանակ, երբ մեզում ալբումին/կրեատինին հարաբերությունը 30մգ/մմոլ ավելի է, կամ արյան ճնշումը դժվար է կարգավորել, կամ արյունամիզությունը ու այլ նշանները խոսում են առաջնային կամ երկրորդային կծիկային ախտահարման մասին։ Նեֆրոլոգիայում ուղեցույցների մեջ ներառված են նաև հիվանդի կրթության տարբերակներ երիկամի փոխպատվաստման մասին և զարկերակ-երակային խուղակների ձևավորում այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են հեմոդիալիզ։

Հետագա երիկամի գործառույթային թեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլեկուլային բժշկության MAG3 սկանավորումը արյունահոսքը հաստատելու և երկու երիկամների միջև գործառույթների տարբերությունը գնահատելու լրացուցիչ եղանակ է։ Դիմերկապտոսուկցինաթթվով սկանավորումը նույնպես կիրառվում է երիկամները տեսապատկերելու համար։ Այս երկուսն էլ օգտագործվում են տեխնիցիում-99 ռադիոակտիվ էլեմենտների հետ խելատացված։

Ծանրության աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդության աստիճանները
Առաջին աստիճան ≥ 90
Երկրորդ աստիճան 60 – 89
Երրորդ աստիճան 30 – 59
Չորրորդ աստիճան 15 – 29
Հինգերորդ աստիճան < 15

Բոլոր անհատները, ովքեր ունեն կծիկային ֆիլտրացիայի արագութան <60 մլ/ր/1.73 մ2 արժեք 3 ամիս շարունակ, համարվում են երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, անկախ նրանից թե երիկամի վնասում առկա է, թե ոչ։ Նրանց երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների շարքին դասելու հիմնավորումը հետևյալն է. կծիկային ֆիլտրացիայի այս աստիճան նվազումը խոսում է երիկամի գործառույթի կեսից ավել նվազման մասին, որը կարող է կապված լինել շատ բարդությունների հետ, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված[39]։

Մեզում սպիտակուցի առկայությունը համարվում է երիկամի գործառույթի նվազման և սիրտ-անոթային հիվանդության անկախ գործոն։ Հետևաբար անգլիական ուղեցույցներում ավելացվում է "P" տառը, եթե առկա է սպիտակուցի նշանակալի կորուստ[40]։

1-ին աստիճան՝ մի փոքր գործառույթի նվազում։ Առկա է երիկամի վնասում նորմալ կամ հարաբերականորեն բարձր կծիկային ֆիլտրացիայով (≥90 մլ/ր/1.73 մ2) և մեզում մշտական սպիտակուցի առկայություն։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով[39]։

2-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ) թեթև նվազում (60–89 մլ/ր/1.73 մ2) երիկամի վնասմամբ։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով[39]։

3-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության միջին աստիճանի նվազում (30–59 մլ/ր/1.73 մ2)[39]։ Անգլիական ուղեցույցները տարբերակում են 3Ա աստիճան(ԿՖԱ 45–59) և 3Բ աստիճան (ԿՖԱ 30–44) սկրինինգների նպատակով[40]։

4-րդ աստիճան՝ ծանր աստիճանի կծիկային ֆիլտրացիայի արագության նվազում (15–29 մլ/ր/1.73 մ2)[39]։ Հիվանդին պատրաստում են երիկամին փոխարինող բուժման։

5-րդ աստիճան՝ երիկամային անբավարարություն (GFR <15 մլ/ր/1.73 մ2)։ Կիրառվում է մշտական երիկամին փոխարինող բուժում[39]։

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն և երիկամային հիվանդության վերջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն տերմինը կիրառվում է բնութագրելու համար այն հիվանդներին, ովքեր ունեն երիկամի քրոնիկ հիվանդություն, բայց կյանքին օժանդակող՝ երիկամին փոխարինող բուժման կարիք դեռ չունեն։ Այն հիվանդները, ովքեր կարիք ունեն օժանդակող բուժման համարվում են երիկամային հիվանդության վերջին փուլում գտնվողներ։ Հետևաբար այս փուլում երիկամի փոփոխությունները անդարձելի են։ Չնայած որ, հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդները պատկանում են երիկամի քրոնիկ հիվանդության վաղ փուլերին (1-4 աստիճան), 5-րդ աստիճանի հիվանդները , ովքեր դեռ չեն ստանում փոխարինող բուժում, նույնպես պատկանում են այս խմբին։

Ուլտրաձայնային հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է ախտորոշիչ և կանխորոշիչ նպատակով։ Երիկամի կեղևային մասի էխոգենության բարձրացում լինում է կծիկային սկլերոզի, խողովակային ապաճի, ինտերստիցիալ ֆիբրոզի կամ բորբոքման դեպքում։ Երիկամի էխոգենությունը պետք է լինի նման լյարդի և փայծաղի էխոգենությանը (նկար 22 և 23)։ Ավելին, երիկամի չափերի փոքրացումը և կեղևային մասի բարակումը նույնպես հաճախ հանդիպող նշաններ են և խոսում են հիվանդության հարաճման մասին (նկար 24 և 25)։ Այնուամենայնիվ, երիկամների չափերը կախված են հասակից՝ կարճահասակ մարդիկ հակված են ունենալու փոքր երիկամներ, դրա համար երիկամի չափը միակ ցուցանիշը չէ[41]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի գործոնները կարգավորելուց բացի, բուժման հիմնական նպատակն է դանդաղեցնել կամ դադարեցնել երիկամի քրոնիկ հիվանդության հարաճումը։ Արյան ճնշման կագավորումը և բուժումը բուժման հիմնաքարերից մեկն է։

Արյան ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները կամ անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները օգտագործվում են հարաճումը դանդաղեցնելու համար[42]։ Հայտնաբերվել է նաև, որ այս դեղերը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների՝ սրտամկանի ինֆարկտի, կաթվածի, սրտային անբավարարություն առաջացումը և սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը պլացեբոյի հետ համեմատ[42]։ Ավելին, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներն ավելի արդյունավետ են երիկամային անբավարարության հարաճումը կանխելու նպատակով, քան անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները[42]։ Գերճնշման ագրեսիվ կարգավորումը նվազեցնում է մահվան ռիսկը[43]։

Չնայած անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները և անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները հանդիսանում են երիկամի քրոնիկ հիվանդության բուժման ստանդարտը, հիվանդների մոտ այս դեղերը ստանալու ժամանակ աստիճանական երիկամի գործառույթի կորուստ է գրանցվել, ինչպես ցույց է տրված IDNT[44] և RENAL[45] հետազոտություններում, որը ներկայացրել է կծիկային ֆիլտրացիայի արագության աստիճանական նվազում (երիկամի քրոնիկ հիվանդության առաջընթացի ճշգրիտ չափում, ինչպես ներկայացված է K/DOQI չափորոշիչներում[39]) այն հիվանդների մոտ, ովքեր ստացել են այս բուժման եղանակները։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպիդների բարձր մակարդակի դեպքում ագրեսիվ բուժումը հաստատված է[46]։ Սպիտակուցներից, կերակրի աղից քիչ դիետան նպաստում է երիկամի քրոնիկ հիվանդության հարաճման դանդաղեցմանը և սպիտամիզության նվազեցանը, ինչպես նաև փոխարինող բուժման երկարաձգմանը[47]։ Հիվանդության ավելի ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել նաև էրիթրոպոետինի և կալցիտրիոլի փոխարինում։ Ուղեցույցներում խորհուրդ է տրվում էրիթրոպոետինից առաջ նշանակել ներերակային երկաթ[48]: Հեմոգլոբինը խորհուրդ է տրվում 9–12 գ/դլ նվազելու դեպքում[49][50][51]։ Հայտնի չէ անդրոգենների ազդեցությունը սակավարյունության ժամանակ[52]։ Ֆոսֆատների բարձր քանակի ժամանակ կիրառում են նաև ֆոսֆատներին կապող նյութեր։ Հստակ ապացույցներ չկան Ֆոսֆոդիէսթերազ-5-ի պաշարիչների և ցինկի կիրառման մասին սեռական դիսֆունկցիայի ժամանակ[28]։

5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության դեպքում փոխարինող բուժում է կիրառվում՝ հեմոդիալիզ կամ երիկամի փոխպատվաստում։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդությունը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների համար ռիսկի գործոն, բացի այդ հիվանդները ունեն նաև այլ ռիսկի գործոններ, օրինակ՝ լիպիդների բարձր մակարդակ արյան մեջ։ Մահվան հաճախակի պատճառ համարվում է սիրտ-անոթային հիվանդությունը ավելի քան երիկամային անբավարարությունը։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը բարձրացնում է բոլոր տեսակի մահացությունները[53]։ Մահվան հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է, անկախ հիվանդության ծանրության աստիճանից[53][54][55]։

Փոխարինող բուժումը երկարացնում է հիվանդի կյանքի տևողությունը, բայց կյանքի որակի վրա ազդում է բացասականորեն[56][57]։ Երիկամի փոխպատվաստումը բարձրացնում է ապրելիությունը 5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ [58][59]։ Այնուամենայնիվ, այն կապված է կարճատև ապրելիության հետ, քանի որ վիրահատությունից հետո լինում են բարդություններ։ Տրանսպլանտացիայից բացի, բարձր ինտենսիվության տնային հեմոդիալիզը ապահովում է ավելի մեծ ապրելիություն և կյանքի որակ, քան հիվանդանոցում կատարվող շաբաթական 3 անգամյա հեմոդիալիզը և որովայնային դիալիզը[60]։

Ուռուցքի ռիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամային հիվանդության վերջին փուլում հիվանդները ունեն ուռուցքի զարգացման բարձր ռիսկ[61]։ Այս ռիսկը մասնակիորեն բարձր է երիտասարդ հիվանդների մոտ[61]։ Բժշկական մասնագիտական կազմակերպություններում չեն իրականացնում մշտական սկրինինգային հետազոտություններ, քանի որ չկան հիվադի վիճակը բարելավող ապացույցներ[62][63]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հոգուց մեկը ունի երիկամի քրոնիկ հիվանդություն։ Աֆրոամերիկացիները, ամերիկացի հնդիկները, իսպանացիները և Հարավային Ասիայի բնակիչները , մասնակիորեն Պակիստանի, Շրի Լանկայի, Բանգլադեշի և Հնդկաստանի բնակիչները երիկամի քրոնիկ հիվանդության բարձր ռիսկի խմբում են։ Աֆրո-ամերիկացիները ունեն բարձր ռիսկ, քանի որ նրանց մոտ տարածված է զարկերակային գերճնշումը։ 37%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում[64]։

Զարկերակային գերճնշում և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ երիկամի քրոնիկ հիվանդության ռիսկը ավելի բարձր է։ Հիվանդների 1/5-րդի մոտ առկա է զարկերակային գերճնշում և 1/3-րդի մոտ՝ շաքարային դիաբետ։ Ճարպակալումը, խոլեստերոլի բարձր մակարդակը, ընտանեկան պատմությունը, համակարգային կարմիր գայլախտը և սիրտ-անոթային տարբեր հիվանդությունները նույնպես կարող են բերել երիկամի քրոնիկ հիվանդության առաջացման։

2013 թվականին մահվան 956,000 դեպք է գրանցվել երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ, իսկ 1990 թվականին՝ 409,000[16]։ 2008 թվականին Կանադայում գրանցվել է 1,9-2,3 միլիոն դեպք[51]։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնաբերել է, որ հիվանդների թիվը 16,8% է եղել 20 տարեկանների մոտ 1999-2004 թվականներին[65]։ Մեծ Բրիտանիայում 2007 թվականին գրանցվել է, որ Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի 8,8%-ը ունեցել են ախտանշանային երիկամի քրոնիկ հիվանդություն[66]։

Բուժման արդյունավետությունը նույնպես տարբերվում է տարբեր ազգերի մոտ։ Հակագերճնշումային դեղերի ընդունումը արդյունավետ է սպիտակամորթների մոտ և ունի քիչ ազդեցություն սևամորթների մոտ և բիկարբոնատների անհրաժեշտություն է լինում[64]։ Սոցիալ-տնտեսական գործոնները մեծ ազդեցություն ունեն հիվանդության զարգացման գործում, քանի որ առկա են նշանակալի տարբերություններ սևամորթների և սպիտակամորթների շրջակա միջավայրում[64]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կա կապ երիկամի քրոնիկ հիվանդության զարգացման և առաջին կամ երկրորդ աստիճանի հարազատների միջև[67]։ Սևամորթները ունեն նաև արյան մեջ մարդու լեյկոցիտային հակածնի բարձր պարունակություն (HLA) [67]։ HLA-ի բարձր պարունակությունը բերում է արտահայտված համակարգային բորբոքման առաջացման, որը անուղղակիորեն բերում է երիկամային հիվանդության զարգացման։ Գիշերվա ընթացքում ճնշման նվազման բացակայությունը ևս բացատրում է սևամորթների մոտ տարածվածությունը[67]։

Միջին ամերիկյան նեֆրոպաթիան անհայտ պատճառով համարվում է բարձր ռիսկի գործոն այս հիվանդության համար։ Այն նկարագրվել է Կենտրոնական Ամերիկայի աշխատող տղամարդկանց մոտ, գլխավորապես Էլ Սալվադորի և Նիկարագուայի շաքարեղեգի դաշտերում։ Երկարատև ջերմային սթրեսը բարձր ջերմաստիճանի[68][69][70][71] ազդեցությամբ՝ մոտ 36 °Ց (96 °ֆ) համարվում է գյուղատնտեսական քիմիական գործոն[72][73]։ Շրի Լանկայում անհայտ ծագման ևս մեկ համաճարակ է արձանագրվել, որը համարվել է հանրային առողջության մեծ խնդիր[32]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Երիկամի ազգային ֆոնդը ազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է հիվանդներին և մասնագետներին, ովքեր բուժում են այդ հիվանդներին։ Ամերիկյան երիկամի ֆոնդը ազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ապահովում է բուժման հետ կապված ֆինանսական խնդիրները տարեկան 5-ից 1 դիալիզով հիվանդի համար։ Երիկամային աջակցման կազմակերպությունը շահույթ չհետապնդող հիվանդակենտրոն, հիվանդների կողմից ղեկավարվող կազմակերպություն է, որն ապահովում է երիկամի քրոնիկ հիվանդությունններով հիվանդների ոչ բժշկական ծառայությունները։ Երիկամային հիվանդների ամերիկյան ասոցիացիան շահույթ չհետապնդող, հիվանդակենտրոն խումբ է, որը կենտրոնացած է քրոնիկական երիկամային հիվանդների և դիալիզ ստացող հիվանդների առողջությունը և լավ ինքնազգացողությունը ապահովելու վրա։ Երիկամային բժիշկների ասոցիացիան նեֆրոլոգ մասնագետների համար նախատեսված կազմակերպություն է։  

Միացյալ թագավորության ազգային երիկամային ֆեդերացիան և բրիտանական երիկամային հիվանդների ասոցիացիան ներկայացնում է այդ հիվանդներին։ Երիկամային ասոցիացիան ներկայացնում է երիկամի մասնագետներին և նրանց աշխատանքը խիստ կապված է Ազգային ծառայության համակարգի հետ՝ երիկամային հիվանդությունների համար։ Ավստրալիայի երիկամի առողջությունը ներկայացնում է այդ երկիրը։

Նեֆրոլոգիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում է երիկամային հիվանդությունները։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի քրոնիկ հիվանդության հանդիպման հաճախականությունը շների մոտ կազմում է 16։10,000 տարեկան։ Մահացության տարածվածությունը՝ 10։10,000։ Բարձր տարածվածություն ունեն հետևյալ ցեղատեսակները՝ Բերնեսյան լեռնային շունը, փոքրիկ շնաուզերը և բոքսյորը։ Շվեդական էլկհաունդը, Սիբիրյան հասկին և Ֆիննական շպիցը հիվանդության տարածվածության ցածր հաճախականություն[74][75]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս երիկամի քրոնիկ հիվանդության բուժման համար հետազոտվում են տարբեր տարբերակներ։ Սա ներառում է անգիոտենզինի ընկալիչների պաշարիչները՝ օլմեսառտան մեդօքսոմիլ և սուլօդեքսիդ՝ ցածր մոլեկուլային հեպարինի և դերմատան սուլֆատի խառնուրդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «What Is Chronic Kidney Disease?»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ June 2017։ Վերցված է 19 December 2017 
  4. 4,0 4,1 4,2 «What is renal failure?»։ Johns Hopkins Medicine (անգլերեն)։ Վերցված է 18 December 2017 
  5. Liao Min-Tser, Sung Chih-Chien, Hung Kuo-Chin, Wu Chia-Chao, Lo Lan, Lu Kuo-Cheng (2012)։ «Insulin Resistance in Patients with Chronic Kidney Disease»։ Journal of Biomedicine and Biotechnology 2012: 1–5։ PMC 3420350։ PMID 22919275։ doi:10.1155/2012/691369 
  6. «Kidney Failure»։ MedlinePlus (անգլերեն)։ Վերցված է 11 November 2017 
  7. 7,0 7,1 7,2 7,3 KDIGO: Kidney Disease Improving Global Outcomes (August 2009)։ «KDIGO Clinical Practice Guideline for the Diagnosis, Evaluation, Prevention, and Treatment of Chronic Kidney Disease-Mineral and Bone Disorder (CKD-MBD)» (PDF)։ Kidney Int 76 (Suppl 113) 
  8. 8,0 8,1 8,2 GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1459–1544։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/s0140-6736(16)31012-1 
  9. 9,0 9,1 «Chronic Kidney Disease Tests & Diagnosis»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ October 2016։ Վերցված է 19 December 2017 
  10. «Summary of Recommendation Statements»։ Kidney International Supplement 3 (1): 5–14։ January 2013։ PMC 4284512։ PMID 25598998։ doi:10.1038/kisup.2012.77 
  11. Ferri Fred F. (2017)։ Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջեր 294–295։ ISBN 9780323529570 
  12. 12,0 12,1 12,2 «Managing Chronic Kidney Disease»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ October 2016 
  13. «Kidney Failure»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ Վերցված է 11 November 2017 
  14. «Anemia in Chronic Kidney Disease»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ July 2016։ Վերցված է 19 December 2017 
  15. «Mineral & Bone Disorder in Chronic Kidney Disease»։ National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ November 2015։ Վերցված է 19 December 2017 
  16. 16,0 16,1 GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (17 December 2014)։ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013.»։ Lancet 385 (9963): 117–71։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2  Table 2, p. 137 հրապարակում բաց հնարավորություն
  17. 17,0 17,1 «Chronic Kidney Disease»։ medscape։ 2018-09-16 
  18. «Hyperphosphatemia of chronic kidney disease»։ Kidney Int. 74 (2): 148–57։ 2008։ PMC 2735026։ PMID 18449174։ doi:10.1038/ki.2008.130 
  19. «FGF23 induces left ventricular hypertrophy.»։ J Clin Invest 121 (11): 4393–408։ 2011։ PMC 3204831։ PMID 21985788։ doi:10.1172/JCI46122 
  20. «Fibroblast growth factor 23 and mortality among patients undergoing hemodialysis»։ N Engl J Med 359 (6): 584–92։ 2008։ PMC 2890264։ PMID 18687639։ doi:10.1056/NEJMoa0706130 
  21. «FGF23 inhibits extra-renal synthesis of 1,25-dihydroxyvitamin D in human monocytes»։ J Bone Miner Res 28 (1): 46–55։ August 2012։ PMC 3511915։ PMID 22886720։ doi:10.1002/jbmr.1740 
  22. «The calcemic response to PTH in the rat: effect of elevated PTH levels and uremia.»։ Kidney Int. 46 (2): 310–17։ 1994։ PMID 7967341։ doi:10.1038/ki.1994.276 
  23. Longo et al., Harrison's Principles of Internal Medicine, 18th ed., p. 3109
  24. «Calciphylaxis: a still unmet challenge»։ J. Nephrol. 24 (2): 142–48։ 2011։ PMID 21337312։ doi:10.5301/jn.2011.6366 
  25. «Definition, evaluation, and classification of renal osteodystrophy: a position statement from Kidney Disease: Improving Global Outcomes (KDIGO)»։ Kidney Int. 69 (11): 1945–53։ 2006։ PMID 16641930։ doi:10.1038/sj.ki.5000414 
  26. «Changes in plasma potassium concentration during acute acid-base disturbances»։ Am. J. Med. 71 (3): 456–67։ September 1981։ PMID 7025622։ doi:10.1016/0002-9343(81)90182-0 
  27. Damman Kevin, Valente Mattia A. E., Voors Adriaan A., O'Connor Christopher M., Veldhuisen Dirk J. van, Hillege Hans L. (2014-02-14)։ «Renal impairment, worsening renal function, and outcome in patients with heart failure: an updated meta-analysis»։ European Heart Journal 35 (7): 455–69։ PMID 24164864։ doi:10.1093/eurheartj/eht386 
  28. 28,0 28,1 «Interventions for treating sexual dysfunction in patients with chronic kidney disease»։ Cochrane Database Syst Rev (12): CD007747։ 2010։ PMID 21154382։ doi:10.1002/14651858.CD007747.pub2 
  29. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  30. «United States Renal Data System (USRDS)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-02-13-ին 
  31. Rahman Mahboob, Smith Michael C. (September 1998)։ «Chronic renal insufficiency: A diagnostic and therapeutic approach»։ Archives of Internal Medicine 158 (16): 1743–52։ PMID 9738603։ doi:10.1001/archinte.158.16.1743 
  32. 32,0 32,1 «Additional perspectives on chronic kidney disease of unknown aetiology (CKDu) in Sri Lanka – lessons learned from the WHO CKDu population prevalence study»։ BMC Nephrology 15 (1): 125։ 2014։ PMC 4120717։ PMID 25069485։ doi:10.1186/1471-2369-15-125 
  33. «Epidemiology of chronic kidney disease in adults of Salvadoran agricultural communities»։ MEDICC Rev 16 (2): 23–30։ 2014։ PMID 24878646 
  34. Vanholder R, De Smet R, Glorieux G, Argilés A, Baurmeister U, Brunet P, Clark W, Cohen G, De Deyn PP, Deppisch R, Descamps-Latscha B, Henle T, Jörres A, Lemke HD, Massy ZA, Passlick-Deetjen J, Rodriguez M, Stegmayr B, Stenvinkel P, Tetta C, Wanner C, Zidek W, European Uremic Toxin Work Group (EUTox). (May 2003)։ «Review on uremic toxins: classification, concentration, and interindividual variability.»։ Kidney International 63 (5): 1934–43։ PMID 12675874։ doi:10.1046/j.1523-1755.2003.00924.x 
  35. Yamamoto Suguru, Kazama Junichiro James, Wakamatsu Takuya, Takahashi Yoshimitsu, Kaneko Yoshikatsu, Goto Shin, Narita Ichiei (14 September 2016)։ «Removal of uremic toxins by renal replacement therapies: a review of current progress and future perspectives»։ Renal Replacement Therapy 2 (1)։ doi:10.1186/s41100-016-0056-9 
  36. «Screening, Monitoring, and Treatment of Stage 1 to 4 Chronic Kidney Disease: A Clinical Practice Guideline From the Clinical Guidelines Committee of the American College of Physicians.»։ Annals of Internal Medicine 159 (12): 835–47։ 22 October 2013։ PMID 24145991։ doi:10.7326/0003-4819-159-12-201312170-00726 
  37. Weckmann GFC, Stracke S, Haase A, Spallek J, Ludwig F, Angelow A, Emmelkamp JM, Mahner M, Chenot JF (11 October 2018)։ «Diagnosis and management of non-dialysis chronic kidney disease in ambulatory care: a systematic review of clinical practice guidelines.»։ BMC Nephrology 19 (1): 258։ PMC 6180496 ։ PMID 30305035 ։ doi:10.1186/s12882-018-1048-5 
  38. Johnson David (2011-05-02)։ «Chapter 4: CKD Screening and Management: Overview»։ in Daugirdas John։ Handbook of Chronic Kidney Disease Management։ Lippincott Williams and Wilkins։ էջեր 32–43։ ISBN 978-1-58255-893-6 
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 39,6 National Kidney Foundation (2002)։ «K/DOQI clinical practice guidelines for chronic kidney disease»։ Վերցված է 2008-06-29 
  40. 40,0 40,1 Կաղապար:NICE
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 Content initially copied from: Hansen Kristoffer, Nielsen Michael, Ewertsen Caroline (2015)։ «Ultrasonography of the Kidney: A Pictorial Review»։ Diagnostics 6 (1): 2։ ISSN 2075-4418։ PMC 4808817։ PMID 26838799։ doi:10.3390/diagnostics6010002  (CC-BY 4.0)
  42. 42,0 42,1 42,2 Xie X, Liu Y, Perkovic V, Li X, Ninomiya T, Hou W, Zhao N, Liu L, Lv J, Zhang H, Wang H (November 2015)։ «Renin–Angiotensin System Inhibitors and Kidney and Cardiovascular Outcomes in Patients With CKD: A Bayesian Network Meta-analysis of Randomized Clinical Trials.»։ American Journal of Kidney Diseases (Systematic Review & Meta-Analysis)։ S0272-6386 (15): 01312–8։ PMID 26597926։ doi:10.1053/j.ajkd.2015.10.011 
  43. Malhotra Rakesh, Nguyen Hoang Anh, Benavente Oscar, Mete Mihriye, Howard Barbara V., Mant Jonathan, Odden Michelle C., Peralta Carmen A., Cheung Alfred K., Nadkarni Girish N., Coleman Ruth L., Holman Rury R., Zanchetti Alberto, Peters Ruth, Beckett Nigel, Staessen Jan A., Ix Joachim H. (5 September 2017)։ «Association Between More Intensive vs Less Intensive Blood Pressure Lowering and Risk of Mortality in Chronic Kidney Disease Stages 3 to 5»։ JAMA Internal Medicine 177 (10): 1498–1505։ PMC 5704908 ։ PMID 28873137։ doi:10.1001/jamainternmed.2017.4377 
  44. «Renoprotective effect of the angiotensin-receptor antagonist irbesartan in patients with nephropathy due to type 2 diabetes»։ N Engl J Med 345 (12): 851–60։ 2001։ PMID 11565517։ doi:10.1056/NEJMoa011303 
  45. «Effects of losartan on renal and cardiovascular outcomes in patients with type 2 diabetes and nephropathy»։ N Engl J Med 345 (12): 861–69։ 2001։ PMID 11565518։ doi:10.1056/NEJMoa011161 
  46. «Dyslipidemia in chronic kidney disease: managing a high-risk combination»։ Postgrad Med 121 (6): 54–61։ November 2009։ PMID 19940417։ doi:10.3810/pgm.2009.11.2077 
  47. «Nutritional management of chronic kidney disease»։ N. Engl. J. Med. 377 (18): 1765–1776։ Nov 2, 2017։ PMID 29091561։ doi:10.1056/NEJMra1700312 
  48. «Anaemia management in people with chronic kidney disease (CG114)»։ NICE Clinical Guideline։ UK National Institute for Health and Care Excellence։ February 2011 
  49. «Target haemoglobin to aim for with erythropoiesis-stimulating agents: a position statement by ERBP following publication of the Trial to reduce cardiovascular events with Aranesp therapy (TREAT) study»։ Nephrol Dial Transplant 25 (9): 2846–50։ September 2010։ PMID 20591813։ doi:10.1093/ndt/gfq336 
  50. «The impact of selecting a high hemoglobin target level on health-related quality of life for patients with chronic kidney disease: a systematic review and meta-analysis»։ Archives of Internal Medicine 169 (12): 1104–12։ 22 June 2009։ PMID 19546410։ doi:10.1001/archinternmed.2009.112 
  51. 51,0 51,1 «Guidelines for the management of chronic kidney disease»։ CMAJ 179 (11): 1154–62։ November 2008։ PMC 2582781։ PMID 19015566։ doi:10.1503/cmaj.080351 
  52. Yang Q, Abudou M, Xie XS, Wu T (Oct 9, 2014)։ «Androgens for the anaemia of chronic kidney disease in adults.»։ The Cochrane Database of Systematic Reviews 10 (10): CD006881։ PMID 25300168։ doi:10.1002/14651858.CD006881.pub2 
  53. 53,0 53,1 «Increased mortality in chronic kidney disease: a call to action»։ Am. J. Med. Sci. 331 (3): 150–53։ March 2006։ PMID 16538076։ doi:10.1097/00000441-200603000-00007 
  54. «Kidney disease as a risk factor for development of cardiovascular disease: a statement from the American Heart Association Councils on Kidney in Cardiovascular Disease, High Blood Pressure Research, Clinical Cardiology, and Epidemiology and Prevention»։ Circulation 108 (17): 2154–69։ October 2003։ PMID 14581387։ doi:10.1161/01.CIR.0000095676.90936.80 
  55. «Chronic kidney disease and mortality risk: a systematic review»։ J. Am. Soc. Nephrol. 17 (7): 2034–47։ July 2006։ PMID 16738019։ doi:10.1681/ASN.2005101085 
  56. Quality of life։ Contrib Nephrol։ Contributions to Nephrology 145։ 2004։ էջեր 99–105։ ISBN 978-3-8055-7808-0։ PMID 15496796։ doi:10.1159/000081673 
  57. «Challenges and future of renal replacement therapy»։ Hemodial Int 10 (Suppl 1): S19–23։ January 2006։ PMID 16441862։ doi:10.1111/j.1542-4758.2006.01185.x 
  58. Groothoff JW (July 2005)։ «Long-term outcomes of children with end-stage renal disease»։ Pediatr. Nephrol. 20 (7): 849–53։ PMID 15834618։ doi:10.1007/s00467-005-1878-9 
  59. Giri M (2004)։ «Choice of renal replacement therapy in patients with diabetic end stage renal disease»։ Edtna Erca J 30 (3): 138–42։ PMID 15715116։ doi:10.1111/j.1755-6686.2004.tb00353.x 
  60. «Quotidian dialysis–update 2005»։ Curr. Opin. Nephrol. Hypertens. 14 (2): 119–24։ March 2005։ PMID 15687837։ doi:10.1097/00041552-200503000-00006 
  61. 61,0 61,1 «Cancer in patients on dialysis for end-stage renal disease: An international collaborative study»։ Lancet 354 (9173): 93–99։ 1999։ PMID 10408483։ doi:10.1016/S0140-6736(99)06154-1 
  62. American Society of Nephrology։ «Five Things Physicians and Patients Should Question»։ Choosing Wisely: An Initiative of the ABIM Foundation։ Վերցված է August 17, 2012Կաղապար:Inconsistent citations 
  63. «Cost-effectiveness of Cancer Screening in End-Stage Renal Disease»։ Archives of Internal Medicine 156 (12): 1345–50։ 1996։ PMID 8651845։ doi:10.1001/archinte.1996.00440110117016 
  64. 64,0 64,1 64,2 «Long-term effects of renin–angiotensin system-blocking therapy and a low blood pressure goal on progression of hypertensive chronic kidney disease in African Americans»։ Arch. Intern. Med. 168 (8): 832–39։ April 2008։ PMC 3870204։ PMID 18443258։ doi:10.1001/archinte.168.8.832 
  65. Centers for Disease Control Prevention (CDC) (March 2007)։ «Prevalence of chronic kidney disease and associated risk factors—United States, 1999–2004»։ MMWR Morb. Mortal. Wkly. Rep. 56 (8): 161–65։ PMID 17332726 
  66. Morgan T (21 January 2009)։ «Chronic Kidney Disease (stages 3–5) prevalence estimates using data from the Neoerica study (2007)»։ Association of Public Health Observatories 
  67. 67,0 67,1 67,2 «End-stage renal disease in African-American and white men. 16-year MRFIT findings»։ JAMA 277 (16): 1293–98։ 1997։ PMID 9109467։ doi:10.1001/jama.1997.03540400043029 
  68. Tangri N (29 July 2013)։ «MesoAmerican Nephropathy: A New Entity»։ eAJKD։ National Kidney Foundation 
  69. «The epidemic of chronic kidney disease of unknown etiology in Mesoamerica: a call for interdisciplinary research and action»։ Am J Public Health 103 (11): 1927–30։ November 2013։ PMC 3828726։ PMID 24028232։ doi:10.2105/AJPH.2013.301594 
  70. «Chronic kidney disease: Mesoamerican nephropathy – new clues to the cause»։ Nat Rev Nephrol 9 (10): 560–61։ October 2013։ PMID 23999393։ doi:10.1038/nrneph.2013.174 
  71. «Fructokinase activity mediates dehydration-induced renal injury»։ Kidney Int. 86 (2): 294–302։ August 2014։ PMC 4120672։ PMID 24336030։ doi:10.1038/ki.2013.492 
  72. Chavkin Sasha, Greene Ronnie (12 December 2011)։ «Thousands of sugar cane workers die as wealthy nations stall on solutions»։ International Consortium of Investigative Journalists։ Վերցված է November 26, 2012 
  73. «Chronic kidney disease and associated risk factors in the Bajo Lempa region of El Salvador: Nefrolempa study, 2009» (PDF)։ MEDICC Rev 13 (4): 14–22։ October 2011։ PMID 22143603 
  74. Lena Pelander, (2018)։ Chronic kidney disease in the dog (անգլերեն)։ ISBN 978-91-7760-208-8։ Վերցված է 8 June 2018 
  75. Pelander L., Ljungvall I., Egenvall A., Syme H., Elliott J., Häggström J. (4 May 2015)։ «Incidence of and mortality from kidney disease in over 600,000 insured Swedish dogs»։ Veterinary Record 176 (25): 656։ PMID 25940343։ doi:10.1136/vr.103059 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]