Rolex SA (ժամացույցներ)
Rolex SA | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1905[1] |
Հիմնադիր | Հանս Վիլսդորֆ |
Վայր | Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | horology? և precision engineering and optical industry?[2] |
Աշխատողների թիվ | 2800 մարդ |
Սեփականատեր | Fondation Hans Wilsdorf? |
Կայք | rolex.com |
![]() |
Rolex SA, շվեյցարական ժամացույցների ընկերություն, որն արտադրում է ձեռքի ժամացույցներ և աքսեսուարներ։ Ընկերությունը և իր դուստր ընկերություն Montres Tudor SA-ն մշակել են, արտադրել, տարածել և սպասարկել Rolex և Tudor ապրանքանիշերի անվան տակ վաճառվող ժամացույցներ։ Հիմնադրվել է Հանս Վիլսդորֆի և Ալֆրեդ Դեվիսի կողմից 1905 թվականին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ Wilsdorf and Devis անվանումով։ Rolex ընկերությունը 1919 թվականին իր գործունեությունը տեղափոխել է Շվեյցարիայի Ժնև քաղաք։ 2016 թվականին աշխարհի ամենախոշոր ապրանքանիշերի ցանկում «Forbes» ամսագիրը Rolex-ին տվել է 64-րդ տեղը[3]։ Rolex-ը ժամացույցների խոշոր ապրանքանիշ է, որն օրական արտադրում է շուրջ 2000 ժամացույց։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդ Դեվիսը և Հանս Վիլսդորֆը հիմնել են Wilsdorf and Devis ընկերությունը, որը վերջնական ստացել է Rolex SA անվանումը 1905 թվականին՝ Անգլիայի Լոնդոն քաղաքում[4]։ Այդ ժամանակ Վիլսդորֆի և Դեվիսի հիմնական առևտրային գործունեությունը եղել է շվեյցարական Hermann Aegler ընկերության ներմուծումը Անգլիա և արտադրել բարձրակարգ ժամացույցի օրինակներ Դեննիսոնի և ուրիշների կողմից։ Այս ձեռքի ժամացույցները վաճառվել էին ոսկերիչներին, ովքեր հետագայում գրել են իրենց անունը ժամացույցի դաշտին։ Wilsdorf and Devis ապրանքանիշի ժամացույցները նշված են եղել որպես «W & D»` ժամացույցի հետևի փականի ներսում։ 1908 թվականին[5] Վիլսդորֆը գրանցել է «Rolex» ապրանքանիշն ու բացել գրասենյակ Շվեյցարիայի Լա-Շո-դե-Ֆոն քաղաքում[4]։ Ընկերության անվանումը՝ Rolex, գրանցվել է 1915 թվականի նոյեմբերի 15-ին։ Մի պատմություն, որը երբեք չի հաստատվել Վիլսդորֆի կողմից, պատմում է այն մասին,որ այդ անունը ծագել է ֆրանսերեն horlogerie բառից, որը նշանակում է «նուրբ ժամացույցի մեխանիզմ»[6] կամ էլ «ժամացույցի կատարելություն»։ Վիլսդորֆն ասել է, որ իր ապրանքանիշի անվանումը հեշտ է արտասանել ցանկացած լեզվով։ Այն հեշտությամբ արտասանվում է շատ լեզուներով և քանի որ բոլոր տառերն ունեն նույն չափը, կարելի է սիմետիկորեն գրել։ Այն նաև կարճ էր և կարող էր տեղավորվել ժամացույցի ճակատային մասում։
Ամենաթանկ «Rolex» ժամացույցը[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հոկտեմբերի 26-ին «Phillips de Pury» աճուրդի տունը մրցանակ է հանձնել աշխարհի ամենաթանկ ժամացույցը՝ «Rolex Daytona»-ն վաճառելու համար։ Ժամացույցը նախկինում պատկանում էր Պոլ Նյումենին։ Ժամացույցը վաճառվել է անծանոթ մարդու՝ 17 752 500 դոլլարով[7]։
Անջրանցիկ ժամացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Rolex»-ը երկրորդ ընկերությունն էր, որ ստեղծել էր ձեռքի անջրանցիկ ժամացույց, որը կարող էր դիմակայել մինչև 330 ֆուտ ճնշման[8] : Ժամացույցները դիմացկուն են և փորձառու, դրանք պահում են իրենց գեղեցիկ ձևը նույնիսկ վերելքի ու վայրէջքի ժամանակ։ Դրա մասին է վկայում Ժակ Պիկարի ուղարկած հեռագիրը, որում նշված էր՝ «Ուրախ եմ հաստատել, որ նույնիսկ 11,000 մետր բարձրության վրա ձեր ժամացույցներն այնքան ճշգրիտ են, որքան որ երկրի մակերևույթին»։
Կեղծ «Rolex»[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեղծ որակով ժամացույցները խիստ տարբերվում են բնօրինակից, մինչդեռ լավ կեղծված օրինակի հայտնվելը անուշադրության դեպքում կարող է չտարբերվել իրականից[9]։
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ հեղինակներ համարում են, որ «Rolex»-ը հանդիսանում է կեղծիքի հիմնական թեմաներից մեկը, սակայն այդ կեղծիքի մեծ մասը վերաբերում է այլ ընկերությունների գովազդային կրկնօրինակներին[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ROR release v1.19 — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ «The World's Most Valuable Brands»։ Forbes։ May 2016։ Վերցված է մայիսի 11, 2015
- ↑ 4,0 4,1 «Rolex story»։ Fondation de la Haute Horlogerie։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2008-ին։ Վերցված է հուլիսի 22, 2008
- ↑ Giorgia Mondani, Guido Mondani (հունվարի 1, 2015)։ Rolex Encyclopedia։ Guido Mondani Editore e Ass։ էջ 7։ GGKEY:4RFR3GAHPWA
- ↑ Stone Gene (2006)։ The Watch։ Harry A. Abrams։ ISBN 0-8109-3093-5։ OCLC 224765439
- ↑ Paul Newman's 'Paul Newman' Rolex Daytona Sets World Record, Fetches $17.8 Million
- ↑ «How to Buy a Watch»։ gq.com։ հոկտեմբերի 13, 2009։ Վերցված է հունվարի 14, 2010
- ↑ Nicolas Sarkozy friend claims any 50yo without a Rolex is a 'failure' - Telegraph
- ↑ Спам 2004: подробный аналитический отчет* http://cyber-crimes.ru/statistic/?ID=Spam-2004_detail