Սալվատորե Ռիինա
Սալվատորե Ռիինա իտալ.՝ Salvatore Riina | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1930 |
Ծննդավայր | Կորլեոնե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 17, 2017[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հանցագործ և սերիական մարդասպան |
Ամուսին | Ninetta Bagarella? |
Զբաղեցրած պաշտոններ | capo dei capi? |
Salvatore Riina Վիքիպահեստում |
Սալվատորե Ռիինա (առավել հայտնի է Տոտո Ռիինա անվամբ, նոյեմբերի 16, 1930, Կորլեոնե, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա[1][2] - նոյեմբերի 17, 2017[3], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4]), իտալացի (սիցիլիացի) մաֆիոզ, Կոզա նոստրայի նախկին ղեկավար, «բոսսերի բոսս»: Հանցագործ կարիերայի ժամանակ, իբր, սպանել է ավելի քան 40 մարդու և համարվում է հարյուրավոր մարդկանց սպանությունների պատվիրատու: Ստացել է Կարճլիկ (իտալ.՝ Il Corto) մականունը, որը պայմանավորված էր կարճ հասակի հետ (1,58 մետր):
Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոտո Ռիինան ծնվել է Կորլեոնե գյուղում: 18 տարեկանում անցել է մաֆիայի շարքերը, այն բանից հետո, երբ պատվերով մարդ է սպանել: 1949 թվականին կռվի ժամանակ մարդ է սպանել, որի համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:
1958 թվականին Բերնարդո Պրովենցանոյի և Լուչանո Լեջիոյի հետ միասին մասնակցել է Կոզա նոստրայի պարագլուխ Միկելե Նավարայի սպանությանը: Մաֆիայի պարագլխի կոչումը անցնում է Լեջիոյին: Հաջորդ տասնամյակի ընթացքում լիկվիդացվում են Նավարրայի կողմնակիցները, որոնք թաքնվել էին Լեջիոյի և Ռիինայի կողմնակիցների հետապնդումներից: 1974 թվականին Լեջիոյի ձերբակալությունից և դատապարտումից հետո, Ռիինան դարձել է մաֆիայի դե ֆակտո պարագլուխը, չնայած որ Լեջիոն պահպանել էր որոշակի ազդեցություն:
1981—1983 թվականներին սկսվել է կոնֆլիկտ, որը պատմության մեջ հայտնի է դարձել Կլանների երկրորդ պատերազմ անվամբ: Այդ պատերազմի արդյունքում, Կորլեոնեի մաֆիոզները իրենց ձեռքը վերցրեցին Կոզա նոստրայի նկատմամբ իշխանությունը: Զուգահեռաբար, Ռիինան փաստացիորեն պատերազմ էր վարում նաև իտալական կառավարության հետ՝ սպանելով դատավորների, դատախազների, ոստիկանների և քաղաքական գործիչների: Այդ գործողությունների նպատակը իտալական իշխանական համակարգին վախեցնելն էր: Նրա զոհերի շարքում են եղել Ջովանի Ֆալկոնեն և Պաոլո Բորսելինոն:
Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆալկոնեի և Բորսելինոյի սպանությունները հանրային մեծ դժգոհություն առաջացրեցին և ստիպեցին իտալական իշխանություններին գործել: 1993 թվականի հունվարի 15-ին Ռիինան ձերբակալվել է Պալերմոյում: Ձերբակալության ժամանակ նա վստահեցնում էր, որ հանդիսանում է սովորական հաշվապահ: Սակայն նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որ ընկերության համար է աշխատում: Ձերբակալության ժամանակ Ռիինան շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը՝ իր նկատմամբ լավ վերաբերմունքի համար: Լսումների ժամանակ նա հայտարարել է, որ երբեք չի լսել մաֆիայի մասին և չգիտի, որ Իտալիայի ամենաշատ որոնվող մարդկանցից մեկն է:
Ռիինայի ձերբակալությունը ստվերում թողեց այն փաստը, որ մինչև իր ձերբակալությունը, նա ապրել է Պալերմոյում, առանց ինչ-որ մեկի անհանգստության: Նա տառապել է դիաբետով և նրա երեխաները եկել են հիվանդանոց՝ նշելով իրենց իսկական անունները: Հայտնի է, որ նա մեկնել է Վենետիկ՝ մեղրամիսը անցկացնելու նպատակով:
Դատավարություն և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիինան երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման, մեղադրվել է հարյուրավոր սպանությունների իրականացման և պատվիրման համար, այդ թվում Բորսելինոյի և Ֆալկոնեի, ինչպես նաև Կարլո Ալբերտո Դալլա Կիեզայի, ով եղել է Պալերմո կարաբինիերների հրամանատարը, Սալվո Լիմայի՝ իտալացի քաղաքական գործչի, ով կասկածվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս սպանության համար 1998 թվականին նա դարձյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2011 թվականի դրությամբ, նա պահվել է խիստ հսկողության ռեժիմով բանտում և սահմանափակ կապեր է ունեցել արտաքին աշխարհի հետ: 2004 թվականին երկու անգամ սրտի կաթված է ստացել:
2015 թվականի ապրիլի 14-ին Ֆլորենցիայի դատարանը Ռիինայի վրայից հանել է 1984 թվականի դեկտեմբերի 23-ին «Նեապոլ-Միլան» գնացքում տեղի ունեցած ահաբեկչության մեղադրանքը[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Mafia arrests reveal mob was 'going green' // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 2010. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 0307-269X; 1477-3805
- ↑ 2,0 2,1 2,2 Italy seizes $1.9 billion of assets as Mafia goes green // reuters.com — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Toto Riina, l'ancien chef suprême de la Mafia, est mort
- ↑ 4,0 4,1 4,2 Toto Riina, Mafia 'boss of bosses', dies in jail aged 87 // BBC News Online — 2017.
- ↑ Chiara Marasca (2015-04-15)։ «Strage Rapido 904, Riina assolto» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2015-04-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|