Ջասինդա Արդերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջասինդա Արդերն
Jacinda Ardern, 2018.jpg
 
Կուսակցություն՝ Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ University of Waikato? (2001)[2] և Morrinsville College? (1998)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4] (40 տարեկան)
Ծննդավայր Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[5][6]
Քաղաքացիություն Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա[1]
Հայր Ռոս Արդերն[7]

Ջասինդա Արդերն (անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern, հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4], Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[5][6][8][9]), նորզելանդացի քաղաքական գործիչ, որը ղեկավարում է Լեյբորիստական կուսակցությունը։ Նոր Զելանդիայի վարչապետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ից։

Նա առաջին անգամ խորհրդարան է ընտրվել կուսակցական ցուցակով 2008 թվականի համընդհանուր ընտրություններում[10] և 2017 թվականի մարտի 8-ից ներկայացնում է Մաունթ Ալբերտ շրջանը:

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը՝ Արդերնի գլխավորությամբ, ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Ազգային կուսակցությանը զիջելով Բիլ Ինգլիշի գլխավորությամբ՝ 56 մանդատով[11]։ Սակայն NZ First կուսակցությունը հայտարարել է լեյբորիստների հետ իշխող կոալիցիա ստեղծելու իր պատրաստակամության մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 26-ին Արդերնը նշանակվել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում[12][13][14]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասինդա Արդերնը 2011 թվականին
Ջասինդա Արենդը 2019 թվականին

Ծնվել է մորմոնական դավանանք ունեցող ոստիկանի ընտանիքում (2005 թվականին դադարել է դավանանքը, իր անձնական հայացքների և մորմոնական դիրքորոշման հակասության պատճառով և այժմ ինքն իրեն որպես ագնոստիկա է սահմանում)։

Քաղաքականություն է եկել լեյբորիստների վաղեմի կողմնակից հորաքրոջ ազդեցության տակ և վաղ հասակում մտել է Լեյբորիստական կուսակցություն։ 2001 թվականին Ուաիկատոյի համալսարանն ավարտելուց հետո, քաղաքական հաղորդակցությունների բնագավառում բակալավրի դիպլոմով Արդերնը սկսեց իր կարիերան որպես հետազոտող Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Ֆիլ Գոֆի շտաբում, իսկ այնուհետև՝ վարչապետ Հելեն Քլարկի դիվանատանը: Ավելի ուշ նա աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ որպես վարչապետ Թոնի Բլերի քաղաքական խորհրդական (չնայած հետագայում ընդգծել է, որ աշխատանքի է ընդունվել անելանելիության պատճառով)[15]։

2008 թվականին ընտրվել է սոցիալիստական Երիտասարդության միջազգային միության նախագահ[16]։ Այդ պաշտոնում այցելել է տարբեր երկրներ, այդ թվում՝ Ալժիր, Հորդանան, Իսրայել և Չինաստան։ Զուգահեռաբար սկսել է պատգամավորական գործունեությունը։ 2017 թվականին միաձայն ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալ՝ Աննետ Քինգի հրաժարականից հետո։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հարցումների համաձայն, բացահայտելով կուսակցության աջակցության Պատմական մինիմումը, 2017 թվականի օգոստոսի 1-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդրյու Լիթլը հեռացել է իր պաշտոնից, և կուսակցությունը գլխավորել Է նրա տեղակալ Արդերնը[17]։ Ի հեճուկս ագրեսիվ անձնական հարձակումների նրա վրա, որը հաճախ կրում էր գենդերային խտրականության երանգ, նա դինամիկ նախընտրական արշավ է անցկացրել[18]։ Նրա ղեկավարությամբ Լեյբորիստական կուսակցությունը նույնիսկ տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ հարցումներում առաջ է անցել իր մշտական մրցակցից՝ Ազգային կուսակցությունից (վարկանիշներն աճել են 23 %-ից մինչև 43 %):

2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Բիլ Ինգլիշի ղեկավարությամբ ԺՀԿ-ին զիջելով 56 մանդատով[11]։

2017 թվականի հոկտեմբերին 37 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Արդերնը դարձել է պատմության մեջ երրորդ կինը, որը դարձել է Նոր Զելանդիայի վարչապետ, Ջեննի Շիպլիից (1997-1999) և Հելեն Քլարկից (1999-2008) հետո:

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարապես Արդերնն իրեն նկարագրում է որպես սոցիալ-դեմոկրատ[19], առաջադեմ[20], ֆեմինիստուհի[21] և հանրապետական կառավարման ձևի կողմնակից[22] (2017 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ ցանկանում է բանավեճ անցկացնել Նոր Զելանդիայի միապետին պետության ղեկավարի պաշտոնում տեղավորելու շուրջ)[23]:

Որպես աշխատանքային շարժման և համընդհանուր բարեկեցության պետության կողմնակից, նա դեմ է բարձր եկամուտ ունեցող անձանց հարկերի կրճատմանը և ազգային կուսակցության կողմից առաջ քաշված սոցիալական ապահովության համակարգի ապամոնտաժմանը[24]։ Նրա առաջնահերթությունների թվում են աղքատության կրճատումը, 100 հազար ընտանիքների համար սոցիալական բնակարանների կառուցումը և արտասահմանյան օֆշորներով անշարժ գույք ձեռք բերելու արգելքը։ Աջակցում է միասեռ ամուսնություններին (քվեարկել է 2013 թվականին ամուսնության հավասարության մասին օրինագծի օգտին[25]) և աբորտների հարցերում օրենսդրության ազատականացմանը[26]։ Նա հանդես է գալիս Նոր Զելանդիայում ներգաղթի ցածր մակարդակի օգտին՝ միաժամանակ մեծացնելով փախստականների ընդունումը[27]։ Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար ձգտում է օրենսդրորեն ամրագրել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նպատակները[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի վերջին Արդերնը հայտարարել էր, որ հղի է և երեխայի է սպասում[29]։ 2018 թվականի հունիսի 21-ին Արդենն ու նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, դուստր են ունեցել[30][31], որին անվանել են Նիվ Տե Արոհա[32]։ 2019 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Արդերնի և Գեյֆորդի նշանադրությունը[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.theguardian.com/world/2017/oct/19/who-is-new-zealands-new-prime-minister-a-profile-of-jacinda-ardern
  2. 2,0 2,1 https://apps.mngt.waikato.ac.nz/Newsroom/StudentProfile/3724
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Энциклопедия Брокгауз (нем.)
  5. 5,0 5,1 5,2 http://www.nzwomansweekly.co.nz/celebrity/jacinda-arderns-country-childhood/
  6. 6,0 6,1 6,2 http://www.3news.co.nz/general/candidate-profile-jacinda-ardern-2011101914
  7. http://www.businessinsider.com/everything-you-need-to-know-about-jacinda-ardern-new-zealands-rising-political-star-2017-9
  8. «New Zealand Hansard – Members Sworn (Volume:651;Page:2)»։ Parliament of New Zealand 
  9. «Australian journalist surprised by Jacinda Ardern's accessibility»։ Stuff։ Վերցված է սեպտեմբերի 3, 2018 
  10. Election results Archived 2012-07-01 at Archive.is
  11. 11,0 11,1 «2017 General Election – Official Results»։ Electoral Commission։ Վերցված է հոկտեմբերի 7, 2017 
  12. «Новый премьер-министр Новой Зеландии, Джасинда Ардерн: намерена снизить налоги» (ռուսերեն)։ www.teletrade.ru։ Վերցված է 2018-08-28 
  13. CNN James Griffiths,։ «Who is New Zealand's next Prime Minister Jacinda Ardern?»։ CNN։ Վերցված է 2018-08-28 
  14. Phipps Claire (2017-10-19)։ «Jacinda Ardern is next prime minister of New Zealand, Winston Peters confirms – as it happened»։ The Guardian (en-GB)։ 0261-3077։ Վերցված է 2018-08-28 
  15. «People – New Zealand Labour Party»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-23-ին 
  16. Kirk Stacey (օգոստոսի 1, 2017)։ «Jacinda Ardern says she can handle it and her path to the top would suggest she's right»։ The Dominion Post (անգլերեն)։ Stuff։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  17. «Andrew Little quits: Jacinda Ardern is new Labour leader, Kelvin Davis is deputy»։ NZ Herald։ օգոստոսի 1, 2017։ Վերցված է օգոստոսի 1, 2017 
  18. Shaw Richard (սեպտեմբերի 22, 2017)։ «The 2017 New Zealand general election will always belong to Jacinda Ardern»։ The Guardian (անգլերեն) 
  19. Murphy Tim (օգոստոսի 1, 2017)։ «What Jacinda Ardern wants»։ Newsroom։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  20. «Live: Jacinda Ardern answers NZ's questions»։ Stuff։ օգոստոսի 3, 2017 
  21. Ardern Jacinda (մայիսի 20, 2015)։ «Jacinda Ardern: I am a feminist»։ Villainesse։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  22. «Ardern confirmed as new Labour leader»։ Otago Daily Times (անգլերեն)։ օգոստոսի 1, 2017։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  23. Lagan Bernard (սեպտեմբերի 7, 2017)։ «Jacinda Ardern, New Zealand’s contender for PM, says: let’s lose the Queen»։ The Times։ Վերցված է սեպտեմբերի 8, 2017 
  24. Satherley Dan (հուլիսի 14, 2017)։ «High earners don't want tax cuts – Ardern»։ Newshub։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  25. «Marriage equality bill: How MPs voted»։ Waikato Times։ ապրիլի 18, 2013 
  26. «English, Little, Ardern on abortion laws»։ Your NZ։ մարտի 13, 2017 
  27. «Labour’s new leader shakes up New Zealand’s election»։ The Economist։ սեպտեմբերի 14, 2017 
  28. Grieveson Lynn (օգոստոսի 9, 2017)։ «Stark contrast emerges on climate policy»։ Stuff։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  29. «Prime Minister Jacinda Ardern announces pregnancy»։ The New Zealand Herald։ հունվարի 19, 2018։ Վերցված է 2018-06-21 
  30. «Live: Prime Minister Jacinda Ardern gives birth to baby girl, with Clarke Gayford alongside, at Auckland Hospital»։ New Zealand Herald (անգլերեն)։ 2018-06-21։ Վերցված է 2018-06-21 
  31. «Prime Minister Jacinda Ardern in labour, at Auckland Hospital with partner Clarke Gayford»։ New Zealand Herald (անգլերեն)։ 2018-06-21։ Վերցված է 2018-06-21 
  32. «Watch: PM Jacinda Ardern and Clarke Gayford introduce their daughter Neve»։ New Zealand Herald (անգլերեն)։ 2018-06-24։ Վերցված է 2018-06-26 
  33. Премьер-министр Новой Зеландии Джасинда Ардерн помолвлена с телеведущим Кларком Гейфордом