Ձմեռային փոթորիկ Հյուսիսային Ամերիկայում (դեկտեմբեր 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային փոթորիկ Հյուսիսային Ամերիկայում
ՏեսակExplosive cyclogenesis?, արտաարևադարձային ցիկլոններ և winter storm?
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Ժամանակի սկիզբդեկտեմբերի 21, 2022
Ժամանակի վերջդեկտեմբերի 26, 2022
Զոհվածներ39 մարդ (դեկտեմբերի 30, 2022)[1]
 Late December 2022 North American winter storm Վիքիպահեստում

Ձմեռային փոթորիկ Հյուսիսային Ամերիկայում (ոչ պաշտոնական անվանումը «Ձմեռային Էլիոթ փոթորիկ»[2]) ձմեռային փոթորիկ է, որը ազդել է Կանադայի և Միացյալ Նահանգների մեծ մասի վրա[3][4]։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունն այն անվանել է «փոթորիկ, որը լինում մեկ սերնդի կյանքում մեկ անգամ»[5]։ Փոթորիկը ծածկել է 3200 կմ² տարածք՝ Տեխասից մինչև Քվեբեկ[6]։

Օդերևութաբանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթորիկը սկսել է ձևավորվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, ուժեղանալով հյուսիսային Մեծ հարթավայրերում և ազդելով նաև Ժայռոտ լեռների և Միջին Արևմուտքի վրա։ Հաջորդ օրը The Weather Channel հաղորդել է, որ այն կարող է վերածվել «ռումբ փոթորկի»[7]։ Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ ազգային Եղանակային ծառայությունը հաստատլ է, որ ձնաբուք է նկատվել Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում՝ չնայած նախազգուշացման բացակայությանը[8]։

Դեկտեմբերի 23-ին և 24-ին Նիագարայի շրջանի հարավային կեսում, ներառյալ Ֆորտ Էրի քաղաքը, մոլեգնել են ձնաբքեր, որոնք հանգեցրել են տարածաշրջանում արտակարգ դրության հայտարելուն։ Շատ մեքենաներ մնացել են այն ճանապարհներին, որտեղ ձյուն մաքրող մեքենաները դադարեցրել են աշխատել[9]։

Նախազգուշացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է հանրությանը «առավելագույն լրջությամբ» ընդունել այս փոթորիկը[10]։

Դեկտեմբերի 21-ին Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը հայտարարել է արտակարգ դրություն և նախազգուշացրեց հանրությանը[11]։ Դեկտեմբերի 22-ին Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմը հայտարարել է արտակարգ դրություն և ներգրավել Ազգային գվարդիան[12]։ Դեկտեմբերի 22-ին արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Կոլորադոյում, Կոնեկտիկուտում, Կանզասում, Կենտուկիում, Մերիլենդում, Միսսուրիում, Հյուսիսային Կարոլինայում, Նյու Յորքում, Օկլահոմայում, Արևմտյան Վիրջինիայում և Վիսկոնսինում[13]։

Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը սպասվող ձնաբքի մասին նախազգուշացրել է Օնտարիոյի հարավարևմտյան և միջինարևմտյան շրջանների (բացառությամբ Տորոնտոյի և Գոլդեն Հորսշուի) բնակիչներին, ինչպես նաև հարավային Նիագարայի, Ջորջիան ծոցի արևելյան շրջանների և Օնտարիո լճի արևելյան ծայրամասերի, ներառյալ Քինգսթոնը։ Ձմեռային փոթորկի նախազգուշացումներ են տրվել մնացած Հարավային Օնտարիոյի համար[14]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 200 միլիոն մարդ է նախազգուշացվել սպասվող եղանակային իրավիճակի մասին, քանի որ ցուրտ օդային զանգվածները իջնում են Հյուսիսային հարթավայրերից, ինչը հանգեցնելու էր ջերմաստիճանի կտրուկ անկման[15]։ 2022 թվականի Սուրբ Ծնունդը վերջին երեք տասնամյակի ընթացքում ամենացուրտն է ԱՄՆ-ում։ Ափամերձ՝ Նյու Անգլիա, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում տեղի է ունեցել ափամերձ հատվածի հեղեղում։ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում եկել են մինչև 89 սանտիմետր տեղումներ։ Ձյան տեղումների պատճառով տեսանելիությունը քաղաքում գրեթե զրոյական է։ Օդերևութաբանները հորդորել են տեղի բնակիչներին, հնարավորության դեպքում, դուրս չգալ փողոց և հրաժարվել մեքենայով ճանապարհորդելուց[6]։

ԱՄՆ 16 նահանգներում և Կանադայի մեկ նահանգում փոթորիկը խլել է առնվազն 71 մարդու կյանք[16][17][18][19][20][21][22][23][24][25][26][26][27][28][29][30][31][32][33]։ Մահացածներից շատերը զոհվել են փոթորկի հետ կապված դժբախտ պատահարների հետևանքով, ներառյալ ավտովթարները և թունավորումները մեքենաներից և տաքացուցիչներից, որոնք օգտագործվում են ներսում տաքանալու համար։ Տեխասի մի տարածք հայտնել է արտանետումների թունավորման ավելի քան 300 դեպք։ Հյուսիսային Կարոլինայում ձյան փոթորիկը տորնադոյի պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 10-ը՝ վիրավորվե ենլ[34]]։ Կանադայի Բրիտանական Կոլումբիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով 4 մարդ է զոհվել, 52-ը հոսպիտալացվել են։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը[35]։

ԱՄՆ-ի որոշ հատվածներ հոսանքազրկվել են, քանի որ եղանակը խաթարել է էլեկտրահաղորդման գծերը։ Ըստ PowerOutage.com կայքի՝ դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություններ և ձեռնարկություններ[36]։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն արգելել է բնական գազի արտահանումը մինչև փետրվարի 21-ը և անընդունելի է անվանել էլեկտրաէներգիայի անջատումները՝ նահանգում մոտ երկու միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Նա կոչ է արել հետաքննել տեղական էլեկտրացանցերի համար պատասխանատու Տեխասի ընկերության գործողությունները՝ կատարվածի պատճառները պարզելու համար։ Նա նաև հայտարարել է, որ ընկերությունը բարեփոխման կարիք ունի, և նրա ղեկավարները պետք է հրաժարական տան[34]։

Սննդամթերք արտադրող Tyson Foods ընկերությունը դադարեցրել է աշխատանքը իր որոշ գործարաններում փոթորկի պատճառով[37]։ Առաքման շատ ծառայություններ, ներառյալ Amazon-ը, FedEx-ը, UPS-ը և USPS-ը, լուրջ ուշացումներ են ունեցել կենտրոններում[38][39].։ Հարավային Օնտարիոյում դպրոցական խորհուրդների մեծ մասը, ներառյալ արևելյան Օտտավայում, դեկտեմբերի 23-ին փակել են դպրոցները[40][41]։

FlightAware.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում և Կանադայում հազարավոր չվերթներ են չեղարկվել։ Մասնավորապես, ԱՄՆ-ում միայն դեկտեմբերի 23-ին չեղարկվել է 5700 ներքին չվերթ։ Սա տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան նախօրեին. այս պահին օդանավակայանները բեռնված են։ Կանադայում WestJet ազգային ավիափոխադրողը նույն օրը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները Տորոնտոյի միջազգային օդանավակայանում՝ երկրի ամենամեծ և ամենաբանուկ օդային նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերի 24-ի դրությամբ, Տորոնտոյի օդանավակայանում չեղարկվել է երկիր մեկնող և ժամանող թռիչքների ավելի քան 30%-ը[42]։ Կանադական VIA Rail երկաթուղային ընկերությունը եղանակի հետ կապված խնդիրներ է ունեցել. Դեկտեմբերի 23-ին և 24-ին Քվեբեկ Սիթի-Վինդզոր միջանցքում ինը գնացքներ կանգնելլ են երկաթգծերի կամ հենց գնացքների վրա ընկած ծառերի և ճյուղերի պատճառով; Որոշ գնացքների ուղևորներ մնացել են Կոբուրգի մոտ ավելի քան 18 ժամ[43]։ Դեկտեմբերի 24-ի կեսօրին բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից՝ ստիպելով VIA Rail-ին չեղարկել բոլոր երթերը Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի միջև[44]։ Նյու Յորքի մետրոպոլիայի տարածքում գնացքները հեղեղումների պատճառով ուշացումների են ենթարկվել։ Լոնգ Այլենդի երկաթուղին փակվել է Փենսիլվանիա կայարանի և Լոնգ Բիչի միջև ընկած երկու ուղղություններով հեղեղումների պատճառով[45]։

Ազգային օդերևութաբանական ծառայության զեկույցի համաձայն՝ «որոշ շրջաններում բաց երկնքի տակ մնալը վայրկյանների ընթացքում կարող է հանգեցնել ցրտահարության[42]»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. News A. B. C. Buffalo braces for possible flooding as temperatures rise after major stormABC News.
  2. «В США ожидают самое холодное Рождество за последние 40 лет». BBC News Русская служба. 2022 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. «Метеоканал Weather Channel даже присвоил шторму собственное имя — „‎Эллиот"»
  3. Ty Roush. «Winter Storm Elliott: 4,300 Flights Canceled And These States Have Major Power Outages». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Winter Storm Elliott Brings Holiday Travel Chaos | Weather.com». The Weather Channel (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. NWSBUFFALO [@@NWSBUFFALO] (December 21, 2022). «A once-in-a-generation storm will produce high winds east of Lake Ontario Thursday night into Friday morning, then over a larger coverage of our region Friday into Saturday» (Թվիթ) – via Թվիթթեր.
  6. 6,0 6,1 «В США и Канаде невиданные морозы. Из-за снегопада под Рождество миллионы остались без света, отменены сотни рейсов». BBC News Русская служба. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Bomb Cyclone To Pack Snow, High Winds, Blizzard | Weather.com». The Weather Channel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. NWS Wilmington OH [@@NWSILN] (December 23, 2022). «Localized blizzard criteria were met - in our service area 3 of our 20 automated observing sites met blizzard criteria (CVG, Wilmington, and London, OH). The other 17 sites did not» (Թվիթ) (անգլերեն) – via Թվիթթեր.
  9. «Fort Erie, Ont., digs out after crippling 2-day blizzard» (անգլերեն). CBC News. 2022 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Remarks by President Biden in Briefing on Severe Winter Weather». The White House (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. «And — but in the meantime, please take this storm extremely seriously»
  11. Natalie Neysa Alund, Thao Nguyen and Saleen Martin. «Winter storm updates: Dozens of vehicles involved in fatal Ohio crash; New York hit with 'everything'; freezing cold in most of USA». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Gov. Kristi Noem declares 'winter storm emergency' for South Dakota; activates National Guard». Argus Leader (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Rachel Scully (2022 թ․ դեկտեմբերի 23). «Here are the states where governors are taking emergency measures ahead of massive winter storm». The Hill (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  14. «Winter storm power outages may not be fixed until Christmas Day: 'A difficult go' - National | Globalnews.ca». Global News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. «Зимний шторм грозит сорвать праздничные планы миллионов американцев». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  16. «US bomb cyclone: At least 59 dead as North America gripped by devastating winter storm». Sky News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Photos: Deadly blizzard rages in US, Canada on Christmas». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Winter Storm Elliott: Airlines Cancel Hundreds Of Friday Flights | Weather.com». The Weather Channel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Severe winter weather system causes at least 3 deaths in Kentucky, governor says». CNN (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. Clara Niel and Bill Green cniel@newspost com bgreen@newspost.com. «Man dies after tree falls on his car while he was driving, police say». The Frederick News-Post (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. Dane Kelly. «Woman in Bath Township dies due to 'extreme cold exposure'». www.wilx.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. KMBC 9 News Staff (2022 թ․ դեկտեմբերի 26). «76-year-old killed after crashing a vehicle upside down into icy Brush Creek in KCMO». KMBC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. «Winter Storm Elliott: Coastal Flooding, Flights Canceled, Millions Without Power, Deadly Pileup In Ohio | Weather.com». The Weather Channel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. A. B. C. News. «Military police enforce driving ban in snow-stricken Buffalo». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. «US winter storm: Icy blast hits 250m Americans and Canadians». BBC News. 2022 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. 26,0 26,1 «18 die as monster storm brings rain, snow, cold across US». AP NEWS (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  27. David Griffin. «OHP Responds To Hundreds Of Crashes; At Least 3 Killed». www.news9.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  28. «Freezing rain and snow snarl travel in Pacific Northwest - OPB». www.opb.org. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  29. «https://twitter.com/iembot_phi/status/1606462088603324422». Twitter (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  30. «1 weather-related death in Todd County, coroner says». KELOLAND.com (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. «One dead amid cold snap in Memphis, death was 'weather related', MPD says». The Commercial Appeal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  32. Aya Elamroussi,Jason Hanna,Ray Sanchez (2022 թ․ դեկտեմբերի 24). «A powerful winter storm claims at least 22 lives across the US as temperatures plunge, winds howl and power lines fall». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. Carolyn Thompson, Jake Bleiberg • •. «Frigid Monster Storm Across US Claims at Least 34 Lives». NBC10 Philadelphia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  34. 34,0 34,1 «Снежная буря на юге США: больше 20 погибших, миллионы без электричества». BBC News Русская служба. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  35. Akshay Kulkarni. «4 dead after Christmas Eve bus rollover on B.C. Highway 97C that left dozens injured». CBC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  36. «В США продолжаются метели и ледяные дожди, тысячи рейсов отменены в преддверии Рождества». Interfax-Tourism. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  37. Kelley, Lora (2022 թ․ դեկտեմբերի 22). «Tyson Foods suspends operations at some meatpacking plants». The New York Times. 0362-4331. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  38. «Christmas alert: Amazon closes some sites, stop deliveries due to winter storm Elliott». Akron Beacon Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  39. «USPS, Amazon and FedEx close facilities across the country due to winter storm conditions». ABC7 New York (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  40. «Some school closures already announced in Ontario for Friday ahead of winter storm | Globalnews.ca». Global News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  41. «Blizzard closes roads across Midwestern Ontario». London (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  42. 42,0 42,1 «В США отменили тысячи рейсов в преддверии Рождества из-за непогоды». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  43. «'Stressed beyond belief': Via Rail passengers stranded on trains for over 18 hours amid winter storm». CP24 (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  44. Farooqui, Salmaan (2022 թ․ դեկտեմբերի 24). «Via Rail service between Toronto, Ottawa and Montreal cancelled due to winter storm and CN train derailment». The Globe and Mail. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  45. «Flooding from winter storm overwhelms several NY shore communities». ABC7 New York (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.