Քրիս Հիփքինս
Քրիս Հիփքինս անգլ.՝ Chris Hipkins | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1978 (44 տարեկան) |
Ծննդավայր | Վելինգտոն, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Վիկտորիա թագուհու համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | մայր՝ Rosemary Hipkins?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister of Education?, Minister of Health?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Minister for the Public Service?, Minister for COVID-19 Response?, Minister of Police?, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ, Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ և Prime Minister of New Zealand? |
Կուսակցություն | Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն |
Կայք | chrishipkins.org.nz |
![]() |
Քրիստոֆեր Ջոն (Քրիս) Հիփքինս (անգլ.՝ Christopher John Hipkins, սեպտեմբերի 5, 1978, Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի քաղաքական և պետական գործիչ։ 2023 թվականից Նոր Զելանդիայի վարչապետ[3][4], 2017-2023 թվականներին կրթության նախարար, 2022-2023 թվականներին՝ ոստիկանության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆեր Ջոն Հիփքինսը ծնվել է Հաթ հովտում[5] 1978 թվականի սեպտեմբերի 5-ին[6][7] Դագ և Ռոզմարի Հիփքինսների ընտանիքում[8]։ Նրա մայրը Նոր Զելանդիայի Կրթական հետազոտությունների խորհրդի գլխավոր հետազոտողն է[9]։ Հիփքինսը սովորել է Վաթերլոյի տարրական և Հաթի միջնակարգ դպրոցներում։ Նա եղել է Հաթ Վալի մեմորիալ քոլեջի (հետագայում Պեթոն քոլեջ) ղեկավար տղան (Head boy) 1996 թվականին։ Հետագայում նա սովորել է Վելինգթոնի Վիկտորիա համալսարանում, որտեղ 2000 և 2001 թվականներին եղել է ուսանողական խորհրդի նախագահ[10]։
1997 թվականի սեպտեմբերին, Վելինգթոնի Վիկտորիա համալսարանի առաջին կուրսի ուսանող Քրիստոֆեր Ջոն Հիփքինսը, տասնյակ այլ ուսանողների հետ ձերբակալվել էր խորհրդարանում Երրորդական վերանայման Կանաչ օրինագծի դեմ բողոքի ժամանակ։ Գործն անցել դատարան։ 10 տարի անց ցուցարարներից ներողություն են խնդրել և ավելի քան 200,000 դոլար պարգևատրություն են բաժանել 41՝ նախկին ցուցարարների միջև։ Դատավորը վճռեց, որ չնայած ոստիկանության պնդումներին, որ ցուցարարները բռնի ուժ են կիրառել՝ բողոքի ակցիան խաղաղ է եղել և ձերբակալման հիմքեր չեն եղել[10]։ Հիփքինսը Վելինգթոնի Վիկտորիա համալսարանից ստացել է արվեստի բակալավրի կոչում քաղաքականության և քրեագիտության բնագավառում[11]։ Այնուհետև նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ աշխատել է որպես քաղաքականության խորհրդատու Արդյունաբերության ուսուցման ֆեդերացիայում և որպես վերապատրաստման մենեջեր Todd Energy-ում Տարանաքիում։ Հիփքինսը նաև աշխատել է խորհրդարանում՝ որպես Թրևոր Մալարդի և Հելեն Քլարկի խորհրդական[12]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիս Հիփքինսը 2008 թվականի համընդանուր ընտրություններից հետո եղել է Ռեմուտակայի պատգամավոր[13]։ Հիփքինսը եղել է ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության կրթության խոսնակ։ Լեյբորիստական վեցերորդ կառավարությունում Հիփքինսը եղել է կրթության, ոստիկանության, հանրային ծառայության նախարար և Ներկայացուցիչների պալատի ղեկավար։ Նոր Զելանդիայում COVID-19 համաճարակի ժամանակ՝ 2020 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ստանձնել է առողջապահության նախարարի և 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը COVID-19 համաճարակի արձագանքման նախարարի պաշտոնները։
2023 թվականի հունվարի 20-ից, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հրաժարականից հետո, դարձել է Լեյբորիստական կուսակցության միակ թեկնածուն։ Նա դարձել է կուսակցության ղեկավարը և 2023 թվականի հունվարի 25-ին Գեներալ նահանգապետը նրան նշանակել է Նոր Զելանդիայի 41-րդ վարչապետ[14][15]
Ակնկալվում է, որ Քրիս Հիփքինսը գլխավորելու է Լեյբորիստական կուսակցությունը 2023 թվականի համընդհանուր ընտրություններում։ Նրա վարչապետության սկիզբը համընկնել է 2023 թվականի Հյուսիսային կղզու ավերիչ ջրհեղեղներին[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://elections.nz/guidance-and-rules/for-candidates/becoming-a-candidate-in-the-2020-general-election/
- ↑ 2,0 2,1 https://www.odt.co.nz/news/national/mums-will-be-mums-ministers-mother-apologises-his-delay
- ↑ Whyte Anna (2023-01-25)։ «Chris Hipkins formally sworn in as new prime minister»։ Stuff (անգլերեն)։ Վերցված է 2023-01-25
- ↑ «Hipkins Named to Succeed Ardern as New Zealand Prime Minister»։ Bloomberg.com։ 20 January 2023։ Արխիվացված է օրիգինալից 21 January 2023-ին։ Վերցված է 20 January 2023
- ↑ «Chris Hipkins: From Head Boy to Prime Minister»։ Radio New Zealand։ 21 January 2023։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2023-ին։ Վերցված է 21 January 2023
- ↑ «Hon Chris Hipkins»։ New Zealand Government։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2021-ին։ Վերցված է 22 November 2021
- ↑ Young Audrey (1 September 2018)։ «Education Minister Chris Hipkins plans to take parental leave from Beehive for baby No. 2»։ The New Zealand Herald։ Արխիվացված է օրիգինալից 23 November 2021-ին։ Վերցված է 23 November 2021
- ↑ «Hipkins, Chris: maiden statements»։ Hansard 651: 74։ 16 December 2008։ Վերցված է 25 January 2023
- ↑ Alves Vera (30 December 2021)։ «Covid 19 Omicron: Minister Chris Hipkins' mum warns media he will be late»։ New Zealand Herald (en-NZ)։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2022-ին։ Վերցված է 7 January 2022
- ↑ 10,0 10,1 Bhonsule Priyanka (4 August 2009)։ «Parliament to say sorry to protestors»։ Stuff (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 10 February 2022-ին։ Վերցված է 10 February 2022
- ↑ «Hon Chris Hipkins»։ The Beehive (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2021-ին։ Վերցված է 24 January 2023
- ↑ «Chris Hipkins – Profile»։ 12 December 2007։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2010-ին։ Վերցված է 6 May 2010
- ↑ «Hipkins, Chris - New Zealand Parliament»։ www.parliament.nz (անգլերեն)։ Վերցված է 2023-01-29
- ↑ McClure Tess (22 January 2023)։ «New Zealand: Chris Hipkins taking over from Jacinda Ardern on Wednesday»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 22 January 2023-ին։ Վերցված է 22 January 2023
- ↑ «Chris Hipkins»։ CIDOB։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-26-ին (իսպ.)
- ↑ Frost Natasha (2023-01-27)։ «Rain Batters New Zealand’s Largest City, Causing Major Flooding»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2023-01-28
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Ջասինդա Արդերն |
Նոր Զելանդիայի վարչապետ 2023–մինչև այժմ | |
Պաշտոն քաղաքական կուսակցությունում | ||
Նախորդող: Ջասինդա Արդերն |
Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար 2023–մինչև այժմ |
|