Հյուսիսային կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Հյուսիսային կղզի
NewZealand.A2002296.2220.250m North Island crop.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորՆոր Զելանդիա
Մասն էՆոր Զելանդիա
Մակերես113729
ԲնակչությունThe ID "P10823366100" is unknown to the system. Please use a valid entity ID.
Անվանված էհյուսիս
Map
Map

Հյուսիսային կղզի (անգլ.՝ North Island, մաորի՝ Te Ika-a-Māui, 1840-ականներից նաև Նոր Օլստեր), Նոր Զելանդիայի երկու գլխավոր կղզիներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մակերեսը 113 729[1] կմ² է, Նոր Զելանդիայում մեծությամբ երկրորդն է (Հարավայինից հետո), իսկ աշխարհում 14-րդն է։

Հարավային կղզու համեմատ կղզին քիչ է շրջապատված լեռներով։ Ամենաբարձր կետը գործող հրաբուխ Ռուապեխուն է (2797 մ)։ Հյուսիսային կղզում կա հրաբխայինյ մեծ ակտիվություն, այստեղ են գտնվում երկրի վեց հրաբխային գոտիներից կւնգը։

Հյուսիսային կղզու կենտրոնում գտնվում է Նոր Զելանդիայի ամենամեծ լիճ Տաուպոն։ Այստեղից դուրս է գալիս Նոր Զելանդիայի ամենաերկար գետ Ուաիկատոն, որի երկարությունը 425 կմ է։

Տարեկան միջին ջերմաստիճանը +19 °C է։

Արևմուտքում գտնվում է Էգմոնտ ազգային այգին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում գտնվում են երկրի հիմնական քաղաքները, այդ թվում երկրի ամենամեծ քաղաքը՝ Օքլենդը, և երկրի մայրաքաղաքը Վելինգտոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի կղզու բնակչությունը կազմում է 3 366 100 մարդ։ Մոտավորապես բնակչության 76%-ը ապրում է Հյուսիսիային կղզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quick Facts - Land and Environment : Geography - Physical Features»։ Statistics New Zealand։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2012