Էլիզաբեթ Բորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բորն
Elisabeth Borne November 2022 close-up.jpg
 
Կուսակցություն՝ Territories of Progress? (2020) և Renaissance
Կրթություն՝ Պոլիտեխնիկական դպրոց, Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց և Collège des ingénieurs?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և պաշտոնյա
Ծննդյան օր ապրիլի 18, 1961(1961-04-18)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Հայր Joseph Borne?
Մայր Marguerite Lescène?
Ամուսին Olivier Allix?[2]
Զավակներ Nathan Allix?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Commander of the Order of Maritime Merit

Էլիզաբեթ Բորն (ֆր.՝ Élisabeth Borne, ապրիլի 18, 1961(1961-04-18)[1], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, բնապահպանության համալիր բարեփոխումների նախարարին կից տրանսպորտի պատասխանատու նախարար (2017 թվականից), համալիր բնապահպանական բարեփոխումների նախարար (2019 թվականից)։ 2022 թվականի մայիսի 16-ից Ֆրանսիայի վարչապետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պոլիտեխնիկական դպրոցը և Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցը, 1987 թվականին սկսել է մասնագիտական կարիերան Տրանսպորտի և սարքավորումների նախարարությունում (Ministère des Transports et l'Équipement), որը հետագայում վերակազմավորվել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության[5]։

1991-1993 թվականներին Լիոնել Ժոսպենի աշխատակազմում աշխատել է ազգային կրթության նախարար, իսկ 1997-2002 թվականներին, երբ Ժոսպենը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, նա դարձել է տրանսպորտի խնդիրների պատասխանատուն։

2002-ին նա դարձել է SNCF ֆրանսիական երկաթուղիների պետական ​​ձեռնարկության ռազմավարության տնօրեն։

2007 թվականին տեղափոխվել է Eiffage մասնավոր շինարարական ընկերություն։

2008 թվականին եկել է պետական ծառայության՝ հինգ տարի Փարիզի քաղաքապետարանում զբաղվել է քաղաքի զարգացման հարցերով։

2013 թվականին ներքին գործերի նախարար Մանուել Վալսը Բորնին նշանակել է Պուատու-Շարանտի երկրամասի ղեկավար։

Ղեկավարել է բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալի աշխատակազմը[6]։

2015 թվականի մայիսի 19-ին դարձել է փարիզյան RATP քաղաքային տրանսպորտային ընկերության ղեկավար, որն աշխարհում հինգերորդն է ուղևորահոսքով, մասնակիորեն փոխադրումներ է իրականացնում նաև մայրաքաղաքի սահմաններից դուրս՝ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի տարածքում։ Այսպիսով, Բորնը դարձել է երկրորդ կինը, որը նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից նշանակվել է պետական խոշոր ընկերության ղեկավարի պաշտոնում (Française des jeux-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Պալլեսից հետո, վիճակախաղի և սպորտի խաղադրույքների մենաշնորհը) և RATP-ի երկրորդ կին նախագահը ընկերության պատմության մեջ (Անն-Մարի Իդրակից հետո)[7]։

Երկար ժամանակ մոտ էր Սոցիալիստական կուսակցությանը, ապա անդամագրվել է «Առա՛ջ, Հանրապետությու՛ն» կուսակցությանը [8]։

Ֆիլիպի կառավարություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 17-ին Ֆիլիպի կառավարությունում նշանակվել է Նիկոլաս Հուլոտի շրջակա միջավայրի վերափոխումներին ենթակա տրանսպորտի նախարար[9]։

2017 թվականի հունիսի 21-ին պահպանել է պաշտոնը Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

2018 թվականի մարտի 26-ին հայտարարվել է ֆրանսիական երկաթուղիների պետական ընկերության՝ SNCF-ի գործադուլը, և կառավարության կողմից հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել երկաթուղային տրանսպորտում մրցակցության ընդլայնման վերաբերյալ[10]։

2019 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է նույն կառավարությունում համալիր բնապահպանական բարեփոխումների նախարար, բայց ոչ պետական նախարարի կարգավիճակում, որն ունեցել է նրա պաշտոնաթող նախորդը՝ Ֆրանսուա դե Ռյուժին[11]։

Կաստեքսի կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 6-ին Ժան Կաստեքսի կառավարության ձևավորման ժամանակ ստացել է աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարարի պաշտոնը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  2. Ingeniera de larga trayectoria, incansable y despiadada. Así describen los analistas franceses a Élisabeth Borne, la nueva primera ministra de Francia (իսպ.) — 2022.
  3. https://www.gala.fr/l_actu/news_de_stars/elisabeth-borne-premiere-ministre-qui-est-son-fils-nathan_494125
  4. «Le Président de la République a nommé Mme Elisabeth BORNE, Première ministre et l’a chargée de former un Gouvernement.»։ elysee.fr (ֆրանսերեն)։ 2022-05-16։ Վերցված է 2022-05-17 
  5. «Elisabeth Borne, ingénieure prisée par la gauche, future patronne de la RATP»։ l’Entreprise (ֆրանսերեն)։ L’Express։ 2015-04-17։ Վերցված է 2017-06-01 
  6. «Elisabeth Borne»։ Sa bio (ֆրանսերեն)։ Voici։ 2015-05-20։ Վերցված է 2017-06-01 
  7. Sibylle Vincendon (2015-05-20)։ «Elisabeth Borne. Elle a pris le métro» (ֆրանսերեն)։ Liberation։ Վերցված է 2017-06-01 
  8. Fanny Bouvard, Anne Tréguer (2019-07-17)։ «Elisabeth Borne, la nouvelle ministre de la Transition écologique, a été préfète de la région Poitou-Charente» (ֆրանսերեն)։ France bleu։ Վերցված է 2019-07-17 
  9. Philippe Jacqué (2017-05-17)։ «Elisabeth Borne, une « workaholic » aux transports» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2017-06-01 
  10. Éric Béziat (2018-03-30)։ «Le gouvernement dévoile les modalités de l’ouverture à la concurrence ferroviaire» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2018-03-30 
  11. «La ministre des Transports Elisabeth Borne nommée ministre de l'Écologie» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2019-07-17։ Վերցված է 2019-07-17 
  12. «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2020-07-06։ Վերցված է 2020-07-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]