Կաղապար:ԸԻ/Շաբաթ 28, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանի ներխուժումը Հայաստան
- հուլիսի 7-ին Մարկ Ռյուտեն (նկարում) հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին այն բանից հետո, երբ իր կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ, թե ինչպես վարվել աճող միգրացիայի հետ
- հունիսի 30-ին Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանն արգելել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին առաջադրվել քաղաքական պաշտոնի համար մինչև 2030 թվականը:
- հունիսին Հարավային Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերվել է մայաների հնագույն Օկոմտուն քաղաքը։
- հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը Եվգենի Պրիգոժինի հայտարարություններով ապստամբություն է սկսել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դեմ, ինչը ռուսական իշխանությունները որակել են որպես զինված ապստամբության փորձ։ Ապստամբությունն ավարտվել է հունիսի 24-ին։
- հունիսի 18-ին հինգ մարդ է զոհվել Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ» խորտակված նավի մոտ սուզվող բաթիսկաֆի պայթյունի հետևանքով:
- հունիսի 10-ին Խարթումում հայտնաբերվել է երկու տարեց հայ քույրերի դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել, քանի որ Սուդանում սկսված բախումների ժամանակ սնունդ չեն կարողացել հայթայթել։
- հունիսի 10-ին հայտնաբերվել են Կոլումբիացի չորս երեխաներ, ովքեր ողջ են մնացել ավիավթարից և փրկվել՝ ավելի քան հինգ շաբաթ Ամազոնի ջունգլիներում անցկացնելուց հետո:
- հունիսի 10-ին «Ինտեր»ի հետ պայքարում Մանչեսթեր Սիթին նվաճել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների գավաթը։
Վերջերս մահացածներ՝ Ռիչարդ Հովհաննիսյան • Ալան Արկին • Սերգո Երիցյան • Վիգեն Խաչատրյան • Սիլվիո Բեռլուսկոնի • Սերգեյ Ավագյան • Թինա Թըրներ