Սեսնա 206 ինքնաթիռի վթար Կակետեում
Սեսնա 206 ինքնաթիռի վթար Կակետեում | |
---|---|
Տեսակ | ավիապատահար և փրկարարական գործողություն |
Տեղադրանք | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Կոլումբիա |
Տարեթիվ | մայիսի 1, 2023 |
Զոհվածներ | 3 մարդ[1] |
Վիրավորներ | 4 |
Ողջ մնացած | 4 |
Մասնակիցներ | Lesly Mucutuy? |
Կակետեում Սեսնա 206 ինքնաթիռի վթար, ավիացիոն վթար է, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 1-ին։ Avianline Charter ավիաընկերության HK-2803 բորտային համարով Սեսնա 206 ինքնաթիռը թռել է Արարակուարայից Սան Խոսե դել Գուավյար[2]։ Ինքնաթիռը վարել է մեկ օդաչու, ուղևորներն եղել են 11 ամսականից մինչև 13 տարեկան չորս երեխա, նրանց մայրը և մեկ այլ ուղևոր։ Թռիչքի ժամանակ օդաչուն դիսպետչերին հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների և վթարային վայրէջք կատարելու իր մտադրության մասին, որից հետո նա դադարեցրել է հաղորդակցությունը։ Ինքնաթիռը ընկել է Ամազոնի ջունգլիներում։ Օդանավում գտնվող բոլոր մեծահասակները մահացել են, ողջ են մնացել միայն երեխաները։ Մինչ փրկարարները հայտնաբերել են վթարի վայրը, երեխաները օգնություն գտնելու հույսով թափառել են անտառում։ Սկսվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն։ Երեխաները 40 օր անցկացրել են ջունգլիներում։ Հունիսի 10-ին նրանց հայտնաբերվել և տեղափոխել են Բոգոտա։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը մինչև վթաևը 10806 ժամ թռիչք է ունեցել։ 2021 թվականի հուլիսի 25-ին ինքնաթիռը շարժիչի հզորությունը կորցնելուց հետո վթարային վայրէջք է կատարել Կոլումբիայի Վաուպես դեպարտամենտում՝ Այն վերանորոգվել է և վերագործարկվել է 2023 թվականի մարտի 7-ին[3]։
Անձնակազմ և ուղևորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդաչուն արտոնագրված է եղել, ունեցել է թռիչքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, կոլումբիական մի քանի չարտերային ավիաընկերությունների հետ աշխատանքային փորձ է ունեցել։ Նախկինում թռել է Douglas DC-3 օդանավով, որպես երկրորդ օդաչու, Սեսնա 172 և Piper PA-34 օդանավերով։ Միացել է Avianline Charter ընկերությանը 2021 թվականի հոկտեմբերի 8-ին և այդ ժամանակից ի վեր Սեսնա 172-ով թռել է 934 ժամ և 107 ժամ Cessna 206-ով[3]։
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 7 մարդ՝ օդաչուն, չորս երեխա (11 ամսական, չորս, ինը և 13 տարեկան քույր և եղբայրներ), նրանց մայրը՝ Մագդալենա Մուկուտուի Վալենսիան և ևս մեկ ուղևոր՝ հնդկական ցեղի առաջնորդ Հերման Մենդոզան։ Էրնանդեսը[4], ըստ որոշ տեղեկությունների՝ նա եղել է երկրորդ օդաչուն[5]։ Բոլոր ուղևորները եղել են ուիտոտո ցեղից[6]։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռիչք, շարժիչի խափանում, վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավը չարտերային չվերթ է իրականացրել՝ ուղևորներ և բեռներ փոխադրելու նպատակով Արարակուարայից Սան Խոսե դել Գուավյար երթուղով։ Թռիչքը տեղի է ունեցել տեսողական թռիչքների կանոններով։ Ինքնաթիռում յոթ մարդ է եղել, և 189 լիտր վառելիք։ Կոլումբիայի տեղական ժամով 06:42-ին ինքնաթիռը թռել է Արարատուարայից[3]։
Ժամը 07:15:49-ին օդաչուն կապվել է դիսպետչերական կենտրոնի հետ՝ հայտնելով, որ գտնվում է նշանակման օդանավակայանից 140 կմ հեռավորության և 2590 մետր բարձրության վրա։ Երկու րոպե չանցած՝ ժամը 07:17:06-ին, օդաչուն զեկուցել է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին. «Շարժիչը աշխատում է ցածր արագությամբ, ես կփնտրեմ վայրէջքի վայր»։ Դիսպետչերը հաստատել է հաղորդագրությունը ստանալը և առաջարկել է վթարային վայրէջք կատարելու մի քանի տարբերակ։ Երբ ավիաբազան փորձել է կապ հաստատել ինքնաթիռի հետ, պատասխան չի եղել։ Այնուհետ դիսպետչերը խնդրել է մոտակա ինքնաթիռին (HK-1884) փորձել կապ հաստատել, բայց նույնպես պատասխան չի ստացվել[3]։
Ժամը 07:32:18-ին, իր վերջին հաղորդումից 15 րոպե անց, օդաչուն կրկին կապ է հաստատել և հայտնել․ «շարժիչի հզորությունը նորից միացված է, ես Սան Խոսեից 222 կմ եմ հեռու, բարձրանում եմ 8500 ոտնչափ»: Այնուամենայնիվ, 11 րոպե անց նա կրկին զեկուցել է խնդիրների մասին. «իմ շարժիչը նորից խափանվեց ... Ես կփնտրեմ գետը ... այստեղ գետ կա աջ կողմում: Ես պատրաստվում եմ վթարային վայրէջք կատարել ջրի վրա»: Սա օդանավի հետ հաղորդակցության վերջին կապն է եղել։ Ժամը 07:44:42-ին ռադարը արձանագրել է, թե ինչպես է օդանավը շրջվում դեպի աջ ~ 146 կմ/ժ արագությամբ, նախքան ինքնաթիռի անհետացումը էկրանից[3]։
Վթարի ենթարկված ինքնաթիռը գտնվել է ուղղահայաց վիճակում, քննիչները ավելի ուշ պարզել են, որ բախումը տեղի է ունեցել բարձր անկյան տակ և ցածր արագությամբ։ Ինքնաթիռը բախվել է ծառին, ինչի հետևանքով շարժիչն անջատվել է, իսկ հետո ուղղահայաց վայր է ընկել[3]։ Ինչպես լրագրողներին պատմել է երեխաների հայրը, իր կինը սկզբում ողջ է մնացել վթարից, սակայն չորս օր անց մահացել է ստացած վնասվածքներից։ Մահից առաջ նա երեխաներին ասել է, որ «գնան այստեղից»[7]։
Որոնողափրկարարական գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպետչերական ծառայությունը ինքնաթիռի անհետացման մասին անմիջապես հայտնել է Կոլումբիայի ռազմաօդային ուժերին և Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությանը, որը որոնողական աշխատանքներ է սկսել։ Սկզբում որոնողական աշխատանքները կատարվել են միայն օդից՝ օդային ուժերի ներգրավմամբ[3], այդ թվում՝ Basler BT-67 ինքնաթիռներով և UH-1H Huey ուղղաթիռներով[8]։ Մայիսի 6-ին Կոլումբիայի բանակը սկսել է ցամաքային որոնումները։ 2023 թվականի մայիսի 16-ին, մոտավորապես ժամը 21:00-ին, օդանավը հայտնաբերվել է ցամաքային խմբերի կողմից։ Երեք մեծահասակներին մահացած են գտել, իսկ չորս երեխաներ չեն գտնվել վթարի վայրում[9]։ Սակայն մայիսի 17-ին երեխաներին պատկանող իրեր են հայտնաբերվել, այդ թվում՝ խմելու համար նախատեսված մանկական շիշ և ժամանակավոր թաքստոցի հետքեր, ինչը ցույց է տալիս, որ երեխաները դեռ ողջ են[10][11]։ Նրանց որոնելու համար սկսվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն[3], որը կոչվում էր «Հույս»[12]։
Վթարից հետո երեխաները հեռացել են օգնություն փնտրելու և թափառել են արևադարձային անտառում։ Որոնողական աշխատանքների ընթացքում ուղղաթիռներից բարձրախոսներով հեռարձակել են երեխաների տատիկի ձայնագրությունը, որով կոչ էր անում կանգնել մեկ տեղում[6]։ Մեկ շաբաթ անց փոքր երեխայի ոտնահետք է հայտնաբերվել[13]։ Որոնողական աշխատանքները զգալիորեն խոչընդոտել են սահմանափակ տեսանելիությունը մառախուղի ու խիտ սաղարթների պատճառով։ Ուղղաթիռները սննդի տուփեր են նետել՝ հույս ունենալով, որ երեխաները կգտնեն դրանք[14]։ Գործողության առաջընթացի մասին հակասական տվյալներ են հրապարակվել[15], օրինակ՝ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն մայիսի 17-ին իր Թվիթթերյան էջում հաղորդագրություն է հրապարակել, որ երեխաներին ողջ են գտել, բայց հետո ջնջել է այն՝ վկայակոչելով, որ տվյալները հաստատված չեն[16]։
Բոլոր չորս երեխաները հայտնաբերվել են հունիսի 10-ին՝ վթարից քառասուն օր անց, և տարհանվել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա[10][17]։ Օդային ուժերի տվյալներով՝ երեխաներին գտել են կործանման վայրից 3,5 կմ հեռավորության վրա[11]։ Ընդհանուր առմամբ, նրանց գտնելու համար փրկարարներն անցել են 2600 կմ[7]։
Գոյատևում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները ողջ են մնացել վայրի բնության հետ ծանոթ լինելու շնորհիվ։ Դրանում գլխավոր դերը խաղացել է 13-ամյա ավագ քույր Լեսլին, ով օգնել է փրկել բոլորին, այդ թվում՝ մեկ տարեկան փոքրիկին[7]։ Երեխաները սկզբում կերել են կասավայի ալյուրը, որը եղել է ինքնաթիռում, իսկ երբ վերջացել է՝ ծառերի պտուղներ։ Սակայն, հայտնաբերվելու պահին երեխաները շատ հյուծված են եղել[17][18]։
Փրկարարները կարող էին ավելի վաղ գտնել երեխաներին, բայց երեխաները թաքնվել են նրանցից, քանի որ վախեցել են հաչող շներից և համազգեստով անհայտ մարդկանցից (հատկապես, որ իրենց հորը ժամանակին սպառնացել էին FARC-ի զինյալները), վախեցրել է նաև երկնքից հեռարձակվող տատիկի ձայնը։ Երեխաներին գտնելու հարցում առանցքային դեր է խաղացել որոնող շունը, որը նախկինում փախել էր կինոլոգներից։ Նա ինքնուրույն է գտել երեխաներին, իսկ հետո նրա հետքերով փրկարարները գտեն երեխաներին[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.reuters.com/world/americas/four-missing-colombian-children-found-alive-jungle-sources-2023-06-10/
- ↑ «Colombia searching Amazon for missing plane crash passengers» (անգլերեն). France 24. 2023 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Arborizaje en terreno selvático, por falla de motor SCF-PP» (իսպաներեն). Dirección Técnica de Investigación de Accidentes|издательство=Aeronáutica Civil de Colombia. 2023.(չաշխատող հղում)
- ↑ Caitlin Hu, Karol Suarez (2023 թ․ հունիսի 2). «How could four children survive a plane crash in the Amazon? A new report offers clues». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Four children missing in forest after plane crash, army drops survival kits from helicopter in Colombia» (անգլերեն). Italy 24 Press News. 2023 թ․ մայիսի 23. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 6,0 6,1 «Четверо детей найдены живыми спустя 40 дней после авиакатастрофы в Колумбии». BBC News ռուսական ծառայություն. 2023 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Mother of rescued Colombia children survived four days after jungle crash» (անգլերեն). France 24. 2023 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Moss, Loren (2023 թ․ մայիսի 1). «Finance Colombia - Commercial Flight Reported Missing, Last Contact Was Over Remote Colombian Amazon Region» (անգլերեն). Finance Colombia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Informe, 2023
- ↑ 10,0 10,1 «Colombia plane crash: Children reportedly survived 16 days in jungle» (անգլերեն). BBC News. 2023 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 11,0 11,1 Durán, Diana (2023 թ․ հունիսի 10). «Plane crash children found alive after 40 days in jungle, officials say» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Camila Osorio (2023 թ․ հունիսի 10). «Operation Hope: The alliance between the military and indigenous groups to find Colombia's missing children» (անգլերեն). El País English. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Colombian plane crash: New clues found in search for lost children» (անգլերեն). BBC News. 2023 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Four children found in Colombian jungle 40 days after plane crash» (անգլերեն). Al Jazeera. 2023 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Dispute in Colombia over whether children found alive in jungle weeks after plane crash» (անգլերեն). The Guardian. 2023 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Fate of Colombia plane crash children unknown; Petro deletes tweet» (անգլերեն). Reuters. 2023 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 17,0 17,1 Pozzebon, Stefano; Hu, Caitlin; Humayun, Hira; Suarez, Karol; Lau, Chris (2023 թ․ հունիսի 10). «Missing children found after 40 days in Amazon survived like 'children of the jungle,' Colombian president says» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Murphy, Matt (2023 թ․ հունիսի 12). «How children survived 40 days in Colombian jungle». BBC News. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
{{cite news}}
: More than one of|author=
and|last1=
specified (օգնություն) - ↑ «Colombian plane crash: mother told children to leave her so they could survive». Guardian. 2023 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.