Jump to content

Սերգեյ Ավագյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ավագյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Ավագյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1926(1926-11-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 24, 2023(2023-05-24) (96 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1955) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967)

Սերգեյ Ավագի Ավագյան (նոյեմբերի 1, 1926(1926-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2023(2023-05-24), Երևան, Հայաստան), հայ գրող, լրագրող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, «Շարուր» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Հայաստանի լրագրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ավագի Ավագյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։ Ծնողները՝ Ավագ Ավագյանը և Վարդանուշ Բեկնազարյանը, Շարուրի կոտորածներից փախչելով հասել են Երևան[1]։

Գերազանց ավարտել է միջնակարգ դպրոցը և 1944 թվականի վերջերին զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվել է 1950 թվականի սկզբներին։ 1955 թվականին ավարտել է Երևանի համամիութենական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, աշխատել է հանրապետության տարբեր շրջաններում։ 1967 թվականին հեռակա կարգով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի բաժինը[1]։

Ավարտել է ԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական թռչնաբուծական և տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և նույն տարում Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) ատենախոսել թեզ։ Սերգեյ Ավագյանին շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ընտրվել է Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ[1]։

Կազմակերպել է «Շարուր» հայրենակցական միությունը, որի պատվավոր նախագահն է։ Հայաստանի ազատամարտի վետերանների միության քաղաքական խորհրդի անդամ է[2]։

Նրա շնորհիվ նախկին Շահվերդյան փողոցը վերանվանվել է Շարուրի փողոց, իսկ Սելիմի լեռնանցքը վերանվանվել է՝ Վարդենյաց։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է 30 անուն գիրք՝ «Շարուր», «Սուրմալու», «Հայ իրավաբաններ», «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը և մենք», «Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում» և այլն[1]։

Հայաստանի լրագրողների միության անդամ է։ Տպագրել է շուրջ 350 հոդված՝ մասնագիտական, հասարակական, քաղաքական թեմաներով, մասնակցել է մի շարք կոնֆերանսների[2]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ կառավարական, նաև Հայաստանի Հանրապետության մեդալներով[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ավագյան, Սերգեյ (2014). Ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում. Երևան: ՎՄՎ-Պրինտ. էջ 363. ISBN 978-9939-60-268-4.
  2. 2,0 2,1 2,2 Ավագյան, Սերգեյ (2010). Երևանի փողոցները. Երևան: ՎՄՎ-Պրինտ. էջ 267. ISBN 978-9939-60-057-4.