Կաղապար:ԸԻ/Շաբաթ 15, 2019 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Ցույցեր Ալժիրում • «Դեղին բաճկոնների» շարժում • Բողոքի ակցիաներ Հայիթիում • Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում
- Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում ձերբակալել է ՎիքիԼիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին։
- «Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակը» (Event Horizon Telescope) հրապարակել է Սև խոռոչի առաջին լուսանկարը։
- Մալիի զինված բախումների արդյունքում զոհվել է շուրջ 160 մարդ։
- Զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական է տվել Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան։ Նախագահի պաշտոնակատար է նշանակվել Աբդելկադր Բենսալահը։
- Սլովակիայի նախագահական ընտրություններում հաղթել է «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության փոխնախագահ Զուզանա Չապուտովան։
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու մասին հռչակագիր է ստորագրել։
Վերջերս մահացածներ` Ռոբերտ Մանուկյան • Գեորգի Դանելիա • Խոսե Անտոնիո Գուրիարան • Յուլյա Նաչալովա • Լիլիթ Տերյան • Վլադիմիր Էտուշ • Մեսրոպ Բ Մութաֆյան