Աբդելկադր Բենսալահ
Աբդելկադր Բենսալահ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Democratic National Rally? |
---|---|
Կրթություն՝ | Դամասկոսի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1941[2] |
Ծննդավայր | Fellaoucene, Felaoucene District, Tlemcen Province, Ալժիր |
Վախճանի օր | սեպտեմբերի 22, 2021[3] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Aïn Naadja Military Hospital, Ալժիր, Ալժիր[4] |
Գերեզման | El Alia Cemetery |
Թաղված | El Alia Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Աբդելկադր Բենսալահ (արաբ․՝ عبد القادر بن صالح, նոյեմբերի 24, 1941[2], Fellaoucene, Felaoucene District, Tlemcen Province, Ալժիր - սեպտեմբերի 22, 2021[3], Aïn Naadja Military Hospital, Ալժիր, Ալժիր[4]), ալժիրցի պետական և քաղաքական գործիչ, 2019 թվականի ապրիլի 2-ից իրականացնում է Ալժիրի նախագահի լիազորությունները[5], 2002 թվականի հուլիսի 2-ից հանդիսանում է Ալժիրի Ազգային ժողովի նախագահը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնապես հաստատված է, որ Աբդելկադր Բենսալահը ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 24-ին Թլեմսեն քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ֆելոսենում[6][7]։ սակայն մշտապես շրջանառվում է այն վարկածը, որ Բենսալահը ծնվել է Մարոկկոյում և Ալժիրի քաղաքացի է դարձել Ալժիրի անկախության համար պատերազմից հետո[8]։ Բեյրութում աշխատելուց հետո, որտեղ նա 1970-1974 թվականներին ղեկավարում էր Ալժիրի տեղեկատվական և մշակութային կենտրոնը, վերադարձավ Ալժիր և պետական El Chaâb թերթում աշխատեց 3 տարի, ինչից հետո՝ 1977 թվականին, ընտրվեց Թլեսմեն պրովինցիայի ներկայացուցիչ։ 12 տարի անց՝ 1989 թվականին, Բենսալահը Սաուդյան Արաբիայում նշանակվեց Ալժիրի դեսպան։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 1993 թվականը[9][10]։
Լինելով «Ազգային ժողովրդական միավորում» կուսակցության անդամ՝ 1994-1997 թվականներին[11] եղել է Ազգային անցումային խորհրդի նախագահ և Ազգային ժողովրդական ժողովի նախագահ՝ 1997-2002 թվականներին[12]։
2002 թվականի հուլիսի 2-ից զբաղեցրել է խորհրդարանի վերին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը[9]։ Նա փոխարինեց Աբդել Ազիզ Բութեֆլիկային՝ նրա կառավարման վերջին շրջանում ստանձնելով նախագահական լիազորություններից մի քանիսը, այդ թվում՝ այլ պետությունների առաջնորդներին Ալժիրում դիմավորելն ու հյուրընկալելը[13]։ Բենսալահը Բութեֆլիկայի հավատարիմ դաշնակիցն է. նրան սատարեց անգամ 2019 թվականի բողոքի ակցիաների ողջ ընթացքում։
Ալժիրի Սահմանադրության համաձայն՝ Բութեֆլիկայի հրաժարականից հետո[14]՝ 2019 թվականի ապրիլի 2-ին, Բենսալահը դարձավ երկրի նախագահի լիազորություններն իրականացնողը[15]։ Նրա լիազորությունների ժամկետը չի կարող 90 օրից ավելին լինել. կպաշտոնավարի մինչ նոր ընտրությունների անցկացումը, որոնց ժամանակ չի կարող մասնակցել[10]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://translate.google.dz/?hl=fr&tab=mT#view=home&op=translate&sl=ar&tl=en&text=كلية%20الحقوق
- ↑ 2,0 2,1 Algérie : qui est Abdelkader Bensalah, nommé président par intérim ? Access to the comments (ֆր.) — Euronews.
- ↑ 3,0 3,1 3,2 Former Algerian president Abdelkader Bensalah dies at 80
- ↑ 4,0 4,1 4,2 وفاة الرئيس الجزائري السابق عبدالقادر بن صالح — An-Nahar, 2021.
- ↑ «Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկան հրաժարական է տվել։ Մինչև նոր ընտրություններ՝ Ալժիրը կղեկավարի Սենատի խոսնակը։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին։ Վերցված է 2019-04-04
- ↑ http://www.majliselouma.dz/index.php/ar/2016-07-19-12-34-56/2016-09-06-13-44-47
- ↑ https://www.lesoirdalgerie.com/articles/2015/02/28/article.php?sid=175294&cid=2
- ↑ «L'Algérie se prépare à l'après-Bouteflika»։ FIGARO։ մայիսի 19, 2013
- ↑ 9,0 9,1 Hana Saada (մարտի 27, 2019)։ «Algeria: Who is Abdelkader Bensalah, the future head of state?»։ DZ Breaking։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին։ Վերցված է ապրիլի 4, 2019
- ↑ 10,0 10,1 «Abdelkader Bensalah, un fidèle de Bouteflika qui va assurer l’intérim en Algérie»։ Le Monde (ֆրանսերեն)։ ապրիլի 4, 2019։ Վերցված է ապրիլի 4, 2019
- ↑ «ALGERIA: parliamentary elections Al-Majlis Ech-Chaabi Al-Watani, 1997»։ archive.ipu.org
- ↑ «Algérie : qui est Abdelkader Bensalah, l’homme qui devrait prendre la succession d'Abdelaziz Bouteflika après sa démission ?»։ LCI
- ↑ «Algeria’s next in line: Bouteflika loyalist Abdelkader Bensalah»։ France 24։ ապրիլի 2, 2019
- ↑ "Вечный" президент Алжира Бутефлика уходит в отставку. Он правил страной 20 лет
- ↑ «Algeria’s next in line: Bouteflika loyalist Abdelkader Bensalah»։ France 24։ April 2, 2019։ Վերցված է April 2, 2019
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Բաքիր Բումազա |
Ազգային ժողովի նախագահ 2002-այժմ | |
Նախորդող: Աբդել Ազիզ Բութեֆլիկա |
Ալժիրի նախագահ Acting 2019-այժմ |
|