Բողոքի ակցիաներ Հայիթիում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիաներ Հայիթիում (2019)
Անվադողերի այրում՝ 2019 թվականի փետրվարի 11-ի բողոքի ցույցերի ընթացքում
Ամսաթիվփետրվարի 7 2019 թվական - շարունակվում են փետրվարի 19-ը ներառյալ
ՎայրՀայիթի
Պատճառ
  • Վենեսուելայից տրամադրված վարկերի մսխում
  • Կոռուպցիան Հայիթիում
Նպատակ
  • Նախագահ Ժովենել Մոիզի հրաժարական
  • Անցումային կառավարության տեղակայում
Հակամարտող կողմեր
Հայիթիի կառավարություն
Ցուցարարներ
Ղեկավարներ
Նախագահ՝ Ժովենել Մոիզ
Ժան Չարլզ Մոիզ
Թվաքանակ
Հազարավորներ[1]
Կորուստներ
Զոհեր9[2]
ՎիրավորներՄեծ քանակությամբ[1]

Հայիթիի քաղաքներում բողոքի ակցիաներն սկսվեցին 2019 թվականի փետրվարի 7-ին՝ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականի պահանջով։ Ցուցարարները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ժան Չարլզ Մոիզի[3] ղեկավարությամբ, հայտարարում են, որ իրենց նպատակն անցումային կառավարություն ստեղծելն է, որի նպատակը սոցիալակն ծրագրերի տրամադրումը և, հավանաբար, կոռումպացված չինովնիկներին հետապնդումն է[4][5]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ դատարանի դահլիճից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ Հայիթիի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մսխել են վենեսուելական Petrocaribe վարկերը՝ մինչև 3,8 ԱՄՆ դոլար, և այդ ամենին ու կոռուպցիային մասնակից է եղել նաև նախագահ Մոիզը[6][7][8]։ Տնտեսական խնդիրները, այդ թվում նաև՝ կյանքի արժողության աճը, նույնպես պատճառ դարձան բողոքի ակցիաների համար[7]։

Բողոքի ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցերի առաջին օրը ցուցարարները հարձակվեցին հարուստ հայիթիացիների ավտոմեքենաների վրա՝ վնասելով այդ մեքենաները[9]։ Հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, մի քանի քաղաքների քաղաքապետեր հայտարարեցին, որ չեղարկում են նախակառնավալային միջոցառումները[9]։ Փետրվարի 9-ին բողոքի ակցիաները հանգեցրին ոստիկանության հետ նոր բախումների. այն բանից հետո, երբ Մոիզի դաշնակիցներից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժեցին մի կնոջ մեքենայի մեջ և սկսեցին ծեծել նրան, ցուցարարներն սկսեցին քարեր նետել նախագահ Մոիզի տան ուղղությամբ[10]։

Փետրվարի 12-ին ցուցարարները հրդեհեցին հայտնի շուկան, թալանեցին տարատեսակ խանութներ և Ակվինայի դատապարտյալներին օգնեցին փախչել բանտից[6][11]։ Պորտ-օ-Պրենսում ցուցարարները թալանեցին Իտալիայի և Պերուի գկխավոր հյուպատոսությունը[12][13]։ Նախագահ Մոիզը փետրվարի 14-ին ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ հրաժարական չի տա, և ասաց. «Ես՝ պետության ղեկավար Ժովենել Մոիզս, պետությունը չեմ հանձնի զինված խմբավորումներին և թմրավաճառներին»[14]։

Գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոիզի կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Մոիզը կոչ արեց ընդդիմությանը՝ մասնակցելու խաղաղ երկխոսությանը՝ հայտարարելով, որ «երկրի խնդիրները բացառապես քաղաքական չեն։ Երկրի խնդիրները սոցիալական են, տնտեսական և քաղաքական»[7]։ Ազգային ոստիկանությունը հայտարարեց, որ կան «չար մարդիկ», ովքեր խաթարել են երկրում տեղի ունեցող խաղաղ բողոքի ցույցերը[15]։

Ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմությունը ղեկավարում էր Ժան Չարլզ Մոիզը[4]։ Ընդդիմությունը մերժում էր երկխոսության մասին առաջարկությունները և պահանջում էր նախագահի հրաժարականը[7]՝ կազմակերպելով համահասարակական, համընդհանուր գործադուլ, որպեսզի ստիպեին նախագահին հրաժարական տալ[11]։ Ժան Չարլզ Մոիզը՝ ընդդիմադիր օրենսդիրների հետ, կոչ արեց անցումային կառավարությանը՝ փոխարինելու Մոիզին։ Ժան չարլզ Մոիզը հայտարարեց. «Եթե Ժովենելը Մոիզը չի ցանկանում հեռանալ իշխանությունից, առաջիկա օրերին մենք նոր նախագահ կնշանակենք»[4][5]։

Ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Le Nouvelliste մայրաքաղաքային թերթը փետրվարի 18-ին հայտարարեց, որ քաղաքում ձերբակալվել են Հայիթիի քաղաքացի և յոթ ոչ հայիթիացիներ։ Նրանց ձերբակալության ժամանակ իբր թե նրանք իրենց մեքենայով տեղափոխում էին հրացաններ, ատրճանակներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային հեռախոսներ[16]։ Հայիթիի ներքին գործերի նախարար Բոչկիտ Էդմոնդը հաստատեց, որ նրանց մեջ հինգ ամերիկացի է եղել[17]։ Տեղական այլ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ նրանցից մեկը Սերբիայից էր[16]։

Զանգվածային լրատվության միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ որոշ լրահաղորդներ դարձել են ցուցարարների թիրախը[15]։ Reuters-ի լրագրողներից մեկը՝ Ռոբենսոն Սանոնը, վիրավորվել է բողոքի ցույցերի ժամանակ, բայց կարծում է, որ դա պատահականություն է եղել, քանի որ նա հայտնվել է մարտնչող կողմերի միջև[15]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ. Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի՝ Արևմտյան կիսագնդի գործերով պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց. «մենք սատարում ենք բոլոր մարդկանց իրավունքը՝ պահանջելու ժողովրդավարական ու թափանցիկ կառավարություն և իրենց ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու... բայց բռնության համար չկա ոչ մի արդարացում։ Բռնությունը տանում է անկայունության, ներդրվող կապիտալի կրճատման և աշխատատեղերի կրճատման...»[12]: Միացյալ Նահանգները հումանիտար օգնություն էր պատրաստել՝ Հայիթիին պարենամթերքով ապահովելու համար, և պատասխանատվության կանչեցին կոռուպցիայի մեղավորներին.[18]:

Միջկառավարական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարիբյան համայնք. կազմակերպությունը հայտարարեց, որ «խորապես մտահոգված է Հայիթիում շարունակվող բռնի ցույցերով, որոնք հանգեցրին մարդկանց մահվան, սեփականության կորստի, ինֆրակառուցվածքի քայքայման և այլ ծանր հետևանքների, և հանդարտության և բռնության դադարեցման կոչ է անում, իսկ մասնակիցներին էլ կոչ է անում մասնակցելու կառուցողական երկխոսությանը և հարգելու Սահմանադրությունը, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները։ Այդպիսով հնարավորություն կստեղծվեր խաղաղ միջավայրում լուծելու խնդիրները և վերադառնալու բնականոն վիճակի»[19]։
  • ԱՊԿ-ի (Ամերիկյան պետությունների կազմակերպություն) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն հայտարարեց. «Մենք կոչ ենք անում բոլոր ամսնակիցներին լիակատար մասնակցություն ունենալ երկխոսության գործընթացին, հարգել ժողովրդավարական գործընթացը և հետամուտ լինել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը»[15]։
  • ՄԱԿ. Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը՝ Հայիթիում արդարադատությունը սատարելու հետ կապված, իր հայտարարության մեջ նշեց, որ խումբը «զղջում է մարդկանց մահվան և նյութական վնասի համար, որոնց պատճառը բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անթույլատրելի բռնությունն է, և ընդունելով Հայիթիական ազգային ոստիկանության պրոֆեսիոնալիզմը՝ հաիթիական հասարակության ներկայացուցիչներին և, առաջին հերթին, երկրի ղեկավարներին, կոչ էր անում՝ մասնակցելու կառուցողական և ինկլյուզիվ երկխոսությանը, որի նպատակը քաղաքական և տնտեսական ճգնաժամերի հաղթահարումն է»[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Deadly protests hit Haiti capital». BBC News. 2019 թ․ փետրվարի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Death toll rises in Haiti protest crackdown». Al Jazeera. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  3. Haiti protesters call on President Jovenel Moise to quit
  4. 4,0 4,1 4,2 «Haiti: Thousands protest against corruption | DW | 8 February 2019». Deutsche Welle (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  5. 5,0 5,1 Lemaire, Sandra (2019 թ․ փետրվարի 12). «Angry Haitians Demand Regime Change». Voice of America (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  6. 6,0 6,1 «Inmates escape from Haiti prison». BBC News (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «As protests and deaths escalate in Haiti, mayors cancel pre-Carnival parties». The Miami Herald (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  8. US Deplores Haiti Violence
  9. 9,0 9,1 As protests and deaths escalate in Haiti, mayors cancel pre-Carnival parties
  10. «Protesters Stone Haitian President's Home, Battle Police». Voice of America (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  11. 11,0 11,1 «Haiti president recalls top envoy amid ongoing violent protests, calls for resignation». The Miami Herald (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  12. 12,0 12,1 «US Deplores Haiti Violence». Voice of America (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  13. «Haiti - FLASH : 6th day of paralysis, the country sinks into chaos...». Haiti Libre. 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Haiti's president defies violent protests, will not step down». Reuters (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Haiti President Jovenel Moise defiant amid deadly protests and calls for his resignation». CNN. 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  16. 16,0 16,1 Daniel, Frank Jack (2019 թ․ փետրվարի 18). «Americans arrested in Haiti with weapons: media». Reuters (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  17. Marquez, Miguel (2019 թ․ փետրվարի 18). «5 Americans arrested in Haiti». CNN. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  18. «U.S. looks to send food aid to Haiti as violence brews humanitarian crisis». The Miami Herald (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  19. «CARICOM head condemns violence in Haiti». Nation News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  20. «Press Release of the Core Group – 10 February 2019». United Nations Mission for Justice Support in Haiti. 2019 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]