Ժովենել Մոիզ
Ժովենել Մոիզ հայիթ․ կրեոլ․՝ Jovenel Moïse | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1968[1][2] |
Ծննդավայր | Trou-du-Nord, Trou-du-Nord Arrondissement, Nord-Est, Հայիթի |
Մահացել է | հուլիսի 7, 2021[3] (53 տարեկան) |
Մահվան վայր | Pétion-Ville, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Quisqueya University? և Collège Canado-Haïtien? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գործարար |
Ամուսին | Martine Moïse? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Haiti? |
Կուսակցություն | Haitian Tèt Kale Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ժովենել Մոիզ (հայիթ․ կրեոլ․՝ Jovenel Moïse, հունիսի 26, 1968[1][2], Trou-du-Nord, Trou-du-Nord Arrondissement, Nord-Est, Հայիթի - հուլիսի 7, 2021[3], Pétion-Ville, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի), հայիթիացի բիզնեսմեն և քաղաքական գործիչ, 2015 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրությունների թեկնածու և 2016 թվականին կայացած կրկնակի ընտրությունների թեկնածու։ 2017 թվականի փետրվարի 7-ին դարձել է Հայիթիի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժովենել Մոիզը ծնվել է Հայիթիի Հյուսիսարևելյան դեպարտամենտի Տրու-դյու-Նոր քաղաքում։ Նրա հայրը՝ Էթյեն Մոիզը, վաճառական և ագարակատեր էր, իսկ մայրը՝ Լուսիա Բրունոն՝ դերձակուհի։ 1974 թվականին ընտանիքը տեղափոխվեց Պորտ-օ-Պրենս, որտեղ նա կրթություն ստացավ[5]։
1996 թվականին ամուսնացել է Մարտին Մարի Էթյեն Ջոզեֆի հետ, ով Ժովենելի դպրոցական տարիների ընկերուհին էր, և նրանք երեք երեխա ունեցան։ Այդ նույն տարում նա լքեց մայրաքաղաքը և բնակություն հաստատեց Պոր-դե-Պեում, որտեղ հիմնեց իր առաջին ընկերությունը՝ «JOMAR Auto Parts»-ը։ Նա նաև գյուղատնտեսական գործունեությամբ էր զբաղվում՝ հանդիսանալով Հյուսիսարևելյան դեպարտամենտի բանանի պլանտացիայի սեփականատերը։ 2001 թվականին նա լծվեց մի նոր գործի՝ ջրային տնտեսության բնագավառում՝ Հայիթիի Հյուսիսարևելյան և Հյուսիսարևմտյան դեպարտամենտներում կառուցելով հիդրոէլեկտրակայաններ և ջրատար ցանցեր[5]։
2004 թվականին եղել է Հյուսիսարևելյան դեպարտամենտի Առևտրի և արդյունաբերական պալատի (CCINO) անդամ, իսկ շուտով նաև պալատի ղեկավար ու Հայիթիի Առևտրի և արդյունաբերական պալատի (CCIH) գլխավոր քարտուղար։ 2008 թվականին հիմնել է Compagnie Haïtienne d’Energie S.A. (COMPHENER S. A.) էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում էր Հայիթիի Հյուսիսարևելյան դեպարտամենոի 10 մունիցիպալիտետներին արևային և քամու էներգիայի մատակարարմամբ։ 2012 թվականին հիմնել է «Agritrans» ընկերությունը, որը գործում էր գյուղատնտեսական բնագավառում՝ հենց դրանով նպաստելով Հայիթիում առաջին ազատ գյուղատնտեսական գոտու ստեղծմանը։
2015 թվականին Հայիթիի նախագահ Միշել Մարտեյին սեփական կուսակցությունից՝ Թեդ Կալեից (PHTK), որպես 2015 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու՝ նշանակեց Ժովենել Մոիզին, քանի որ Մարտեյին չէր կարող դնել իր իսկ թեկնածությունը։ Ընտրությունների առաջին փուլում՝ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, Ժովենել Մոիզն զբաղեցրեց առաջին տեղը՝ ձայների 32,8 % արդյունքով՝ հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ Ժյուդա Սոլեստենին, ով հավաքել էր 25,2 % ձայն։ Ընտրությունների հաղթողը պետք է որոշվեր ընտրությունների երկրորդ փուլում, որն իսկզբանե նախատեսված էր անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 27-ին։ Սակայն Մոիզի հակառակորդը չընդունեց ընտրության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով ընտրակեղծարարության մեջ։ Այդպիսի իրավիճակում Հայիթիի նախագահ Մարտեյին 2015 թվականի դեկտեմբերին հատուկ հանձնաժողով կազմեց՝ ընտրական օրենսդրության իրավախախտումների դեպքերի հետաքննության համար։ 2016 թվականի հունվարի սկզբին հանձնաժողովը հաստատեց քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները և որոշեց անցկացնել կրկնակի քվեարկություն[6]։
2016 թվականի նոյեմբերին՝ կրկնակի ընտրությունների ժամանակ, Մոիզը հաղթեց առաջին փուլում՝ ստանալով ձայների 55,7 %-ը՝ առաջ անցնելով Ժյուդ Սոլեստենից, ով ստացել էր ձայների ընդամենը 19,5 %-ը[7]։ Ժովենել Մոիզն իր պաշտոնն ստանձնեց 2017 թվականի փետրվարի 7-ին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.france24.com/fr/info-en-continu/20210707-haïti-le-président-jovenel-moïse-assassiné-dans-la-nuit-dans-sa-résidence-privée-cabinet-du-premier-ministre (ֆր.)
- ↑ As President of Haiti arrives in Taipei, a crucial test begins for Tsai administration — Taiwan News, 2018.
- ↑ 5,0 5,1 «Jovenel Moïse : un entrepreneur né — Quotidien Le National»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2019-02-19
- ↑ Haiti first round vote 'stained by irregularities' — BBC News
- ↑ «Новым президентом Гаити назван Жовенель Моиз. 29 ноября 2016»։ Вести.Ру։ Վերցված է 2016-12-10
- ↑ Haiti presidential election 'won by Jovenel Moise' — BBC News
|