Զանգվածային սպանություններ Մալիում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զանգվածային սպանություններ Մալիում
Mali - Mopti.svg
Տեսակսպանդ
ԵրկիրFlag of Mali.svg Մալի
Գրոհի վայրBankass Cercle?
ՏեղադրանքOgossagou?
Տարեթիվմարտի 23, 2019
Զոհվածներ160[1]
Վիրավորներ55
Կոորդինատներ: 14°4′3.1980001000017″ հս․ լ. 3°27′20.4444001″ ամ. ե. / 14.067555000027777368° հս․. լ. 3.455679000028° ավ. ե. / 14.067555000027777368; 3.455679000028

Զանգվածային սպանություններ Մալիում, 2019 թվականի մարտի կեսին տեղի ունեցած հարձակումների շարք: Այս հարձակումների ընթացքում զինյալները Մալիի կենտրոնական հատվածում սպանել են ֆուլբե ժողովրդի ավելի քան 160 ներկայացուցիչների: Հարձակումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Մալիի կառավարությունը հայտարարեց երկրում մնացած իսլամիստների ոչնչացման մասին: Գրոհների արդյունքում հատկապես տուժեցին Օգոսագու և Ուելինգարա գյուղերը[2][3][4][5][6]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլբե ժողովրդի հովիվները կոնֆլիկտի մեջ մտան Մալիի այլ էթնիկ խմբերի հետ, իսկ կոնֆլիկտի առարկան եղջերավոր անասուններին կոնկրետ տարածք տանելն էր ու ջրի հասանելիությունը[7][8]: Կլիմայի փոփոխությամբ, հողերի դեգրադացիայով և բնակչության աճով[9] պայմանավորված՝ կոնֆլիկտներն ավելի են խորանում և սաստկանում: African Arguments հրատարակության տվյալների համաձայն՝ ֆուլբե ժողովրդի միայն մի փոքր մասն է սատարում իսլամիստական խմբավորումներին, բայց Մալիի մյուս ժողովուրդները չեն կիսում այս կարծիքը և հաճախ են ֆուլբե ժողովրդին ասոցացնում ահաբեկիչների հետ[9]:

Բախումների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախումները տեղի ունեցան Օգոսագու և Վելինգարա գյուղերում. այս գյուղերը բնակեցված են ֆուլբե ժողովրդի կողմից: Տեղացի մալիացի չինովնիկների խոսքերով՝ հարձակումները տեղի են ունեցել դոգոն ժողովրդի որսորդների կողմից, ովքեր զինված էին հրազենով և մաչետեով[10]: Հարձակումը կազմակերպած դոգոնները գյուղերի բնակիչներին մեղադրում էին ջիհադիստների հետ կապի մեջ և հայտարարեցին, որ հարձակում են գործել՝ որպես վրեժ՝ ի հատուցումն Ալ-Կաիդայի՝ նախորդ շաբաթ Մալիի ռազմական բազայի վրա կատարած հարձակման, ինչի արդյունքում մալիացի 23 զինվորներ զոհվեցին: Ականատեսների խոսքերով՝ գյուղերի բոլոր հյուղակներն ամբողջովին ոչնչացվեցին[8]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումներից հետո Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան աշխատանքից ազատեց բանակի շտաբի պետ, գեներալ Մ’Բեմբու Մեսսու Քեյթին և ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Աբդրահաման Բեբին[11]: Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց, որ 2019 թվականի մարտի 26-ին քննչական խումբ կուղարկեն հանցանքի վայր[12]: Նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան հրամայեց, որպեսզի դոգոնյան ոստիկանությունը՝ Dan Na Ambassagou-ն, որը պատասխանատու էր զինված հարձակման համար, լուծարվի[9]: Human Rights Watch կազմակերպությունը Dan Na Ambassagou-ին մեղադրեց նրանում, որ նրանք են պատասխանատվություն կրում զանգվածային սպանությունների համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության ղեկավար կազմը հերքում է իր մեղավորությունը[3]:

ՄԱԿ-ի՝ ցեղասպանության նախազգուշացման գծով հատուկ խորհրդական Ադամ Դիենգը նախազգուշացրեց այն մասին, որ կոնֆլիկտում առկա է էթնիկ բաղադրիչ: Նա հիշեցրեց, որ 2019 թվականի մարտի 26-ին սպանվել են 6 դոգոններ և ևս 20-ը առևանգվեցին Ուադու և Կերե-Կերե գյուղերում, ենթադրաբար, ֆուլբե ժողովրդի զինյալ ներկայացուցիչների կողմից[13][14]: 2019 թվականի մարտի 30-ին Մալիի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալեցին 5 կասկածյալների, ովքեր նախկինում եղել էին բռնությունից տուժողի դերում[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.francetvinfo.fr/monde/afrique/mali/massacre-d-un-village-peul-au-mali-le-bilan-s-alourdit-a-160-morts_3249973.html
  2. Hoije Katarina (26 March 2019)։ «Death Toll From Mali Attacks Climbs to 160, Government Says»։ Bloomberg։ Վերցված է 29 March 2019 
  3. 3,0 3,1 Ahmed Baba (25 March 2019)։ «Militia head refutes his group responsible for Mali massacre»։ Associated Press։ Վերցված է 29 March 2019 
  4. Diallo Tiemoko (23 March 2019)։ «At least 134 Fulani herders killed in central Mali's worst violence yet»։ Reuters։ Վերցված է 23 March 2019 
  5. «Death toll in Mali attack rises to at least 110»։ Reuters։ 23 March 2019։ Վերցված է 23 March 2019 – via The Jerusalem Post 
  6. https://www.kommersant.ru/doc/3923720
  7. «Mali: Dozens of civilians killed as farmers and herders clash over land»։ France 24։ 25 June 2018։ Վերցված է 30 March 2019 
  8. 8,0 8,1 «Mali attack: More than 130 Fulani villagers killed»։ BBC News։ 24 March 2019։ Վերցված է 24 March 2019 
  9. 9,0 9,1 9,2 «Insiders Insight: Explaining the Mali massacre»։ African Arguments։ 26 March 2019։ Վերցված է 28 March 2019 
  10. «More than 100 Fulani massacred as ethnic and jihadist violence escalates in Mali»։ France 24 (անգլերեն)։ 23 March 2019։ Վերցված է 23 March 2019 
  11. «Mali sacks top army chiefs, dissolves militia after scores killed»։ Al Jazeera։ 24 March 2019։ Վերցված է 28 March 2019 
  12. «UN team to investigate 'horrific' massacre in central Mali»։ Associated Press։ 26 March 2019։ Վերցված է 28 March 2019 
  13. «Central Mali: Top UN genocide prevention official sounds alarm over recent ethnically-targeted killings»։ UN News։ 28 March 2019։ Վերցված է 2019-03-29 
  14. «Six die in Mali attacks»։ Bamako։ Agence France-Presse։ 28 March 2019։ Վերցված է 2019-03-29 – via The Daily Star 
  15. AfricaNews։ «Mali arrests five suspects in killing of 157 villagers»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2019-03-30