Խոսե Անտոնիո Գուռիարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսե Անտոնիո Գուրիարանից)
Jump to navigation Jump to search
Խոսե Անտոնիո Գուռիարան
Խոսե Անտոնիո Գուրիարան.jpg
Ծննդյան անունիսպ.՝ José Antonio Gurriarán López
Ծնվել էհուլիսի 7, 1938(1938-07-07)[1]
ԾննդավայրՕ Բարկո դե Վալդեորրաս, Ourense Province, Գալիսիա, Իսպանիա
Վախճանվել էմարտի 31, 2019(2019-03-31)[1] (80 տարեկանում)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուիսպաներեն և գալիսերեն
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԱշխատավայրEl Alcázar?, El Diario Montañés?, Pueblo?, Televisión Española և Canal Sur?

Խոսե Անտոնիո Գուռիարան (հուլիսի 7, 1938(1938-07-07)[1], Օ Բարկո դե Վալդեորրաս, Ourense Province, Գալիսիա, Իսպանիա - մարտի 31, 2019(2019-03-31)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հայտնի գրող, հրապարակախոս, լրագրող, «Pueblo» օրաթերթի խմբագիր։

1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) երեք մարտիկների կողմից կազմակերպած ռմբահարման ժամանակ, Գուռիարանը պատահաբար վիրավորվել էր[2]։ 1982 թվականին նա հրատարակեց «La Bomba» Ռումբը գիրքը, որում նա պաշտպանում է հայկական շարժառիթը։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, այդ թվում նաև անգլերեն թարգմանությամբ։

«Ռումբը» վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Խոսե Անտոնիոն դուրս եկավ «Ժողովուրդ» (Pueblo) օրաթերթի խմբագրության շենքից, մտավ հեռախոսախցիկ՝ իր կնոջ հետ զրուցելու համար։ Նա կնոջն առաջարկեց գնալ Վուդի Ալենի ֆիլմը դիտել, իսկ այնուհետ ճաշել ռեստորանում։ Երբ Խոսե Անտոնիոն կախեց լսափողը, հարևանությամբ գտնվող Շվեյցարական և ՏՎԱ ավիաուղիների շտաբներում երկու ռումբեր պայթեցին։ Ոչ ոք չմահացավ, սակայն 9 տուժածների թվում էր Խոսե Անտոնիոն։

Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Խոսե Անտոնիոն ցանկացավ իմանալ, ո՞վ է իրականացրել պայթյունը։ Դեռևս հիվանդանոցում, երբ նա պայքարում էր պահպանել իր երկու ոտքերը, նա սկսեց կարդալ պայթյունի շարժառիթին վերաբերող գրքեր և նյութեր, ուսումնասիրել հայոց պատմությունը։

Վերականգնողական բուժումը զուգակցելով հայոց պատմության մանրամասն ուսումնասիրման հետ, 1982 թվականին նա Լիբանանում հանդիպեց ԱՍԱԼԱ-ի ղեկավարության հետ։ Զինյալները դիմակով էին և զենքերը վայր չէին դնում, մինչդեռ իսպանացի լրագրողը ձեռնափայտով էր։ Նա հայկական խմբի ղեկավարին Մարտին Լյութեր Քինգի գիրքը նվիրեց և առաջարկեց մտածել իրենց ընտրած ուղու վերաբերյալ։

Այդ դրվագից քիչ ժամանակ անց «Ռումբը» լույս տեսավ։ Այն պատմում էր իսպանացի լրագրողի անհատական փորձը և մի ամբողջ ազգի ողբերգական գոյատևման պատմությունը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Bomba Un No Rotundo A La Destruccion Y A La Muerte Y Un Viva A La Vida, 1982, Librería Anticuaria Raimundo (Cádiz, Spain)
  • «Ռումբը», Բարսելոնա, 2012, 440 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Bomba, by José Antonio Gurriarán, 1982, El doctor Centeno, Jerez de la Frontera, CA, Spain (ISBN 8432036323)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]