Մեսրոպ Բ Մութաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպ Բ Մութաֆյան
հայ․՝ Մեսրոպ Բ Մութաֆեան
Mutafyan 0.jpg
Ծնվել էհունիսի 16, 1956(1956-06-16)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էմարտի 8, 2019(2019-03-08) (62 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍուրբ Թովմա Աքվինացու պապական համալսարան
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարան

Մեսրոպ Բ Մութաֆյան (ավազանի անունը՝ Մինաս-Վարդան, հունիսի 16, 1956(1956-06-16), Ստամբուլ, Թուրքիա - մարտի 8, 2019(2019-03-08), Ստամբուլ, Թուրքիա), Պոլսո Հայոց Պատրիարք 1998-2012 թվականներ։ Տեղապահության շրջան՝ 2010 պատրիարքի առողջական վիճակի պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Եսայան Վարժարանում։ 1968 թվականին նա ընդունվել է Ստամբուլի Անգլիկան վարժարանը և 1973 թվականին ավարտել այն։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում` հետևելով փիլիսոփայության դասընթացներին։ Մասնակցելով Թենեսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության և եկեղեցագիտության դասընթացներին։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա `վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1979-1982 թվականներին սովորել է Երուսաղեմի համալսարանում՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` Հին Կտակարանի ներածություն և անգլերեն։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Պոլսո հայոց պատրիարքությունում|Պոլսո հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1983 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գիրք և ավանդություն» թեմայով։ 1986 թվականին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ և ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ 1988-1989 թվականներին սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում, և 1990 թվականին նշանակվել Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։

2008 թվականին Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կորցրել է հիշողությունը և տառապել անբուժելի հիվանդությամբ։ Այդ վիճակում նա հիվանդանոցում մնացել է 11 տարի և մահացել 2019 թվականի մարտի 8-ին[1]։

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC VIP Studio։ «Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը»։ www.arevelk.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-08 
  2. «Էրդողանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-08 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]