Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա
Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա անգլ.՝ California Academy of Sciences | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բնագիտական թանգարան, գիտությունների ակադեմիա, Պլանետարիում (հաստատություն), գիտական ընկերություն, 501(c)(3) organization? և հանրային ակվարիում |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո |
Վայր | Golden Gate Park? |
Կազմված է | Steinhart Aquarium?, Morrison Planetarium? և California Academy of Sciences Library? |
Ղեկավարության նստավայր | Golden Gate Park, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հասցե | 55 Music Concourse Drive, San Francisco, CA 94118 |
Հիմնադրվել է | 1853 |
Այցելուներ | 1 000 000 մարդ |
Տնօրեն | Scott D. Sampson?[2] |
Կայք | calacademy.org(անգլ.) |
![]() | |
![]() |

Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ California Academy of Sciences), Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող գիտական կազմակերպություն՝ բնական պատմության խոշորագույն թանգարանի տեսքով («Ոսկե դարպասներ» զբոսայգի, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա)։ Կառուցվել է 1853 թվականին։ Զբաղվում է հետազոտություններով[3], ցուցահանդեսներով[4] և կրթությամբ[5]։ Լիովին վերակառուցված նոր շենքը բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 27–ին Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Park զբոսայգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հիմնվել է 1853 թվականին՝ The California Academy of Natural Sciences անվամբ, Կալիֆոռնիայի՝ ԱՄՆ–ի կազմում ընդգրկվելուց երեք տարի անց և դարձել իր տեսակի մեջ առաջին կազմակերպությունը ամբողջ Արևմուտքի պետությունների շարքում։ Նրա նպատակը բնության և ժողովված հավաքածուների համակարգված ուսումնասիրությունն է եղել։ 1868 թվականին ակադեմիան վերանվանվել և ժամանակակից անուն է ստացել։
Ակադեմիայի առաջին պաշտոնական թանգարանը բացվել է 1874 թվականին, California միկրոշրջանի և Dupont փողոցների (այժմ՝ Grant Avenue) անկյունում։ Այժմ այն հայտնի է Չայնա Թաուն անվամբ, որի այցելուների քանակը տարվա կտրվածքով կազմում է մինչև ութսուն հազար մարդ։ Հաշվի առնելով նրա աճող համբավը՝ ակադեմիան 1891 թվականին տեղափոխվել է Market փողոցում գտնվող նոր և ավելի մեծ շենք, ինչին օժանդակել է բարերար, Սան Ֆրանցիսկոյում անշարժ գույքի հանրահայտ մագնատ, 19–րդ դարի ձեռնարկատեր Ջեյմս Լիքը։ Սակայն տասնհինգ տարի անց Սան Ֆրանցիսկոյի ուժգին երկրաշարժը (1906 թվական) ավերել է ամբողջ փողոցը՝ ներառյալ՝ ակադեմիայի շենքը։ Քաղաքի բնակչության կեսը զոհվել է, քանդվել են շատ կառույցներ, որոնց թվում և ակադեմիայի գրադարանն ու ժողովված հավաքածուները։ Հնարավոր է եղել պահպանել միայն գրքերի մի մասը, ակադեմիայի անդամների հաշվետվությունները և 2000 տիպային նմուշ–օրինակներ[6]։
1916 թվականին ակադեմիան տեղափոխվել է «Ոսկե դարպասներ» (Golden Gate Park) զբոսայգու North American Hall of Birds and Mammals շենքը, որը դարձել է նրանց նոր տունը։ 1923 թվականին ավելացվել է Steinhart Aquarium–ը, իսկ 1934 թվականին ի հայտն է եկել Simson African Hall–ը։
Հետպատերազմյան տարիներին շինարարությունն ընդլայնվել է․ գոյացել են նոր շենքեր՝ Science Hall (ավելացվել է 1951 թվականին), Morrison Planetarium (1952 թվական․ այդ պլանետարիումը դարձել է յոթերորդն ԱՄՆ–ում), Malliard Library, Eastwood Hall of Botany, Livermore Room (բոլորը՝ 1959 թվականին), Cowell Hall (1969 թվական)։ 1989 թվականին տեղի ունեցած նոր երկրաշարժը հերթական վնասն է հասցրել ակադեմիայի շենքին․ նրա մի մասը ավերվել է[7]։ Ելնելով այդ ամենից՝ կայացվել է որոշում․ կառուցել նոր շենք Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» այգում, որի պաշտոնական բացումը նշանակվել էր 2008 թվականի սեպտեմբերի 27–ին[7]։
Նոր, վիթխարի շենքը՝ կառուցված «Ոսկե դարպասներ» (Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա) զբոսայգում և որի վրա ծախսվել է տասը տարի և 500 միլիոն դոլար, իր մեջ ներառել է ոչ միայն գիտական, գրասենյակային, վարչական և թանգարանային բաժանմունքներ, այլ նաև՝ ակվարիում, պլանետարիում, գիտական արխիվ, գրադարան, բուսաբանական այգի, դասախոսությունների դահլիճ, 3D կինոթատրոն, երկու ռեստորան, Naturalist Center, սիզամարգերով տանիք ունեցող պատշգամբ (այսպես կոչված՝ կանաչ տանիք), թռչունների մեծավանդակ, խանութներ[8]։ Շնորհիվ շենքի նորագույն շինվածքի՝ Ակադեմիան հանդիսանում է աշխարհի ամենաժամանակակից թանգարաններից մեկը[9]։
Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան իրականացնում է հետազոտություններ գիտության բնագավառում, գլխավորապես՝ մարդաբանություն, ծովային կենսաբանություն, բուսաբանություն, միջատաբանություն, սողունների և և երկկենցաղների կենդանաբանություն, ձկնաբանություն, անողնաշարավորների կենդանաբանություն, կաթնասունների կենդանաբանություն, օրնիթոլոգիա և կենսաբանության մնացած բաժինների ուսումնասիրություն։
Երկրաբանական և բնապահպանական հետազոտությունները նույնպես վաղեմի պատմություն ունեն ակադեմիայում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հնէաբանությանն ու կենսաբանական բազմազանությանն ու համակարգին[3]։
- Ակադեմիայի գիտական բաժանմունքներ
- Department of Anthropology ՝ մարդու էվոլյուցիոն և մշակույթների բազմազանության ուսումնասիրություն՝ հնագույն շրջանից մինչև արդի ժամանակներ[10]։
- Department of Aquatic Biology ՝ կենսաբանության և ջրային կենդանիների էվոլյուցիոն ուսումնասիրություն։
- Department of Botany՝ կենսաբանության և երկրագնդի բազմատեսակ բույսերի ուսումնասիրություն։
- Department of Entomology ՝ միջատների և մնացած հատվածոտանիների ուսումնասիրություն։ Հիմնադրվել է 1862 թվականին[11]։ Այստեղ պահպանվում են մոտ տասը միլիոն բոլոր տեսակի միջատների և հատվածոտանիների նմուշ–օրինակններ, որոնք իրենցից ներկայացնում են 250 000 տեսակ։ Նրանց շարքում 18 300 նմուշները համարվում են նոր տեսակի։ Որոշ ընտանիքների բոլոր նմուշները և էտիկետները ամբողջությամբ լուսանկարվել ու հասանելի են, օրինակ՝ մրջյունների (Մրջյուններ, Թաղանթաթևավորներ), գնայուկների (գիշատիչ բզեզներ) (Գնայուկ բզեզներ, Բզեզներ), երկթևանիների (Diptera) պարագայում[12]։
- Department of Herpetology ՝ երկկենցաղների և սողունների ուսումնասիրություն։
- Department of Ichthyology ՝ ձկների ուսումնասիրություն (այստեղ պահպանվում է Հյուսիսային Ամերիկայի երրորդ ամենախոշոր ձկների հավաքածուն)։
- Department of Invertebrate Zoology and Geology՝ անողնաշարավորների կենսաբանության, երկրաբանության, հնէաբանության ուսումնասիրություն[13]։
- Department of Ornithology & Mammalogy ՝ թռչունների և կաթնասունների (այստեղ պահվում է ջրային կաթնասունների ամենախոշոր հավաքածուներից մեկն ամբողջ աշխարհում և 135 000 թռչուններ և կաթնասուններ, այդ թվում նաև՝ 96 000 էկզոտիկ թռչուններ, 28 500 էկզոտիկ կաթնասուններ, 11 000 ձու և բույն) ուսումնասիրություն[14]։
- Center for Applied Biodiversity Informatics[15]։
- Center for Comparative Genomics ՝ գենոմիկայի համեմատական կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և կազմված է երեք լաբորատորիաներից՝ Genomics Sequencing Lab, CryoCollection, Computing Resources։
- Academy Library ՝ գիտական գրադարան[16]։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Proceedings of the California Academy of Sciences՝ հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 61–րդ հատորը։
- Occasional Paper. Scientific Publications of the California Academy of Sciences ՝հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 158–րդ հատորը։
- Memoirs of the California Academy of Sciences
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային գորշ ջրիմուռներ (Nereocystis[en])
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.calacademy.org/press/releases/california-academy-of-sciences-appoints-dr-scott-sampson-as-new-executive-director
- ↑ 3,0 3,1 «Research»։ California Academy of Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին
- ↑ «Exhibits»։ California Academy of Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին
- ↑ «Education»։ California Academy of Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին
- ↑ «A Look at the Cal Academy of Sciences of 1891-1906»։ Bearings։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2009-07-19
- ↑ 7,0 7,1 Academy History. Archived 2013-01-16 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ About the Building Archived 2011-01-14 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ New California Academy of Sciences Receives Highest Possible Rating from U.S. Archived 2009-01-21 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ Anthropology Archived 2010-06-28 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ History of Department of Entomology Archived 2012-11-02 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Entomology Archived 2010-07-02 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Invertebrate Zoology and Geology Archived 2013-12-12 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Ornithology & Mammalogy Archived 2010-06-30 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Center for Applied Biodiversity Informatics Archived 2010-07-05 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Academy Library Archived 2010-12-20 at the Wayback Machine.(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Калифорнийская Академия наук — официальный сайт(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- Arup — Design Engineers for replacement building
- Webcor Builders on replacement project
- TEECOM Design Group project page(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- SWA Group
- PDFs on national media reports on Academy’s ongoing construction