Մանդարինկա (ձուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ձկնատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մանդարինկա (այլ կիրառումներ)։
Մանդարինկա
Synchiropus splendidus 1 Luc Viatour.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Պերկեսազգիներ
Ընտանիք Callionymidae
Ցեղ Synchiropus
Տեսակ Մանդարինկա
Լատիներեն անվանում
Synchiropus splendidus
(Herre, 1927)
Հոմանիշներ
  • Callionymus splendidus Herre, 1927
  • Neosynchiropus splendidus (Herre, 1927)
  • Pterosynchiropus splendidus (Herre, 1927)[1]
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 171730
NCBI 270530
EOL 205990


Մանդարինկա (լատ.՝ Synchiropus splendidus), փոքրամարմին, վառ գունավորմամբ ձուկ՝ dragonet ընտանիքից։ Մանդարինկաներն աշխարհի ամենագունագեղ ձկներն են[2][3]։ Վաճառքի կետերում կենդանին հայտնի է նաև այլ անուններով՝ «Կանաչ մանդարինկա», «Գծավոր մանդարինկա»։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս 16 սմ երկարություն ունեցող կենդանին բնակվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերում՝ Ճապոնիայի Րյուկյու կղզու և Ավստրալիայի հարավային շրջաններում։ Մանդարինկաներն, իջնելով ջրի խորքերը, սկսում են որսալ մանր խեցեմորթներ և այլ անողնաշարավոր կենդանիներ, որոնք հանդիսանում են մանդարինկաների հիմնական սնունդը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանին իր անվանումն ստացել է իր վառ գունավորման համար, որը հիշեցնում է Չինական կայսրության Տանժերների (Մանդարին) հագուստը։ Կարևոր պաշտոնյաների գունագեղ թիկնոցներն այնպես էին ազդել եվրոպացի հետազոտողների վրա, որ բազմաթիվ գույնզգույն կենդանիներ սկսեցին համեմատվել Արևելքի հետ։

Մարմնի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդարինկաներն ունեն մի փոքր ձգված մարմին՝ թեթևակի տափակ գլխով։ Մարմինը հարթ է՝ առանց թեփուկների։ Աչքերը բավականին մեծ են։ Շուրթերը մեծ են նմանատիպ փոքր բերանի համեմատ, բայց դա կենդանուն հաղորդում է բնական տեսք։ Մեջքին առկա են 2 լողակներ։ Հետին՝ պոչային լողակը մեծ է, երբեմն գերազանցում է մեջքի երկրորդային հատվածը։

Այս կենդանիները պահվում են նաև աքվարիումներում։ Կենդանուն անհրաժեշտ է հատուկ խնամք. պետք է պահել ծովի թարմ ջրում, բնական քարերով պատված աքվարիումում։ Նրանց կերակրումը բարդ է այն առումով, որ չեն ուտում տարբեր սնունդ, այլ անհրաժեշտ է կերակրել կենդանի խոտակերներով և խեցգետնակերպերով (լատ.՝ Amphipoda)։ Հակառակ դեպքում նրանք կմահանան քաղցից։ Երբեմն հանդիպում են բացառություններ։ Կենդանուն կարելի պահել միայնակ, զույգով կամ համատեղելով մեկ արուն մի քանի էգերի հետ[4][5]։

Մանդարինկային չպետք է շփոթել Չինաստանի մեկ այլ՝ համանուն ձկան (Siniperca chuatsi) հետ, որն օգտագործվում է որպես սնունդ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dieter Brockmann։ Nachzuchten für das Korallenriff-Aquarium: Handbuch zur erfolgreichen Zucht von Korallen und Fischen. Birgitt Schmettkamp Verlag, 2006, ISBN 978-3866590038 (գերմ.)
  • Wolfgang Mai։ Leierfische im Meerwasseraquarium: Pflege und Nachzucht. NTV Natur und Tier-Verlag, 2009, ISBN 9783866591097 (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]