Արծաթաձուկ
Արծաթաձուկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Leucaspius delineatus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Արծաթաձուկ (լատ.՝ Leucaspius delineates), վերնաձուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել Է 1996-ին։ Հանդիպում Է Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանր ձուկ Է։ Մարմինն իլիկաձև Է, կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 10 գ և ավելի։ Բերանը փոքր Է, գտնվում Է դնչի վերին մասում։ Թեփուկները համեմատաբար խոշոր են՝ 1 երկայնական շարքում՝ 40-44 հատ։ Կողագիծը լրիվ չէ և արտահայտված է միայն առաջին 4-12 թեփուկների վրա։ Կլանային ատամները միաշարք կամ երկշարք են։ Պոչային լողակը մկրատաձև է, մեջքային լողակն ունի 11 ճառագայթ, հետնալողակը՝ 15։ Մեջքը ձիթապտղականաչավուն է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ։
Մարմնի երկայնքով ձգվում է նեղ և փայլուն երկնագույն շերտ։ Մեջքային, կրծքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, փորայինները և հետնալողակը՝ անգույն։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Բազմանում է գարնանը։ Յուրաքանչյուր առանձնյակ կարող է ձվադրել 2-3 անգամ (որոշակի ընդմիջումներով)՝ ստորջրյա բույսերի վրա։ Ձկնկիթը բաց դեղնավուն է։ Բնակվում է մեծ վտառներով՝ գետերի և ջրանցքների ինչպես դանդաղահոս, այնպես էլ արագահոս տեղամասերում՝ ջրի վերին կամ միջին շերտերում։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է ջուրն ընկած միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, երբեմն՝ ստորակարգ ջրաբույսերով։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Որոշակի վնաս կարող է հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաշամ, ճանար, կողակ) ձկնկիթով և թրթուրներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|