Ռաֆլեզիաներ
Ռաֆլեզիաներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ռաֆլեզիաներ (Rafflesiaceae) Dumort., 1829 |
Ռաֆլեզիաներ (լատ. Rafflesiaceae), երկշաքիլավորների (Magnoliopsida) դասին պատկանող մակաբույծ բույսերի ընտանիք։ Ներառում է ավելի քան 30 տեսակ, որոնք միավորված են երեք ցեղերի մեջ[1]։ Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի գեների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ ընտանիքը ընդգրկվում է Malpighiales կարգի մեջ[1]։
Կենսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն APG II դասակարգաման համակարգի, տվյալ ընտանիքը կազմված է երեք ցեղից. Ռաֆլեզիա, Ռիզանթես և Սապրիա։
Ռաֆլեզիաները մակաբույծ բույսեր են, որոնք ապրում են տարբեր բույսերի արմատների և ցողունների մեջ։ Ամբողջ մարմինը կազմված է միայն ծաղկից կամ ծաղկաբույլից, այն դեպքում երբ բույսի վեգետատիվ մասը գտնվում է տիրոջ արմատի կամ տիրոջ ճյուղի մեջ և չի երևվում դրսից։ Բույս-տիրոջ հյուսվածքներում ռաֆլեզիաները տարածվում են բջջային քարշապարանների տեսքով, որոնք հիշեցնում են սնկի հիֆերը։ Մակաբուծության այսպիսի տեսակը կոչվում է էնդոպարազիտիզմ։
Ծաղկավոր բույսերից նման գոյացություններ ունեն միայն խոլորձները և ռաֆլեզիաները։
Պտուղը հատապտուղ է․ սպիտակուցով և չանդամատված սաղմով սերմ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ APG III (2009) դասակարգաման համակարգի այս ընտանիքը միացված է Malpighiales դասին։
Տաքսոնոմիական դիրքորոշումը ըստ APG II (2003) դասակարգման համակարգի անորոշ է համարվում, ընտանիքը ներառվում է «ընտանիքների և ցեղերի շարքի մեջ, որոնք չունեն APG II դասակարգման համակարգի մեջ հաստատուն տեղ»։ Ավելի վաղ ընտանիքը ներառվում էր Malpighiales կարգի մեջ կամ ներառվում է մի առանձին Rafflesiales կարգի մեջ։
Ցեղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]APG II դասակարգման համակարգի համաձայն ընտանիքի մեջ ներառվում է երեք ցեղ։
- Rafflesia typus - Ռաֆլեզիա
- Rhizanthes - Ռիզանթես
- Sapria - Սապրիա
Ավելի վաղ ընտանիքը ներառում նաև ուրիշ ցեղերի մեջ. Apodanthes, Cytinus, Hydnora, Pilostyles, Prosopanche.
Սապրիայի կոկոնը և ծաղիկը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆլեզիաներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆլեզիաներ» հոդվածին։ |
|