Հաստ փայտացող կոճղարմատով և բազմաթիվ տերևապատ ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև 50 սմ-ի։ Ստորին տերևները երկարավուն են, վերիները՝ գծային-նշտարաձև, սրածայր։ Կախվող ծաղիկներով գագաթնային հասկանման ծաղկաբույլերը ծաղկման ընթացքում երկարում են։ Պսակն ունի 5 պսակաթերթիկներ՝ վարդագույն, սպիտակավուն կամ մանուշակագույն, որոնցից մեկը՝ ստորինը, նավակաձև է։ Ծաղիկն ունի նաև երկբաժան սռնակ, ութ առէջները միաձուլված են՝ առաջացնելով խողովակ։ Պտուղը տուփիկ է, սերմերի յուղային հավելուկը գրավում է մրջյուններին[1]։
Բուժական նպատակով օգտագործում են սապոնիններ, ֆլավոնոիդներ, վիտամին C պարունակող արմատներն ու տերևները։ Բույսն ունի վերքամոքիչ, ջերմիջեցնող ազդեցություն։ Երիտասարդ տերևներից պատրաստում են աղցաններ[1]։