Կաթնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Fabales
Ընտանիք Կաթնախոտազգիներ
Ցեղ Կաթնախոտ
Լատիներեն անվանում
Polygala L.


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29302
NCBI 4275

Կաթնախոտ (լատ.՝ Polygala), կաթնախոտազգիների ընտանիքի բազմամյա, կոսմոպոլիտ խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 600 տեսակ։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնախոտ (Polygala senega): Բուսաբանական նկարազարդում Köhler's Medizinal-Pflanzen գրքից, 1887

Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, օշինդրային կիսաանապատներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ցողուններով բույս է, բարձրությունը՝ 10-40 (50) սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, գծանշտարաձև կամ ձվաձև։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, ողկույզներով, սպիտակ, վարդագույն, երկնագույն։ Ծաղկում է մայիս-հուևիսին։ Պտուղը երկբուն տուփիկ է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, օրգանական թթուներ, ճարպայուղեր և այլն։ Արմատների եփուկն ու թուրմն օգտագործում են որպես խորխաբեր միջոց (տուբերկուլոզի, քրոնիկ, բրոնխաբորբի ժամանակ), նաև շաքարախտի և ռևմատիզմի բուժման նպատակով։ Հայաստանում մեկ տեսակ՝ կաթնախոտ ուրարտականը (լատ.՝ polygala urartu Tamamsch) էնդեմիկ է, վտանգված և գրանցված Հայաստանի կարմիր գրքում։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 800 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 8 (11) տեսակ՝

  • կաթնախոտ ալպիական (P. alpicola),
  • կաթնախոտ անդրկովկասյան (P. transcaucasica),
  • կաթնախոտ անատոլիական (P. anatolica),
  • կաթնախոտ ուրարտական (P. urartu)

Ցուցակը կազմված է ըստ GRIN[1] որոշ լրացումներ են կատարվել ըստ The Plant List բազայի[2] տվյալների բազայի։ Տեսակներն են՝[3][4][5][6][7][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GRIN Species Records of Polygala»։ Germplasm Resources Information Network - (GRIN) [Online Database] (անգլերեն)։ USDA, ARS, National Genetic Resources Program. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 19 
  2. «Polygala»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 19 
  3. Polygala. North American species. USDA PLANTS.
  4. Polygala: list of species. Flora of China.
  5. GRIN Species Records of Polygala. Germplasm Resources Information Network (GRIN).
  6. Polygala. FloraBase. Western Australian Herbarium.
  7. Polygala. Atlas of Living Australia.
  8. Polygala. Red List of South African Plants. SANBI.
  9. «Entry for Polygala L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (անգլերեն)։ International Association for Plant Taxonomy։ last updated Sept 24, 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oskar Sebald, Siegmund Seybold, Georg Philippi։ Die Farn- und Blütenpflanzen Baden-Württembergs. Band 4, Ulmer Verlag, Stuttgart 1992, ISBN 3-8001-3315-6.
  • R. Wisskirchen, H. Haeupler։ Standardliste der Farn- und Blütenpflanzen Deutschlands. Ulmer-Verlag, 1998, ISBN 3-8001-3360-1.
  • Siegfried Danert։ Polygalaceae. Urania Pflanzenreich in 4 Bänden, Band Blütenpflanzen 2, 2. Auflage. 1976, S. 54–55.
  • Werner Greuter, H.M. Burdet, G. Long։ Med-Checklist. Band 4, Conservatoire et Jardin botaniques, Genève 1989, ISBN 2-8277-0154-5, S. 345–351.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Истод на сайте USDA NRCS(անգլ.) Проверено 23 января 2009 г.
  • Истод в Энциклопедии декоративных садовых растений Проверено 23 января 2009 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160 CC-BY-SA-icon-80x15.png