Խաժակ Գյուլնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խ. Գյուլնազարյանից)
Խաժակ Գյուլնազարյան
Ծնվել էօգոստոսի 11, 1918(1918-08-11)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1995(1995-12-22)[2] (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանՕշական
Մասնագիտությունգրող և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1972)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Պարգևներ
Խաժակ Գյուլնազարյան Վիքիքաղվածքում
Խաժակ Գյուլնազարյան Վիքիդարանում

Խաժակ Մեսրոպի Գյուլնազարյան (օգոստոսի 11, 1918(1918-08-11)[1][2], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - դեկտեմբերի 22, 1995(1995-12-22)[2], Երևան, Հայաստան[2] (թաղված է Օշական գյուղում)), հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972, մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1941-1945 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Զորացրվելուց հետո սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1950 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1950 թ. «Հայրենական պատերազմի արտացոլումը խորհրդահայ արձակում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, ինչպես նաև ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ։ 1985 թվականին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը[3]։

Խաժակ Գյուլնազարյանի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, մոլդավերեն, տաջիկերեն, վրացերեն, ղազախերեն, լատիշերեն, լիտվերեն։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Ստեղծագործություններում անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմին՝

  • «Ոսկի որոնողները», 1964, ժողովածու
  • «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը», 1966, վեպ
  • «Պատվո քարը», 1970, ժողովածու
  • «Նռանի», 1971, պատմավեպ
  • «Չուղարկված նամակներ», 1975
  • «Գիրք անակնկալ», 1985, ժողովածու

Գրել է նաև մանուկների և պատանիների համար՝

  • «Լավ ճանապարհորդներ», 1953
  • «Օրերի ճանապարհը», 1962
  • «Մեռած աշխարհի ակամա բնակիչները», 1968
  • «Սինանտրոպ-պիտեկանտրոպ», 1977
  • «Հետքեր գետնի վրա և գետնի տակ», 1984

Գրականագիտական աշխատություններից են՝

  • «Վախթանգ Անանյան» (1963)
  • «Աթաբեկ Խնկոյան» (1968)
  • «Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» (1971)

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական հարցերը նախառևոլյուցիոն շրջանի հայ պարբերական մամուլում, Երևան, 1954, 159 էջ։
  • Կեսօր (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1957, 172 էջ[4]։
  • Շարքերում (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1959, 244 էջ։
  • Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Երևան, 1961, 247 էջ։
  • Օրերի ճանապարհը, Երևան, 1962, 392 էջ։
  • Ոսկի որոնողները (պատմվածքներ), Երևան, 1964, 391 էջ։
  • Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարե-գրությունը (հեղինակակից), Երևան, 1965, 298 էջ։
  • Ինչ–որ տեղ վերջանում է հորիզոնը, Երևան, 1966, 408 էջ[5]։
  • Մեռած աշխարհի ակամա բնակիչները։ Անտեսանելի ստվերներ, Երևան, 1968, 232 էջ։
  • Պատվո քարը (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1970, 348 էջ[6]։
  • Նռանի (պատմավեպ), Երևան, 1971, 420 էջ։
  • Հայ քննադատական միտքը 1920–ական թվականներին, Երևան, 1971, 368 էջ։
  • Չուղարկված նամակներ (պատմվածքներ), Երևան, 1975, 340 էջ։
  • Սինանտրոպ-պիտեկանտրոպ, Երևան, 1977, 300 էջ։
  • Две повести: Пер. с арм, Дет. лит., 1978, 302 էջ[7]։
  • Մոռացկոտ ծերունու հեքիաթը։ Հեքիաթ դպր. կրտսեր տարիքի համար, Սովետական գրող, 1980, 64 էջ[8]։
  • Իմ տան բաց պատուհանները (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1981, 436 էջ։
  • Օրերի ճանապարհը, Երևան, 1982, 376 էջ։
  • Հետքեր գետնի վրա և գետնի տակ (վիպակներ), Երևան, 1984, 216 էջ։
  • Դեռ դպրոց չենք գնում (մանկական պատմվածքներ), Երևան, 1987, 238 էջ[9]։
  • Իմ նկարիչ Գոռը։ Պատմվածքներ, Արևիկ, 1988, 60 էջ[10]։
  • Երկեր, հատ. 1–2, Երևան, 1989։
  • Ջրաղաց (վեպ, վիպակ, պատմվածքներ), Երևան, 1989, 560 էջ[11]։
  • Մեր գյուղի հանաքները, Երևան, 1991, 112 էջ[12]։
  • Ձախորդ Փանոս և Քաջ Նազար (վեպ), Երևան, 2003, 143 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեցերորդը; Տղան քայլում է պատի վրայով; Զրույց շան հետ (պատմվածքներ)։ «Գարուն», 1967, № 4, էջ 47-54։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1972
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1957). Կեսօր. Հայպետհրատ.
  5. Գյուլնազարյան, Խաժակ; Gyulnazaryan, Khazhak (2014 թ․ հուլիսի 22). Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը։ Where the Horizon Ends. Yavruhrat Publishing. ISBN 9789939011172.
  6. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1970). Պատվո քարը. Հայաստան.
  7. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1978). Две повести: Пер. с арм (ռուսերեն). Дет. лит.
  8. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1980). Մոռացկոտ ծերունու հեքիաթը։ Հեքիաթ դպր. կրտսեր տարիքի համար. Սովետական գրող.
  9. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1987). Դեռ դպրոց չենք գնում. Լույս.
  10. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1988). Իմ նկարիչ Գոռը։ Պատմվածքներ. Արեւիկ. ISBN 9785807700445.
  11. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1989). Ջրաղաց։ Վեպ, վիպակներ, պատմվածքներ. Արեւիկ. ISBN 9785807702128.
  12. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի (1991). Մեր գյուղի հանաքները. Հայաստան. ISBN 9785540014519.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաժակ Գյուլնազարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաժակ Գյուլնազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 115