Jump to content

Խատիա Բունիաթիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատիա Բունիաթիշվիլի
Բնօրինակ անունხატია ბუნიათიშვილი
Ի ծնե անունվրաց.՝ ხატია ბუნიათიშვილი
Ծնվել էհունիսի 21, 1987(1987-06-21)[1][2] (38 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան,  Ֆրանսիա և  ԽՍՀՄ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Պարգևներ
Թամար թագուհու շքանշան
Կայքkhatiabuniatishvili.com
 Khatia Buniatishvili Վիքիպահեստում

Խատիա Բունիաթիշվիլի (վրաց.՝ ხატია ბუნიათიშვილი, հունիսի 21, 1987(1987-06-21)[1][2], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դաշնակահարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի հունիսի 21-ին Բաթումում։

Դաշնամուր նվագել սկսել է սովորել 3 տարեկան հասակում ավագ քրոջ՝ Գվացայի հետ՝ մոր ղեկավարությամբ[3]։ 6 տարեկանում Թիֆլիսում նա կամերային նվագախմբի հետ տվել է իր առաջին համերգը։ 10 տարեկանում հրավիրվել է համերգներ ունենալու Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Մոնակոյում, Իտալիայում, Ավստրիայում, Դանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Իսրայելում և ԱՄՆում։

Բունիաթիշվիլին ավարտել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցը, այնուհետև 2004 թվականին ընդունվել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ Սովորել է Թենգիզ Ամիրեջիբիի մոտ։

Որպես կոնսերվանտորիայի ուսանողուհի՝ Խատիան 2003 թվականին Կիևում արժանացել է Վ․ Գորովիցի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի հատուկ մրցանակի, ինչպես նաև Վրացի երիտասարդ երաժիշտներին սատարող մրցույթի առաջին մրցանակի (մրցույթի հիմնադիրը Ելիզավետա Լեոնսկայան է)։

2014, Ստոկհոլմ, Շվեդիա

2010 թվականին Խատիան դարձել է Borletti-Buitoni Trust Award մրցանակաբաշխության դափնեկիր, 2012 թվականին Echo Klassik Awards մրցույթում արժանացել է տարվա լավագույն սկսնակ կոչման։

Խատիա Բունիաթիշվիլին ազատ խոսում է 5 լեզվով, ներկայումս բնակվում է Փարիզում[4]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 - Franz Liszt[5]
  • 2012 - Chopin[6] (Ֆարիզի նվագախմբի հետ)
  • 2014 - Motherland[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  3. Խատիա Բունիաթիշվիլի
  4. «Բունիաթիշվիլի Խատիա, դաշնամուր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  5. «'Franz Liszt' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  6. «'Chopin' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  7. «'Motherland' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատիա Բունիաթիշվիլի» հոդվածին։