Jump to content

Թենգիզ Ամիրեջիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենգիզ Ամիրեջիբի
Ի ծնե անուն
վրաց.՝ თენგიზ ამირეჯიბი
Ծնվել էսեպտեմբերի 30, 1927(1927-09-30)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան
Մահացել էմարտի 9, 2013(2013-03-09)[1] (85 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, դաշնակահար, երաժիշտ և դերասան
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Tengiz Amirejibi Վիքիպահեստում

Թենգիզ (Գիզի) Կոնստանտինի Ամիրեջիբի (նաև՝ Ամիրաջիբի, վրաց.՝ თენგიზ (გიზი) კონსტანტინეს ძე ამირეჯიბი , 30 սեպտեմբերի, 1927, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ9 մարտի, 2013), վրացի դաշնակահար և մանկավարժ։ Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր[2], Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենգիզ Ամիրեջիբին ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում։ Դաշնամուր նվագել սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից «շնորհալի երեխաների խմբակում» պրոֆեսոր Աննա Տելաշվիլու ղեկավարությամբ։ Ութ տարեկան հասակից ելույթներ է ունեցել անհատական ծրագրերով, այդ թվում նաև Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

1945—1950 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կոնստանտին Իգումանովի և Լև Օբորինի դասարաններում)։ Կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել Մոսկվայում, Լենինգրադում, ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում։ Ֆրանսիայում (Փարիզ) նկարահանվել է «Նվագում է Թ. Ամիրեջիբին» ֆիլմը։

Թենգիզ Ամիրեջիբիի կատարումների շարքում առանձնակի տեղ են զբաղեցրել Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։

Նշանավոր աշակերտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Դոիջաշվիլի, Վրաստանի ժողովրդական արտիստ, Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր,
  • Ալեքսանդր Կորսանտիա, Բոստոնի ազգային համալսարանի պրոֆեսոր
  • միջզագային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, մանկավարժներ և կատարողներ․
  • 1951 թվականին Բեռլինում երիտասարդ կատարողների փառատոնում արժանացել է պատվավոր մեդալի,
  • Վրաստանի ժողովրդական արտիստ
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. კონსერვატორია" — თენგიზ ამირეჯიბი
  3. «СГ. Культура». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]