Խատիա Բունիաթիշվիլի
| Խատիա Բունիաթիշվիլի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ხატია ბუნიათიშვილი |
| Ի ծնե անուն |
վրաց.՝ ხატია ბუნიათიშვილი |
| Ծնվել է | հունիսի 21, 1987[1][2] (38 տարեկան) Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դասական դաշնակահար և երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
| Պարգևներ | |
| Կայք | khatiabuniatishvili.com |
Խատիա Բունիաթիշվիլի (վրաց.՝ ხატია ბუნიათიშვილი, հունիսի 21, 1987[1][2], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականի հունիսի 21-ին Բաթումում։
Դաշնամուր նվագել սկսել է սովորել 3 տարեկան հասակում ավագ քրոջ՝ Գվացայի հետ՝ մոր ղեկավարությամբ[3]։ 6 տարեկանում Թիֆլիսում նա կամերային նվագախմբի հետ տվել է իր առաջին համերգը։ 10 տարեկանում հրավիրվել է համերգներ ունենալու Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Մոնակոյում, Իտալիայում, Ավստրիայում, Դանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Իսրայելում և ԱՄՆում։
Բունիաթիշվիլին ավարտել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցը, այնուհետև 2004 թվականին ընդունվել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ Սովորել է Թենգիզ Ամիրեջիբիի մոտ։
Որպես կոնսերվանտորիայի ուսանողուհի՝ Խատիան 2003 թվականին Կիևում արժանացել է Վ․ Գորովիցի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի հատուկ մրցանակի, ինչպես նաև Վրացի երիտասարդ երաժիշտներին սատարող մրցույթի առաջին մրցանակի (մրցույթի հիմնադիրը Ելիզավետա Լեոնսկայան է)։

2010 թվականին Խատիան դարձել է Borletti-Buitoni Trust Award մրցանակաբաշխության դափնեկիր, 2012 թվականին Echo Klassik Awards մրցույթում արժանացել է տարվա լավագույն սկսնակ կոչման։
Խատիա Բունիաթիշվիլին ազատ խոսում է 5 լեզվով, ներկայումս բնակվում է Փարիզում[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Խատիա Բունիաթիշվիլի
- ↑ «Բունիաթիշվիլի Խատիա, դաշնամուր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «'Franz Liszt' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «'Chopin' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «'Motherland' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (գերմ.)
- Դաշնամուրային արվեստի համաշխարհային աստղեր։ Խատիա Բունիաթիշվիլի Արխիվացված 2021-05-01 Wayback Machine
- «Annecy Classic» միջազգայի փառատոնի բացման թողարկումը Ֆրանսիայից
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատիա Բունիաթիշվիլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||