Խադիջա Իսմայիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խադիջա Իսմայիլովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1976(1976-05-27) (47 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1997)
ԵրկերSecrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze?[1]
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, թարգմանչուհի, investigative journalist և Քաղաքական բանտարկյալ
ԱշխատավայրԱզատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[1]
 Xədicə İsmayılova Վիքիպահեստում

Խադիջա Իսմայիլովա (ադրբ.՝ Xədicə İsmayılova, մայիսի 27, 1976(1976-05-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից։ Եղել է «İşdən Sonra» բանավեճ շոուի հաղորդավար, «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» անդամ[4]։ 2014 թվականի դեկտեմբերին Իսմայիլովան ձերբակալվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքով[6]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով[7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խադիջա Իսմայիլովան ծնվել է 1976 թվականին Բաքվում։ 1992 թվականին ավարտել է Բաքվի թիվ 135 դպրոցը, 1997 թվականին՝ Բաքվի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Շուրջ տասը տարի որպես լրագրող աշխատել է մի շարք տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Զերկալո», «Կասպիական բիզնես լուրեր», «Eurasinaet.org», «Washington Times», «The New York Times», «BBC», «Deutche Welle», եղել է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանցի ներկայացուցիչ[9]։

Իսմայիլովան աթեիստ է[10][11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Իսմայիլովան արժանացել է Հասան Բեկ Զարդաբի անվան մրցանակի՝ «միջազգային հարցերի շուրջ լուսաբանման մեծ հմտություն ցուցաբերելու համար»։

2012 թվականի հոկտեմբերի 24-ին «Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի» (IWMF) կողմից արժանացել է «Խիզախություն ժուռնալիստիկայում» մրցանակին[12][13]։

2012 թվականի փետրվարին արժանացել է Գերտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակին (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas)[14][15]:

2016 թվականին ՄԱԿ-ի կողմից արժանացել է «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար» մրցանակի[16]։

Մեջբերումներ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները և դատաքննությունն անարդար են. նրանք ևս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին։
- Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ[17]


Պետք է պաշտպանել լրագրողների շահերը, այլապես ոչ ոք չի իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում։
- Ամալ Քլունի, փաստաբան[18]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.icij.org/journalists/khadija-ismayilova/
  2. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  3. https://www.leipziger-medienstiftung.de/de/aktuelles/dahin-gehen-wo-es-weh-tut/
  4. «Khadija Ismayilova»։ International Consortium of Investigative Journalists։ 2015։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015 
  5. «Azerbaijan arrests one more critical voice, Khadija Ismayilova»։ Human Rights House։ դեկտեմբերի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-31-ին։ Վերցված է 2016-05-26 
  6. «Azerbaijan journalist Khadija Ismayilova jailed in Baku»։ BBC։ սեպտեմբերի 1, 2015 
  7. Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել
  8. Walker Shaun (2016-05-25)։ «Investigative journalist Khadija Ismayilova freed in Azerbaijan»։ the Guardian։ Վերցված է 2016-05-25 
  9. «Исмайлова Хадиджа»։ Caucasian Knot (Russian)։ հոկտեմբերի 16, 2015։ Վերցված է դեկտեմբերի 18, 2015 
  10. Pfeffer Anshel։ «Baku in the USSR? Azerbaijan could be set to abandon West and head East»։ haaretz.com։ Վերցված է մայիսի 19, 2015 
  11. «Roots of Corruption: the perils of free expression in Azerbaijan»։ englishpen.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է մայիսի 19, 2015 
  12. «Азербайджанской журналистке Хадидже Исмайловой вручена премия «За смелость в журналистике»»։ Новости։ «Кавказский Узел»։ 2012-10-28։ Արխիվացված օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-06-13 
  13. «Khadija Ismayilova — 2012 Courage in Journalism Award recipient»։ 2012 Courage in Journalism Awards (անգլերեն)։ Международный фонд женщин, работающих в СМИ։ Արխիվացված օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-06-13 
  14. «Preisträger 2012»։ Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն)։ ZEIT-Stiftung։ Արխիվացված օրիգինալից 2013-06-09-ին։ Վերցված է 2013-06-08 
  15. Фаик Меджид (2012-02-16)։ «Азербайджанская журналистка стала лауреатом премии имени Буцериуса»։ Новости։ «Кавказский Узел»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-06-13 
  16. «Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2016-05-26 
  17. Միջազգային պաշտոնյաներն արձագանքել են Իսմայիլովայի դատավճռին
  18. Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը