ԽՍՀՄ փոստային նամականիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox post office.png
ԽՍՀՄ փոստային նամականիշեր
The Soviet Union 1923 CPA 91 stamp (1st agriculture and craftsmanship exhibition, Moscow. Reaper with a sickle and a sheaf).jpg
ԽՍՀՄ փոսատյին նամականիշ
Փոստի պատմություն
Փոստային վարչություն
(1922—1991)1 ԽՍՀՄ ռուբլի = 100 կոպեկ
Առաջին փոստային նամականիշներ
Ստանդարտ փոստային նամականիշ11 հոկտեմբերի 1923
Union of Soviet Socialist Republics (orthographic projection)-Flag version.svg
ԽՍՀՄ քարտեզ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փոստային նամականիշեր, 1923 -1992 թվականների ԽՍՀՄ փոստային նամականիշերի հրատարակում։

Փոստի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ստեղծվեց ԽՍՀՄ փոստի և հեռագրի ժողովրդական կոմիսարիատը`ԽՍՀՄ պետական կառավարման կենտրոնական մարմին, որը զբաղվում էր կապի տարբեր տեսակների գործունեության կազմակերպման հարցերով, այդ թվում նաև փոստային։ Այդ մասին դրույթը հաստատվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ի ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեյի նիստում։

1932 թվականին ԽՍՀՄ փոստի և հեռագրի ժողովրդական կոմիսարիատը վերանվանվեց ԽՍՀՄ կապի ժողովրդական կոմիսարիատի։ 1946 թվականի մարտի 15-ին այն վերափոխվեց ԽՍՀՄ կապի նախարարության։ 1991 թվականի նոյեմբերի 28-ից ԽՍՀՄ կապի նախարարությունը դադարեց գոյություն ունենալ։ Համաձայն ՌԽՖՍՀ նախագահի № 242 հրամանի ՌԽՖՍՀ տարածքում գտնվող գույքը, ձեռնարկությունները, կազմակերպությունները, ֆինանսական և այլ միջոցները հանձնվեցին ՌԽՖՍՀ կապի նախարարությանը[1]։

Փոստային նամականիշերի հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ձևավորումը, բացառությամբ ԱԽՖՍՀ, որոշ ժամանակ շարունակում էր շրջանառության մեջ մնալ ՌԽՖՍՀ նամականիշերը[2]։

Уведомление о вручении СССР1923.jpg
Հանձնման մասին ծանուցում ԽՍՀՄ,
ՌՍՖՍՌ
(1923 օգոստոս)

Առաջին դրոշմանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դրոշմանիշը` «Почта СССР» գրությամբ, որը պահպանվել է Խորհրդային Միության բոլոր նամականիշերի վրա, հրատարակվել է 1923 թվականի օգոստոսին։ Էսքիզները պատրաստել էր նկարիչ Գ.Պաշկովը։ Մանրանկարների թեմաները հետևյալներն էին` «հնձվոր», «սերմնացան», «տրակտոր» և «ցուցահանդեսի ընդհանուր տեսք»։ Նամականիշերը վաճառվում էին միայն երկրի խոշոր քաղաքներում։ Շրջանառությունից դուրս է եկել 1923 թվականի դեկտեմբերի 1-ից[2][3]։

Ստանդարտ նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված այն հանգամանքի հետ, որ անցան ոսկե դրամին`1923 թվականի հոկտեմբերից 1924 թվականի հունվարը, շրջանառության մեջ դրվեց ԽՍՀՄ առաջին ստանդարտ նամականիշերի շարքը բանվորի, գյուղացու և կարմիր բանակայինի դիմանկարով, որը պատկերել էր Ի.Շադրը։ Նամականիշերի անվանական գինը կոպեկների վրա նշվում էր ոսկով, այդ իսկ պատճառով ֆիլատելիստների միջավայրում նամականիշերի այդ շարքը հայտնի է «Ոսկե ստանդարտ» անվամբ։

Առաջին ստանդարտի թողարկում — Ոսկե ստանդարտ (1923)
Առաջին ստանդարտի թողարկում — Ոսկե ստանդարտ (1923)
ԽՍՀՄ վերջին ստանդարտ դրոշմանիշ (վերջին — «Почта СССР» գրությամբ), 1992

Առաջին հրատարակումը արվել էր վիմագրական եղանակով` թղթի վրա առանց ջրանշանների։ Նամականիշերի այդ շարքը բազմիցս վերահրատարակեցին`ջրանշաններով և առանց դրանց, դրոշմանիշը տպագրվեց վիմագրական և բարձր տպագրական եղանակներով։ Մինչև 1992 թվականը թողարկվեց ստանդարտ տեսակի ընդամենը 13 դրոշմանիշ։ Թողարկման տարեթիվը դրոշմանիշերի վրա սկսեցին տպագրել միայն տասներորդ հրատարակումից[2]։

Փոստային բլոկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային փոստը փոստային բլոկներ սկսեց թողարկել 1937 թվականից։ Առաջին բլոկը, որը թողարկվեց 1937 թվականի փետրվարին, նվիրված էր Մոսկվայում անցկացված Պուշկինի համամիութենական ցուցահանդեսին։ Ա.Ս.Պուշկինի հիշատակին նվիրված տպագրեցին 2 անվանական նամականիշեր 10 և 50 կոպեկ անվանական արժեքով, փոփոխված գույնով։

ԽՍՀՄ վերջին փոստային բլոկը դուրս եկավ 1991 թվականի հոկտեմբերին։ Այն նվիրված էր «1991 թվականի օգոստոսի 21-ին ժողովրդավարական ուժերի տարած հաղթանակին»։ Բլոկի նամականիշի վրա նկարիչ Յու. Արցիմենևը պատկերել էր ՌԽՖՍՀ կառավարության շենքը և նրա պատերի մոտ բարիկադներ։ Բլոկի դաշտերում պատկերված էր ռուսական եռագույնը և գրվածք[4]։ Խորհրդային Միությունում թողարկվեց ընդամենը 220 փոստային բլոկներ[5]։

ԽՍՀՄ փոստային բլոկներ
The Soviet Union 1937 CPA 542 sheet of 2 (Pushkin, Portrait and Monument).jpg
1991 CPA 6370.jpg
1937, առաջին փոստային բլոկ (№ 542 ) 1991, վերջին փոստային բլոկ (№ 6370)

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության փոստային նամականիշերի թեմատիկան վառ արտահայտված հասարակական ուղղվածություն ուներ։ Հասարակական-քաղաքական թեմատիկան խորհրդային դրոշմանիշերի հավաքածուների հիմնական բովանդակությունն էր։ Այդպես 1929 թվականի նոյեմբերին հրատարակվեց «ԽՍՀՄ ինդուստրացումը» դրոշմանիշերի շարքը, որոնց վրա տեղակայված էին այսպիսի կոչեր. «Ինքնարժեքի նվազեցման, աշխատանքային կարգապահության, արտադրանքի որակի բարելավման համար», «Բերքատվությունը բարձրացնում ենք 35%-ով», «Շատ մետաղ`շատ մեքենաներ!» և այլն։ Այս դրոշմանիշերի միջոցով քարոզում էին այն հիմնական խնդիրները, որոնք երկրի ինդուստրացման պայքարում դրվել էին ԽՄԿ/բ/Կ առջև[6]։

Խորհրդային դրոշմանիշերի վրա վերջին տարիներին պատկերված էին երկրի պատմության բոլոր փուլերը[6]`Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի գործած սխրանքները[7][8][9], հետպատերազմյան շրջանում երկրի վերականգնումը և ԽՍՀՄ տնտեսության զարգացումը, հնգամյա պլանները, գյուղատնտեսական հաջողությունները[10], գիտությունը և տեխնիկան, կուսակցության և կուսակցական ֆորումների կայացրած որոշումները[6][10][11][12], խաղաղության համար պայքարը և միջազգային համագործակցությունը, մարքսիզմ-լենինիզմ գաղափարների առաջխաղացումը[6]։

ԽՍՀՄ փոստային նամականիշերի տարբեր թեմատիկ թողարկումների հետ կարելի է հիշատակել նաև ամանորյա նամականիշերը, որոնք առաջին անգամ ի հայտ եկան 1962 թվականի դեկտեմբերին և յուրաքանչյուր տարի հրատարակվում էին։ Դրանք ևս արտահայտում էին խորհրդային ժողովրդի հաջողությունները և ձեռք բերումները[13]։

Նամականիշերի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիափոստային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկեց ոչ մեծ քանակության ավիափոստային նամականիշեր, քանի որ ԽՍՀՄ-ում ավիափոստային վճարումը թույլատրվում էր կատարել արդեն իսկ թողարկված սովորական նամականիշերով։ Բացի այդ, ստանդարտ և հիշատակի թողարկումներում կային անվանական նամականիշեր[2]։

1924, ԽՍՀՄ ավիափոստային նամականիշերի առաջին շարք

ԽՍՀՄ առաջին ավիափոստային նամականիշերը պատրաստ էր հրատարակության դեռևս 1923 թվականի հոկտեմբերին, սակայն աշնան գալուստով պայմանավորված թռիչքները դադարեցրին մինչև գարուն և ավիափոստային նամականիները չշրջանառվեցին։ 1924 թվականի գարնանը արժույթի, դրա հետ կապված փոստային տարիֆի փոփոխման հետևանքով նամականիշերը թողարկեցին նոր արժողությամբ`5, 10, 15 և 20 ոսկե կոպեկ և կիրառվում էին փոստային վճարների համար։ Դա ստանդարտ ավիափոստային նամականիշերի առաջին շարքից էր։ 1926-1927 թվականներին դրանք ուղարկվեցին տարբեր փոստային ուղղություններով և կիրառվեցին որպես սովորական նամականիշեր[2]։

Հիշատակի ավիափոստային նամականիշերը թողարկեցին 1930, 1931թվականներին և այլն, վերջինը`1955 թվականին:

Առաջին հիշատակի ավիափոստային դրոշմանիշեր, 1930
ԽՍՀՄ հիշատակի ավիափոստային դրոշմանիշեր շարքից, 1931
ԽՍՀՄ ավիափոստային հիշատակի վերջին դրոշմանիշ, 1955
ԽՍՀՄ ստանդարտ նամականիշ, 1978

1978 թվականի օգոստոսի 12-րդ ստանդարտ թողարկումը կրում էր անվանական 32 կոպեկ արժեքը։ Նամականիշը թողարկվել էր հասարակ թղթի վրա։ Նրա վրա պատկերված էր ԻԼ-76, ֆր.`«Par avion» մակագրությամբ։ Այն նախատեսված էր սովորական ավիափոխադրումների վճարների համար։ Ավիափոստային նամականիշերը լույս են տեսել ընդհուպ մինչև 1979 թվականը։

Վերջին ավիափոստային նամականիշեր, 1979

Փոստային-բարեգործական[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի նոյեմբերին Լենինգրադի հեղեղի հետ կապված թողարկեցին փոստային-բարեգործական նամականիշերի առաջին շարքը։ ՌԽՖՍՀ նամականիշերի վրա տպված էր «ԽՍՀՄ հեղեղումից տուժած Լենինգրադին» և «ԽՍՀՄ. Լենինգրադի պրոլետարիատին. 23.IX.1924»: Այդ նամականիշերը վաճառվում էին միայն խոշոր քաղաքներում[2]։

ԽՍՀՄ փոստային-բարեգործական նամականիշերը վերջին անգամ թողարկվել է 1991 թվականի օգոստոսին։ Լրացուցիչ հավաքը Խորհրդային մշակույթի ֆոնդի օգտին էր։ Մանրանկարի վրա նկարիչ Մ. Օսկոլկովը զանգ պատկերեց, իսկ զանգի տակ` Կուլիգա-Դրակովանով գյուղի զանգակատունը, Պսկովի եկեղեցու զանգակատունը, Ռոստովի Կրեմլի զանգակատունը և կոմպոզիցիայի կենտրոնում` Մոսկովյան Կրեմլի «Իվան Մեծի» զանգակատունը[4]։

Փոստային-բարեգործական նամականիշեր ԽՍՀՄ
Stamp Soviet Union 1924 207.jpg
1991 CPA 6346.jpg
1924, առաջին
1991, վերջին

Լրացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1924-1925 թվականներին Խորհրդային Միությունում կիրառվում էին լրացուցիչ նամականիշեր[14]։ Լրացուցիչ նամականիշերի առաջին շարքը` ինը անվանական գնով, շրջանառության մեջ դրվեց 1924 թվականին։ Դրանք ՌԽՖՍՀ առաջին նամականիշերն էին` երկու տեսակի, նոր անվանական գնով։ Բոլոր լրացուցիչ նամականիշերը շրջանառությունից հանվեցին 1925 թվականի ապրիլի 30-ին և փոխարինվեցին յուրօրինակ նկարներով նամականիշերով[2]։

Գործածված լրացուցիչ նամականիշերը չեղյալ է հայտարարվել 1926 թվականի փետրվարի 1-ին։ Հետագայում լրացուցիչ վճարը բռնագանձվել է կանխիկ և ծրարների վրա կար հատուկ`«Լրացուցիչ վճարել» կամ «Լրացուցիչ վճար» դրոշմակնիք[2]։

Դրոշմակնիք «Լրացուցիչ վճարել» ուղարկվել է 1967 թվականին Դիկսոնից Լենինգրադ

Տեղական արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականի հունիսից Խորհրդային Միությունում փոստային ծառայությունների համար սահմանվեցին նոր տարիֆներ։ Այդ փոփոխությունները վատ դրության մեջ դրեցին երկրի տարբեր փոստային բաժանմունքների, որոնք չունեին անհրաժեշտ քանակության անվանական նամականիշեր։ Այդ իսկ պատճառով սկսեցին վճարել մի քանի փոքր անվանական վճարանիշերով, որը, իր հերթին հանգեցրեց պաշարի արագ նվազմանը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մի քանի փոստային բաժանմունքներ ստիպված էին վերատպել անհրաժեշտ վճարանիշը կամ, մնացածը բաժանել անհրաժեշտ քանակության, ընդ որում, յուրաքանչյուր կտոր գնահատվում էր մասերի բաժանված կտորների չափով[15]։

Արդեն իսկ տարիֆի բարձրացման առաջին իսկ օրերից զգացվում էր 15 կոպեկանոց նամականիշերի պակաս։ Որպեսզի կարողանային ապահովել անհրաժեշտ վճարանիշը` 1931 թվականի հուլիսին Տամբովում պատրաստեցին «15 կոպ.» ձեռքի դրոշմակնիք։ Նշված ժամանակավոր հրատարակությունը ֆիլատելիստների շրջանում հայտնի է «Тулиновка» անվամբ[2][15]։

Արևելասիբիրյան շրջանը շատ ուներ փոստային բաժանմունքներ և գործակալություններ, որոնք մայրուղուց գտնվում էին հարյուր հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, որը դժվարացնում էր նամականիշերի անհրաժեշտ քանակի մատակարարումը։ Քանի որ տարիֆների փոփոխությունը անժամանակ էր, անհրաժեշտ արժողության նամականիշերի մատակարարումը ժամանակին հնարավոր չէր, 15 կոպեկանոց նամականիշերի պաշարը շուտ վերջացավ։ Այդ իսկ պատճառով քաղաքից դուրս գնացող նամակները սկսեցին նախավճարել 5 և 10 նամականիշերով։ Դա հանգեցրեց նրան, որ 5 կոպեկանոց նամականիշերի պաշարը ևս շուտ սպառվեց և աշխատակիցները սկսեցին մասնատել 10 կոպեկանոց նամականիշերը[15]։

Միակտոր իրերի հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշմավորված ծրարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին դրոշմավորված ծրարները` վեց լեզվով գրված «Закрытое письмо» գրությամբ, շրջանառության մեջ դրվեց 1927 թվականին[2]։

ԽՍՀՄ դրոշմավորված ծրարները «Закрытое письмо»մակագրությամբ, որը ուղարկվել է 1929 թվականին Մոսկվայից Բեռլին

1931 թվականին թողարկվեցին առաջին նկարազարդ ծրարները։ 1932-1935 թվականներին թողարկեցին քաղաքական-քարոզչական նկարազարդ ծրարներ։ Ընդհանուր առմամբ թողարկվեց 300հատ[2]։

Ավիափոստային դրոշմավորված ծրար ԽՍՀՄ, որը ուղարկվել է 1960 թվականին Ռիգայից ԱՄՆ

1953 թվականի նոյեմբերից ԽՍՀՄ կապի նախարարությունը սկսեց կանոնավոր կերպով թողարկել գեղարվեստական դրոշմավորված ծրարներ։ Այդ տեսակի առաջին ծրարի վրա նկարիչ Ս.Պոմանսկին պատկերեց զբոսանավ։ Փոստային գեղարվեստական դրոշմավորված ծրարները հրատարակեցին մինչև 1992 թվականի ապրիլ։ Գոյություն ուներ դրոշմավորված ծրարների տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում էին նկարների գույներով, թղթով, ելքային տվյալներով և այլն[2][16][17]։

Առաջին օրվա ծրարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականից խորհրդային փոստը համակարգված ձևով սկսեց թողարկել առաջին օրվա ծրարները։ Այդ նույն ժամանակներից սկսեցին համակարգված օգտագործել։ Առաջին ծրարները թողարկվել էր ամանորյա նամականիշերի համար, որը շրջանառության մեջ էր դրվել 1969 թվականի դեկտեմբերի 1-ից։ Սկզբում այն թողարկվում էր միայն դրոշմանիշերի որոշ շարքի համար, հետագայում դրանց թիվը սկսեց ավելանալ։ 1981 թվականից այն թողարկվեց բոլոր նոր դրոշմանիշերի համար։ Մինչև 1981 թվականի հունվարը թողարկվեց առաջին օրվա ավելի քան 500 ծրարներ[2]։

Ֆիլատելիայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում`1923 թվականից 1941 թվականի հունիսը, ֆիլատելիստական շարժումը ԽՍՀՄ-ում կառուցվել և զարգացել է ֆիլատելիստների համառուսական միության շրջանակներում։ Վերջին 15 տարին համամիութենական ֆիլատելիստական կազմակերպությունը բացակայում էր, միայն որոշ քաղաքներում էր պահպանվել ակումբների աշխատանքը[18]։

1957 թվականին Մոսկվայում հիմնեցին Մոսկվայի քաղաքային կոլեկցիոներների միությունը։ Վերջապես 1966 թվականի մարտին կազմակերպվեց ֆիլատելիստների համամիութենական ընկերությունը, որը գոյատևեց մինչև 1992 թվականը։ Ֆիլատելիստների համամիութենական ընկերության տպագիր մարմինը «Ֆիլատելիա ԽՍՀՄ» ամսագիրն էր, բացի այդ հրատարակում էին «Խորհրդային կոլեկցիոներ» տարեգիրքը[18]։

Խորհրդային տարիներին նկատվում էր Պոպովի անվան կապի կենտրոնական թանգարանի զարգացում, որում պահպանվում և բազմապատկվում էր փոստային վճարային նշանների պետական հավաքածուն, որը ներառում էր ռուսական կայսրության, ԽՍՀՄ և աշխարհի բոլոր երկրների փոստային նամականիշերը[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента РСФСР от 28 ноября 1991 г. N 242 «О реорганизации центральных органов государственного управления РСФСР»»։ Юридическая база РФ։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-25-ին։ Վերցված է 2011-01-02 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Владинец Н. И.։ «Почтовые эмиссии Советской России и СССР»։ Почта России։ fmus.ru; Филателистический музей и библиотека։ Վերցված է 2011-01-03 
  3. Каталог-справочник почтовых марок СССР 1918—1991. — М.: Филателия, 1992. — 411 с.
  4. 4,0 4,1 Каталог почтовых марок СССР 1991. — М.: ИТЦ «Марка», 1992. — 48 с.
  5. По данным каталога «Михель».
  6. 6,0 6,1 6,2 6,3 [Б. н.] // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 1, 1-я и 2-я стр. обложки.
  7. Сазонова Г. Посвящается юбилею Победы // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 44—45. — (Рубрика: Глобус: проблемы, информация).
  8. Малов Ю. Г., Малов В. Ю. Летопись Великой Отечественной войны в филателии. — М.: Радио и связь, 1985. — 88с. — (Б-ка юного филателиста. Вып. 16).
  9. Лурье Ю., Бусел А. Подвиг на почтовой марке. Герои Советского Союза и Герои России на знаках почтовой оплаты: каталог-справочник. Archived 2015-09-07 at the Wayback Machine. — М.: ФГУП Издатцентр «Марка», 2010. — 84 с. — (Прил. к журн. «Филателия» № 3, 2010).
  10. 10,0 10,1 Шполянский В. На полях страны // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 12—15. — (Рубрика: Вам, тематики).
  11. Агеносов В. Отражение в советской филателии партийных съездов и конференций // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 4—6. — (Рубрика: В помощь лектору).
  12. 12,0 12,1 Якобс В. Специальные гашения, посвящённые партийным съездам // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 6—9. — (Рубрика: В помощь лектору).
  13. Синегубов В. Новогодний калейдоскоп // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 59, IV с. обложки. — (Рубрика: Мир увлечений).
  14. Кисин Б. Марки разного назначения // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 57—58. — (Рубрики: Мир увлечений; Школа начинающего коллекционера).(Ստուգված է 20 Մարտի 2016) «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին։ Վերցված է 2016-03-21 
  15. 15,0 15,1 15,2 Диманштейн Я. Провизории 1931 года // Филателия СССР. — 1985. — № 1. — С. 36.
  16. Художественные маркированные конверты. Часть I. 1953—1960 гг. — Зеленоград, 2004. — С. 30. — ISBN 5-98020-006-1.
  17. Художественные маркированные конверты. Часть VI. 1989—1992 гг. — Зеленоград, 2008. — С. 78. — ISBN 978-5-98020-051-0.
  18. 18,0 18,1 18,2 Илюшин А. С.։ «Филателия»։ Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия։ М.: Компания «Кирилл и Мефодий»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-15-ին։ Վերցված է 2015-10-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]