Տարիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարիֆ (ֆրանսերեն tarif,< արաբերեն տարիֆ), արտադրման և անձնական սպառման ծառայությունների (արտադրանքի) գների կառուցման ձև․ ներառում է վճարումների ու գանձումների ամբողջական համակարգ։ «Տարիֆ» տերմինը ծագել է Ջիբրալթարի նեղուցում գտնվող կղզու անունից, որը 8-րդ դարում գրավել են արաբները, այն անվանել տարիֆ (իրենց զորապետ Տարիֆ Բեն Մալիկի անունով) և այստեղ կազմակերպել նեղուցով անցնող նավերից տուրքերի գանձման (չափը կախված էր նավերի ջրատարողությունից) հսկիչ կետ։ Տարիֆները սահմանվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների բեռնաուղևորափոխադրումների, կապի, բնակարանային-կոմունալ, կենցաղային և այլն ծառայությունների համար։ Կարող են լինել ներքին և միջազգային (օրինակ, կապի և տրանսպորտի), օգտագործվում են նաև աշխատավարձի համակարգում (տարիֆային համակարգ) և մաքսային գործում (մաքսային տարիֆ)։ Պետական ձեռնարկությունների ծառայությունների (արտադրանքի) համար, որոնք սոցիալիզմի պայմաններում ամբողջովին կամ հիմնականում իրացվում են կազմակերպություններին, հիմնարկ-ձեռնարկություններին (բեռնափոխադրումներ, կապի ծառայություններ և այլն), սահմանվում են պլանային մեծածախ գների համակարգում ընդգրկված տարիֆներ։ Մի շարք ծառայություններ և արտադրանք (էլեկտրաէներգիայի, սանմաքրման, ջրատարի անցկացման և այլն) իրացվում են նաև բնակչությանը։ Նման ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար սահմանվում են տարիֆների համապատասխան մակարդակներ։ Տարիֆների հիմքը ծառայությունների ծախքերն են՛։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png