Ամանորյա նամականիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական Ամանորյա փոստային նամականիշ, 1957, փոստային բլոկ նվիրված չինական հորոսկոպի շան տարվան[1] (Սքոթ #644)

Ամանորյա նամականիշ, հատուկ փոստային նամականիշ Նոր տարվա սյուժեով և նոր տարվա շնորհավորանքներով։ Թողարկվում է մի շարք երկրներում և նախատեսված է նախատոնական և հետտոնական շրջանում փոստային առաքումները վճարելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյուկյու կղզիներում ԱՄՆ օկուպացիոն կառավարության Ամանորյա փոստային նամականիշ, 1956 (Սքոթ #40)

Ամանորյա փոստային նամականիշ ստեղծելու գաղափարը առաջինը ծագել է Դանիայի փոստի կառավարիչ Էյնար Հոլբելի մոտ 1904 թվականին։ Առաջին ամանորյա դանիական թողարկումը նախատեսված չէր փոստային առաքումները վճարելու համար, այլ միան Նոր տարին շնորհավորելու համար էր։ Ժամանակի հետ նման Փոստային նամականիշները սկսեցին ժողովրդականություն վայելել և մինչ այժմ թողարկվում են որոշ սկանդինավյան երկրներում։ Այս նամականիշների համար բնորոշ են ձմեռային բնապատկերները, սուրբծննդյան եղևնիներ, սահնակներով և դահուկներով սահող երեխաներ, ձնեմարդեր և այլ ձմռան և ամանորյա խորհրդանիշներ[2][3]։

Ամանորյա թեմայով թողարկված անվանական գնով փոստային նամականիշներ հայտնվել են ավելի ուշ։ Սկզբում դրանք դրոշմներ էին սովորական փոստային նամականիշների վրա, օրինակ՝ Պարագվայի 1931 թվականի նամականիշը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сайт, Արխիվացված 2008-12-15 Wayback Machine посвящённый выпускам Японии в честь Нового и китайского Нового года (начиная с 1950 года), включая их изображения(ճապոներեն)
  2. «Новогодняя тема в филателии, или „К нам едет Дед Мороз“» — статья Андрея Гужновского на сайте Ռուսաստանի ֆիլատելիստների միություն
  3. Заметки Արխիվացված 2015-12-22 Wayback Machine о новогодних марках различных стран мира на сайте «Stamplover.ru» Արխիվացված 2009-05-21 Wayback Machine
  4. «New Year» (անգլերեն). PostBeeld (Նիդերլանդներ) — Сайт с каталогом марок мира на тему «Новый Год». Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]