Շվեդիայի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
3 Schilling Banco Green POST.053668 01.jpg

Շվեդիայի փոստի և փոստային նամականիշերի պատմությունն ընդգրկում է վաղ (մինչնամականիշային) դասական (19-րդ դար - 20-րդ դարի սկզբի նամականիշեր) և ներկա ժամանակաշրջանները: 1855 թվականից ի վեր Շվեդիան թողարկում է իր սեփական փոստային նամականիշերը[1][2], իսկ 1875 թվականից ընդգրկվում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) մեջ[3]: Փոստային գործառնությունները երկրում իրականացվում են Posten AB ընկերության կողմից[3]:

Փոստի վաղ շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի փոստի պատմությունը ժամանակակից իմաստով սկսվում է 17-րդ դարում: Շվեդիայի կանոնավոր փոստային ծառայության նախակարապետը համարվում է «Պոստեն» (շվեդական Posten) Թագավորական փոստային վարչությունը (Kungliga Postverket), որը հիմնադրվել է 1636 թվականին[4]՝ կանցլեր Ակսել Օկսենշեռնի նախաձեռնությամբ: 1636 թվականի փետրվարի 20-ին Քրիստինա թագուհու խնամակալ կառավարության կողմից որոշում կայացվեց փոստի մասին, որում ասվում էր.

Aquote1.png Ես՝ Քրիստինաս, Աստծո ողորմածությամբ, ընտրված շվեդների, գոթերի և վենեդների տիրուհի, իշխանուհի-ժառանգորդ <...> հայտարարում եմ, որ ողորմածաբար թույլատրել եմ բոլոր նահանգներում և ողջ երկրում կազմակերպելու հուսալի և կանոնավոր փոստեր <...>: Տրված է Ստոկհոլմի մեր ամրոցում, փետրվարի 20-ին, 1636 թվական: Aquote2.png


Շվեդիայի փոստի առաջին ղեկավարը եղել է Բեյերը, իսկ նրա որդին՝ Յոհան-Գաբրիել Բեյերը (1645-1705), որը հայտնի է որպես բանաստեղծ, փոստային ծառայությունների երկրորդ տնօրենն էր[5]:

Արդեն 18-րդ դարում փոստային ծառայությունը գործում էր ամբողջ երկրում: Նամակների համար օգտագործվում էին նամականիշեր՝ թագի պատկերով «B» («Betald» - «վճարված է» կամ «F» տառերով («Fri»` «անվճար»): 17-րդ դարի վերջին Ստոկհոլմում ներդրվեց քաղաքի անունով կնիք[6][7]:

18-րդ դարի կեսերից մոմե կնիքներով նամակների վրա սկսեցին ամրացնել թռչնի փետուրներ, որով փոստային ծառայողներին տեղեկացնելով, որ այդ նամակը ենթակա է անհապաղ առաքման, ինչը նախկինում Շվեդիայի փոստային առաքումների նախանշանն էր: Թե՛ փոստային առաքումների, և թե ուղևորների տեղափոխման պատասխանատվություն կրում էին հայտնի դասի հողատերեր, որոնք այս ծառայության դիմաց ստանում էին համեմատաբար աննշան վարձատրություն: Այս ծառայությունը վերացվեց 1870 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր շվեդական փոստը սկսեց որոնել անհրաժեշտ փոխադրամիջոցներ, մասնավոր ձեռներեցների հետ ազատ համաձայնագրեր կնքելու միջոցով: Մինչև 19-րդ դարի վերջը փոստը, որին միացված չէր հեռագրական ծառայությունը, ղեկավարվում էր գլխավոր վարչության կողմից, որը ենթակա էր ֆինանսների նախարարին: Չկային շրջանային հաստատություններ[4]:

Շվեդիան առաջին պետություններից էր, որը ստորագրեց Համաշխարհային փոստային կոնվենցիան 1874 թվականի հոկտեմբերի 9-ին, իսկ ավելի ուշ միացավ UPU-ին (1875 թվականի հուլիսի 1-ից)[3] միացավ փոստային պատվերների (1885) և թերթերի առաքումների մասին ՀՓՄ–ի համաձայնագրին (1891): Շվեդիան նաև պայմանագրեր էր կնքել այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի (1904-1905) հետ դրամական փոխանցումների փոխադարձ փոխանակման վերաբերյալ[4]]:

1894 թվականի տվյալներով Շվեդիայում գործում էին 262 փոստային ստորաբաժանումներ, որոնք կազմում էին մեկ ընդհանուր փոստային հաստատություն, որը սպասարկում էր 194,8 քմ տարածք և 2164 բնակչի: Առաքումների ընդհանուր քանակը կազմում էր 152127000 միավոր, այդ թվում`[4]

  • 65197000 նամակ
  • 7173000 բաց նամակներ (բացիկներ)
  • 75711000 տպագրական աշխատանքներ
  • 1379000 փոստային փոխադրումներ
  • 765000 ծանրոց

Յուրաքանչյուր շվեդ բնակչի ընկնում էր 28.4 փոստային առաքանի: Շվեդական փոստից ստացված եկամուտը գերազանցում էր ծախսերը (Ռուսական կայսրության ռուբլով հաշված դրական տարբերությունը կազմում էր 3,337,640 ռուբլի)[4]:

Փոստային նամականիշերի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին Շվեդիայի փոստային համակարգում հատուկ փոստային վճարումների նամականիշեր մտցնելու փորձի մասին, տե՛ս Կուրրի Տրեֆենբերգ հոդվածը:

Առաջին փոստային նամականիշերը Շվեդիայում թողարկվել են 1855 թվականի հուլիսի 1-ին, այսպես կոչված, «Սկիլլինգ բանկո»[8] անվանումով[2]: Դա հինգ մասից բաղկացած մանրանկարչության շարք էր, բառերով նշված սկիլլինգ բանկո անվանական արժեքով: նամականիշերը ունեին ատամնաշար, դրանց վրա պատկերված էր Շվեդիայի ազգային զինանշանը և նշված էր երկրի անվանումը «SVERIGE» («Շվեդիա»)[1]: Մանրանկարի հեղինակը կոմս Պ. Ա. Սպարրեն էր: Շարքի նամականիշերից մեկը` 3 սկիլլինգ անվանական արժեքով, սխալմամբ տպվել էր փոքր տպաքանակով և նարնջագույն-դեղին գույնի (կանաչի փոխարեն): Այս նամականիշը ստացել էր «Դեղին երեքսկիլինգանոց» անվանումը, աշխարհում հայտնի եզակի (մարված վիճակում) նամականիշերից էր և համարվում էր ամենաթանկ հավաքածուի նամականիշը[1][9]:

1858 թվականին Շվեդիան անցավ նոր արժույթի՝ ռիկսդալերի (riksdaler), որը հավասար է 100 էրեի (öre): Դրա հետ կապված 1858 թվականի հուլիսի 1-ին թողարկվեց նույն պատկերով նամականիշ 1855 թվականին` նոր արժույթով, ավելի փոքր չափերով[1]:

1862 թվականին առաջին անգամ Շվեդիայի նամականիշերի վրա հայտնվեց գրաֆիկական սյուժե` «Պառկած առյուծ»[1]:

Gul tre skilling banco.jpg
Swedish stamp 50 Öre 1858 POST.054049.jpg
Swedish stamp 1866 17 Öre POST.054053.jpg
3 սկիլլինգ անվանական
արժեքով նամականիշ
գույնի սխալ տպագրությամբ,
1855 (Sc #1a)
Շվեդական նամականիշ,
50 էրե, 1858 (Sc #12)
«Պառկած առյուծ»
պատկերով նամականիշ,
1866 (Sc #14)

1872 թվականին Շվեդիայում առաջին անգամ «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի շարքում օգտագործվեց երկգույն տպագրություն: Մեկ ռիկսդալեր առավելագույն անվանական արժեքով մանրապատկերը տպագրվել է շագանակագույն և կապույտ գույնով (1886 թվականին այս նամականիշը տպագրվեց նոր շվեդական արժույթով` մեկ կրոն անվանական արժեքով)[1]: 1872 թվականի նամականիշերի մեջ կա մի հետաքրքիր բազմազանություն 20 էրե անվանական արժեքով փոստային մանրանկարը հայտնի էր «TRETIO» («երեսուն») մակագրությամբ, «TJUGO»-ի («քսան») փոխարեն: Այս սխալն առաջացավ 1879 թվականին` լրացուցիչ տպաքանակի տպագրության ընթացքում: Հայտնի են նման նամականիշերի միայն 970 օրինակներ[6]: «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի շարքը կրկնվեց 1886 թվականին՝ նամականիշի հետևի մասում տպված կապույտ փոստային եղջյուրով (ավելի ուշ եղջյուրը տպվեց սոսնձի մի շերտի տակ)[1][10]:

Swedish stamp 1872 5 Öre POST.054056.jpg
Swedish stamp 1872 1 Riksdaler POST.054063.jpg
StampSweden1879Scott33a.JPG
Swedish stamp 1903 5 kronor POST.054103.jpg
Նամականիշեր
«Թվեր շրջանի մեջ»
շարքից, 1872
2 ցենտ տպագրությամբ
առաջին նամականիշը,
1872 (Sc #27)
20 էրե անվանական
արժեքով նամականիշ,
տպագրական սխալով`
«20-ի» փոխարեն «30», 1879
(Sc #33a)
Հիշատակի առաջին,
նամականիշ, 1903
(Sc #66)

Թագավոր Օսկար Երկրորդի դիմանկարն առաջին անգամ հայտնվեց շվեդական նամականիշերի վրա 1885 թվականին[10]:

1889 թվականին «Թվեր շրջանի մեջ» նամականիշերի 12 և 24 էրե անվանական արժեքով տպաքանակի մի մասում կատարվեց առաջին վերատպությունը (Sc #50, 51)` կապված անվանական արժեքի նվազեցման հետ (մինչև 10 էրե)[1]:

Առաջին թողարկման նամականիշերը շրջանառության մեջ էին մինչև 1910 թվականի դեկտեմբերի 30-ը: Դրանք բոլորը տպագրվել էին տպարանային տպագրությամբ ձեռքով պատրաստված թերթիկների վրա՝ «երեք թագ» ջրանիշով[10][11]: Բոլոր թողարկումներն ունեին մեծ թվով տարատեսակներ կապված տպագրական սխալների, թղթի հաստության և այլնի հետ:

1910 թվականի նամականիշերի նոր շարքում օգտագործվել է ազգային զինանշանի փոքրիկ նկարը (ցածր անվանական արժեքների համար) և Գուստավ V թագավորի դիմանկարը: Հետագայում այդ նամականիշերը բազմիցս վերատպագրվել են` կապված նոր անվանական արժեքների հետ, այդ թվում` հավելավճարների և փոստային-բարեգործական նամականիշերի (1916)[10] և ավիափոստի նամականիշերի (1920) հետ[11]:

Շվեդիայի առաջին հիշատակի նամականիշը, որը պատկերում է Ստոկհոլմի կենտրոնական փոստային գրասենյակը, հայտնվել է 1903 թվականին, վերջինիս բացման կապակցությամբ[10]: Շվեդիայի հիշատակի նամականիշերը վաճառվում են փոստում ընդամենը մի քանի ամիս[8]:

Արդի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Շվեդիայի փոստն ունեցավ իր սեփական տպարանը, ձեռք բերվեցին տպագրական և թուղթ կտրելու մեքենաներ: Տպագրված նամականիշերով շերտակտորները փաթաթվում էին գլանափաթեթներով: Յուրաքանչյուր գլանափաթեթ բաղկացած էր 100 կամ 500 փոստային նամականիշերից: Գլանափաթեթներով նամականիշերը երկու հակադիր կողմերում ծակոտկեն են: Նրանց թողարկումը շարունակվում է մինչ օրս[12]: Գլանափաթեթներով նամականիշերի շարքում կան ծալքավոր նամականիշեր: Նման նամականիշերի զույգերից կամ եռակներից մեկը մյուսի նկատմամբ համարվում է շրջված և շատ հազվադեպ են հանդիպում կոլեկցիոներների մոտ, դրանք հազար անգամ ավելի թանկ են, քան սովորականները: Որպես կանոն, գլանափաթեթները տպվում էին պողպատի վրա փորագրման տեխնիկայի միջոցով:

1920-ականներին Շվեդիայի փոստային ծառայությունը սկսեց թողարկել ոչ միայն ստանդարտ, այլև փոքր ձևաչափով հիշատակի նամականիշեր: Նրանց համար որպես սյուժե էին ծառայում հանգուցյալ շվեդական թագավորների՝ Գուստավ II Ադոլֆի դիմանկարները (մասնավոր փոստը հանրային սեփականություն փոխանցելու երեքհարյուրամյակի առթիվ) և Գուստավ Վասանի (ազատագրության համար մղվող պատերազմի երեքհարյուրամյակի առթիվ) դիմանկարները: 1924 թվականի նամականիշերը, որոնք նվիրված են Ստոկհոլմում անցկացվող Համաշխարհային փոստային համագումարին և ՀՓՄ-ի 50-ամյակին[10], թողարկվել են թերթերով՝ քառանկյուն պերֆորացիայով:

Շվեդական փոստը թողարկում է նաև գլանափաթեթներով նամականիշեր բրոշյուրներով (նոթատետրերով): Սկզբում բրոշյուրները հավաքվում էին ձեռքով, իսկ 1940 թվականից` մեքենայական եղանակով: 1954 թվականից ի վեր մեքենաները օգտագործվում էին բրոշյուր վաճառելու համար: Դրա հետ կապված անհրաժեշտ էր պատրաստել հատուկ բրոշյուրներ` կոշտ կազմով (թղթի փոխարեն ստվարաթուղթ)[12]:

1961 թվականից ի վեր թողարկվում են Նոբելյան մրցանակակիրների դիմանկարներով նամականիշեր:

1969 թվականին տպագրվեց հինգ նամականիշերից բաղկացած առաջին շվեդական փոստային բլոկը, որը նվիրված էր նկարիչ Իվան Ագուելիի ծննդյան 100-ամյակին:

1979 թվականից ի վեր Շվեդիայի փոստային գերատեսչությունում թողարկվում են զեղչված նամականիշեր: Սրանք սիմվոլիկ պատկերներով ստանդարտ փոստային նշաններն են ՝ առանց նշելու անվանական արժեքը (1979-1980), կամ գավառների զինանշանով և 1,40 կրոն (1981-1982) անվանական արժեքով: Դրանք տպագրվում են 20 նամականիշերից բաղկացած բրոշյուրներում, և յուրաքանչյուր շվեդական ընտանիք իրավունք ունի տարեկան երկու բրոշյուր գնելու իջեցված գնով: Նամականիշերը կարող են օգտագործվել երկրի ներսում բացիկների և հասարակ նամակների վճարման համար[6]:

1991 թվականի հոկտեմբերի 5-ին շվեդական փոստի կողմից թողարկվեցին մի շարք նամականիշեր, որոնք պատկերում էին շվեդական հանրաճանաչ երաժիշտներ Լենա Ֆիլիպսոնին, Ջերրի Ուիլյամսին և Roxette նվագախմբին: Նամականիշերը պատրաստվել էին՝ նպատակ ունենալով ծանոթացնել շվեդացի երեխաներին ֆիլատելիային: Միաժամանակ վաճառքի հանվեց նամականիշերում պատկերված երգիչների երգերի հավաքածուներով ձայներիզներ: Երաժշտական և ֆիլատելիական հուշանվերները կարելի էր ձեռք բերել միայն Շվեդիայի փոստային բաժանմունքներում, իսկ ձայներիզների վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց քաղցկեղի հետազոտության հիմնադրամին: Ավելի ուշ, ամերիկյան «Այսօր երեկոյան Ջեյ Լենոյի հետ» հեռուստատեսային շոուի ձայնագրության ժամանակ, Roxette խմբի անդամներ Պեր Գեսլիին և Մարի Ֆրեդրիկսոնին հարցրեցին, թե ինչպես են են նրանք վերաբերվում իրենց դիմանկարներով փոստային նամականիշերին: Պերը կատակով ասում է. «Հաճելի է զգալ, որ ամբողջ երկիրը լիզում է քո մեջքը»[13]:

Մինչև 1890 թվականը շվեդական նամականիշերը թողարկվել են տպագրության մեթոդով, այնուհետև մետաղագրական: Նրանք առանձնանում են բարձրորակ տպագրությամբ:

Շվեդիայի բոլոր նամականիշերի միայն 5%-ն է վաճառվում կոլեկցիոներներին, մնացածը օգտագործվում է ուղղակիորեն փոստային կարիքների համար[12]:

Արտասովոր նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի օգոստոսին շվեդական Փոստը թողարկեց աշխարհում առաջին ինքնասոսնձվող նամականիշերը, որոնք տպագրվել էին մետաղագրական եղանակով: Երեք մանրանկարներից բաղկացած Նամականիշերի շարքը նվիրված էր Շվեդիայի ծովային և առափնյա ջրերում բնակվող ձկներին[14]:

Շվեդիայի փոստային բարեգործական նամականիշ, 1916 (Sc #B6)

Փոստային նամականիշերի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սովորական փոստային Նամականիշերից, Շվեդիան թողարկում է նամականիշերի այլ տեսակներ`

  • փոստային բարեգործական նամականիշեր,
  • ծառայողական (Tjänstefrimärken) - պետական և կառավարական հաստատությունների կարիքների համար,
  • պաշտոնական (Postsaksmärken) – արտասահման պաշտոնական առաքումների համար. օգտագործվում է նաև արտերկրում փոստային դրամական փոխանցումների համար,
  • հավելավճար (Lösenfrimärken),
  • պատասխան զինվորական նամակներին (Svarsmärken från militärbrev):

Փոստային-բարեգործական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փոստային-բարեգործական նամականիշերը թողարկվել են 1916 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված կարիքների համար: Դրանք վերատպագրություններ էին 1872-1886 թվականների նամականիշերի վերատպագրություններ էին[1][6][10][11]:

Ծառայողական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի հավելավճարային նամականիշ, 1874 (Sc #J9)

Ծառայողական Նամականիշերը թողարկվել են 1874 թվականին և օգտագործվել են մինչև 1920 թվականի հուլիսի 1-ը: Ներկայումս ներքին պաշտոնական նամակագրությունն ուղարկվում է առանց նամականիշերի, իսկ միջազգային վճարվում է սովորական նամականիշերով[6]:

Հավելավճարային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելավճարային նամականիշերը թողարկվել են 1874-1877 թվականներին և շրջանառությունից հանվել են 1892 թվականի հունվարի 1-ին: Դրանց փոխարեն օգտագործվում են փոստային առաքման սովորական նշաններ, որոնք մարվում են հատուկ կնիքներով: Հավելավճարի չափը նշված է կանաչ գույնով հատուկ պիտակների վրա: Գոյություն ունեն այս պիտակների ինը տեսակ[6][11]:

ԱՄՆ-ի պիտակավորված ծրար, որն ուղարկվել է Բրանֆորդից (Կոնեկտիկուտ) Եվլե (Շվեդիա) հավելյալ պիտակով (1927): Նամակը ստանալուց հետո գանձվում էր կպչուն պիտակի վրա նշված 30 էրե հավելավճարը, և այդ գումարով ծրարի վրա սոսնձվում էին Շվեդիայի 15 էրե անվանական արժեքով երկու ստանդարտ նամականիշ

Ավիափոստային[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին հայտնվեց կիսապաշտոնական նամականիշ (Halvofficiella), որն օգտագործվում էր 1912 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և 26-ին օդային փոխադրումների համար: Այն վաճառվել է 60-րդ էրե անվանական արժեքով, բացի այդ, նամակի համար պետք է վճարվեր 10 էրե արժեքով նամականիշով : Դրա մնացյալ մասը տպագրվել է 1937 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Silverjubileet 1937» անկյունագծով: Հայտնի են միայն ութ չմարված նամականիշեր[6]:

Փոստային քարտ՝ Շվեդիայի 5 էրե անվանական արժեքով ստանդարտ նամականիշի նախավճարով և կիսապաշտոնական պաշտոնական ավիափոստային նամականիշով` առանց անվանական արժեքի, 1912

Ավիափոստային նամականիշերի առաջին շարքը (Flygpostmärken) թողարկվել է 1920 թվականին: Ծառայողական նամականիշերը տպված էին «Luftpost» տեքստով և նոր անվանական արժեքով[6][11]:

Ընդհանուր առմամբ, 1920 թվականից մինչև 1930 թվականը, Շվեդիայում թողարկվել է հինգ ավիափոստային նամականիշ[6]:

Դաշտային փոստի նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական նամակների պատասխան նամականիշ, 1929

1929 թվականի սեպտեմբերի 26-ից 1951 թվականներին Շվեդիայում թողարկվել են զինվորական նամակների պատասխանական նամականիշեր: Շվեդական բանակի յուրաքանչյուր զինվորական ստանում էր շաբաթական մեկ դաշտային փոստային ծրար: Նրա վերին փականի վրա տպված էր պատասխանական նամականիշ, որի հետևի մասը հագեցած էր սոսնձով: Նամականիշը կտրված էր ծրարից և օգտագործվում էր բանակին հասցեագրման ցանկացած փոստային ծառայության համար[6][15]:

1934 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 1935 թվականի փետրվարի 17-ը Սաարի մարզի Մերցիգ քաղաքում գործում էր Շվեդիայի դաշտային փոստը: Սկզբում օգտագործվել են սարիիստական նամականիշեր, այնուհետև շվեդական, ինչպես նաև պիտակավորված դաշտային փոստային քարտեր: Դրանք մարել են «Svenska Bataljonen Saar» («Շվեդական գումարտակ Սաար») մակագրությամբ կնիքով[6][16]:

Շվեդիայի դաշտային փոստի պիտակավորված փոստային քարտ
` մարված Սաարայի դաշտային փոստի բաժանմունքում (1935)

ՄԱԿ-ի զորքերում շվեդական ստորաբաժանումներն ունեն իրենց փոստը և օգտագործում են շվեդական փոստային նամականիշեր և համապատասխան մակագրություններով կնիքներ[6]:

Հեռագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Շվեդիայում հեռագրական ծառայությունները վճարելու համար օգտագործվում էին շվեդերեն մակագրությամբ հեռագրական նամականիշեր «Kongl. Telegrafverket» կամ «Kungl. Telegrafverket» («Թագավորական հեռագրական վարչություն»)[11][17]:

Ավտոմատային[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլից սկսած Շվեդիայում սկսեցին օգտագործվել ավտոմատային նամականիշեր[18]:

Թվային[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից ի վեր Շվեդիայի փոստում (և Դանիայում միաժամանակ) ներդրեցին փոստային առաքումների վճարման նոր համակարգ` օգտագործելով «թվային նամականիշեր»: Վճարումը կատարվում է SMS-ի միջոցով, «porto» հաղորդագրություն է ուղարկվում 1900 կարճ համարին: Դրանից հետո թվային կոդ է ստացվում ուղարկողի հեռախոսին: Այն կարելի է տպել կամ ուղղակիորեն ծրարի վրա (այն տեղում, որտեղ սովորաբար գտնվում է փոստային նամականիշը), կամ առանձին թղթի վրա, այնուհետև կտրել և փակցնել ցանկացած տեսակի առաքվող ծանրոցի, բանդեռոլի կամ բացիկի վրա, որը հարմար չէր տպիչի վրա տպելու համար[19]:

Տեղական (քաղաքային) նամակի համար նախատեսված նամականիշ, 1856

Տեղական և մասնավոր փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականի հուլիսին շրջանառության մեջ մտավ առանց անվանական արժեքի նամականիշ Ստոկհոլմի տարածքում փոստային առաքումների վճարման համար` այսպես կոչված «Սև դեղատուն»: Նամականիշում կար «Frimärke för localbref» մակագրությունը («Նամականիշ տեղական նամակների համար»)[1]: Այն վաճառվում էր 1 սկիլլինգ բանկո, իսկ 1858 թվականի հուլիսի 1-ից` 3 էրե[11]: 1862 թվականին այն վերահրատարակվեց փոփոխված գույնով` շագանակագույնի փոխարեն սև[6]:

19-րդ դարի վերջին Շվեդիայում գոյություն ունեին մասնավոր քաղաքի փոստային բաժանմունքներ, որոնք արտադրում էին իրենց սեփական Նամականիշերը և ամբողջական իրերը (Գյոթեբորգ, Մալմյո, Հելսինգբորգ և այլն): Բոլոր մասնավոր փոստերը փակվեցին 1947 թվականի հուլիսին[6][20]:

Կիրունա[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականից Կիրունա քաղաքում գործում է «Kiruna Mail» տեղական փոստը, որը հավաքում և առաքում էր նամակագրությունը քաղաքից պետական փոստային բաժանմունք: 1997 թվականից ի վեր թողարկվում են սեփական նամականիշեր առանց անվանական արժեքի նշման: 2000 թվականին պետական փոստին նամակ ուղարկելու ծախսերը կազմում էին 3,50 կրոն [21][22]:

Ամբողջական և ամբողջ իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շվեդական ամբողջական իրը հայտնվեց 1879 թվականի հունվարի 1-ին: Դա դրոշմավորված ծրար էր, որի վերին աջ անկյունում տպագրվել էր 12 էրե անվանական արժեքով ստանդարտ դրոշմ: Հայտնի են նաև 6 և 10 էրե անվանական արժեքով տպագիր Նամականիշերով ծրարներ, նմանատիպ 2 էրե անվանական արժեքով ծրարները, ըստ երևույթին, տեղական փոստի ծրարներն էին[11]: Շվեդական փոստը թողարկել է նաև այլ ամբողջական իրեր`

  • աերոգրամներ (ներառյալ առանց անվանական արժեքի)
  • փոստային քարտեր (ներառյալ` պաշտոնական) եզակի և կրկնակի:

Շվեդիայում պաշտոնապես հրապարակվում են նաև առաջին օրվա ծրարներ և քարտմաքսիմումի հետ կապված առավելագույն քարտեր: Առաջին օրվա առաջին ծրարը թողարկվել է նամականիշերի համար 1928 թվականին՝ Գուստավ V արքայի յոթանասուներորդ տարեդարձի օրը: 1981 թվականին թողարկվեց առաջին պաշտոնական շվեդական առավելագույն քարտը («Շվեդական կինոյի պատմությունը»):

Նամականիշերի նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական նամականիշերի հայտնի նկարիչներից և փորագրողներից է լեհական ծագմամբ Չեսլավ Սլանյան (1921-2005), որը 1959 թվականին սկսեց ստեղծել շվեդական նամականիշերի գծագրեր և տպագիր ձևեր և, ի վերջո, իր արհեստում հասավ բացառիկ հաջողությունների:

Ֆիլատելիայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ մարվել է Ստոկհոլմի փոստային թանգարանում գործող ֆիլատելիստական ցուցահանդեսի ընթացքում (1970)

Շվեդական նամականիշերի կոլեկցիոներներին սպասարկում է երկրի փոստային ծառայության հատուկ բաժինը: Շվեդիայում տպագրվում են տեղեկատվական թերթիկներ, որոնցից հավաքվում են հատուկ կազմով անջատովի ամրակներով բրոշյուրներ: Նրանք յուրաքանչյուր նոր նամականիշերի մասին տեղեկացնում են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Տեղեկատվությունը, որն ուղեկցվում է գունային նկարազարդումներով, հրապարակվում է տարեկան 15-20 անգամ: Բացի այդ, հրապարակվում են սկանդինավյան երկրների «Ֆացիտ» նամականիշերի տարեկան մասնագիտացված պատկերագիրքը և նկարազարդ գնացուցակը[8]:

Շվեդ ֆիլատելիստները մասնակցում են տարբեր ազգային և միջազգային ցուցահանդեսների: 1970 թվականի ապրիլի 3-ից մայիսի 3-ը Ստոկհոլմի փոստային թանգարանում տեղի ունեցավ ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Վ. Ի. Լենինի ծննդյան հարյուրամյակին: Թանգարանի փոստային բաժանմունքում կազմակերպվել էր հատուկ մարումներ հուշամատյանային կնիքով, որը հիմնված էր ԽՍՀՄ 1924 թվականի լենինյան սգո նամականիշի նկարների վրա: Նամականիշը ունեցել է թարգմանական օրացուցային ամսաթիվ և կիրառվել է ապրիլի 3,5, 11, 12, 18, 19, 22, 25, 26-ին, մայիսի 2-ին և 3-ին: Մարումն իրականացվել է սև գույնի մաստիկայով[23]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Sweden (Sverige) 1855—1884»։ Stamp Catalogue — S (անգլերեն)։ klaseboer.com; Evert Klaseboer։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2011-06-02 
  2. 2,0 2,1 Илюшин А. С.։ «Филателия»։ Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия։ М.: Компания «Кирилл и Мефодий»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-15-ին։ Վերցված է 2015-10-15 
  3. 3,0 3,1 3,2 «Sweden»։ Member countries. Western Europe (անգլերեն)։ Universal Postal Union։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2011-06-02 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Почта»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  5. «Бейер Иоган-Габриель»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Владинец Н. Швеция // Филателия СССР. — 1983. — № 10. — С. 28—29.
  7. «История (эстонской почты)»։ Eesti Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2010-01-31 
  8. 8,0 8,1 8,2 Дмитриев В. Выпуски почтовых марок и филателистическое обслуживание в Швеции // Филателия СССР. — 1976. — № 8. — С. 40—41.
  9. Продана швейцарской филателистической фирмой David Feldman SA в 1996 году за 2,2 миллиона долларов США.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Sweden 1885—1920»։ Stamp Catalogue — S (անգլերեն)։ klaseboer.com; Evert Klaseboer։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2011-06-03 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Sweden (Sverige). Local Stamps. Other Local Issues. Postage Due Stamps. Official Stamps. Telegraph Stamps. Fiscal Stamps. Postal Stationery»։ Stamp Catalogue — S (անգլերեն)։ klaseboer.com; Evert Klaseboer։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2011-06-03 
  12. 12,0 12,1 12,2 Владинец Н. Особенности шведских марок // Филателия СССР. — 1985. — № 4. — С. 30—31.
  13. Thorselius R. The Look for Roxette, the Illustrated Worldwide Discography & Price Guide. — Stockholm, Sweden: Premium Publishing, 2002. — P. 540. — ISBN 91-971894-8-0.(անգլ.)
  14. Филарама // Филателия. — 2002. — № 4. — С. 47.
  15. Швеция // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 296. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(Ստուգված է 13 Մարտի 2016) «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-13 
  16. Швеция. Полевая почта // Филателистическая география. Европейские зарубежные страны / Н. И. Владинец. — М.: Радио и связь, 1981. — 160 с.
  17. Об истории этой организации см. английскую статью (անգլերեն).
  18. По информации из каталога «Михель».
  19. «Почта Швеции и Дании переходит на цифровые марки»։ Новости։ Мультимедийные презентации; Prezentation.Ru։ Վերցված է 2011-03-17 
  20. «Bypost (Norway, Denmark, Sweden)»։ Stamp Catalogue — B (անգլերեն)։ klaseboer.com; Evert Klaseboer։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2011-06-03 
  21. Филпарад // Филателия. — 2000. — № 4. — С. 48.
  22. «Kiruna Mail, din lokalpost» (շվեդերեն)։ Kiruna Mail։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2010-11-19 
  23. Илюшин А. У истоков Ленинианы // Филателия СССР. — 1986. — № 4. — С. 3.