Jump to content

Լևոն Պետրոսյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լևոն Պետրոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Պետրոսյան (այլ կիրառումներ)
Լևոն Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1940(1940-12-18) (84 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան[1]
Գործունեության ոլորտխաղերի տեսություն[2], կիրառական մաթեմատիկա[2], Գործողությունների հետազոտում[2] և կառավարման տեսություն[2]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1972)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2] և անգլերեն[2]
Գիտական ղեկավարNikolai Vorobyov?
Եղել է գիտական ղեկավարVladimir Mazalov?[3], Nikolay Murzov?[3], Grigory Tkachenko?[3], Vladimir Skitovich?[3], Rafik Khachatryan?[3], Tatyana Slobodinskaya?[3], Vladimir Shiryaev?[3], Nikolay Anatolievich Leshkevich?[3], Vladimir Ulanov?[3], Andrey Zubov?[3], Galina Garnaeva?[3], Vladimir Ogloblin?[3], Tatyana Malinina?[3], Vahan Gandilyan?[3], Vasily Dolzhikov?[3], Valentina Eskova?[3], Tatyana Kuzmina?[3], Marina Yashina?[3], Galina Tsvetkova?[3], Denis Kuzyutin?[3], Hongwei Gao?[3], Svetlana Tarashnina?[3], Alexander Kovshov?[3], Maria Kultina?[3], Maria Sukhotina?[3], Elena Gubar?[3], Lidia Grauer?[3], Ekaterina Shevkoplyas?[3], Elena Parilina?[3], Svetlana Mamkina?[3], Artem Sedakov?[3], Sergey Kostyunin?[3], Nikolay Zubov?[3] և Irina Mirakhmedova?[3]
Հայտնի աշակերտներGrigoriy Tomsky?[3], Oleg Malafeev?[3], Viktor Zakharov?[3], Nikolai Danilov?[3], Andrey Garnaev?[3], Sergey Chistyakov?[3] և Nikolai Slobozhanin?[3]
Պարգևներ
 Leon Petrosjan Վիքիպահեստում

Լևոն Հովհաննեսի Պետրոսյան (դեկտեմբերի 18, 1940(1940-12-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզ-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականին Սանկտ Պետերբուրգում (անցյալում՝ Լենինգրադ), մտավորականների ընտանիքում։ Այդ տարիներին հայրը՝ Հովհաննես Պետրոսյանը, սովորում էր Լենինգրադի բժշկական ինստիտուտում, մայրը՝ Գոհար Համբարձումյանը, դասավանդում էր Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։ Հետագայում նա Երևանի պետական համալսարանում հիմնեց և ղեկավարեց հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնը։

1946 թվականին Լևոն Պետրոսյանը ծնողների հետ տեղափոխվում է Երևան։ 1947 թվականին նա հաճախում է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը, որն ավարտում է 1957 թվականին արծաթե մեդալով։ Սերը դեպի մաթեմատիկան նրան տանում է ԵՊՀ-ի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ։ Նա 3-րդ կուրսի ուսանող էր, երբ 1959 թվականին Հայաստանում անցկացվեց հավանականությունների տեսությանը նվիրված համամիութենական կոնֆերանս, որին մասնակցում էին երկրի լավագույն գիտնականները։ Այն ժամանակվա համար մաթեմատիկայի նոր բնագավառի՝ մաթեմատիկական խաղերի տեսությանը, նվիրված պլենար նիստում հանդես եկավ ականավոր մաթեմատիկոս Նիկոլայ Վորոբյովը։ Դա իրական հնարավորություն էր ապագա փայլուն գիտնականի համար, ով լավագույնս դրսևորեց իրեն այդ ոլորտում։ Նա Ն.Ն. Վորոբյովից խնդրեց անհատական թեմա, որով կզբաղվեր խորությամբ։ Նա ստացավ այդպիսի հնարավորություն։ Նրան հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ամերիկացի մաթեմատիկոս Գ. Կունի՝ խաղերի տեսության վերաբերյալ անգլերեն հոդվածին։ Պետք է նշել, որ Գ. Կունը եղել է Նոբելյան մրցանակակիր Ջ. Նեշի (նրան է նվիրված հանրահայտ “Игры разума” ֆիլմը) գիտական ղեկավարը։ Վերջինիս հետ նա հանդիպել է հետագայում։ Այդուհետ Լ. Պետրոսյանն իր կյանքը կապեց խաղերի տեսության ուսումնասիրմանը, բայց Հայաստանում և ոչ միայն Հայաստանում՝ այդ ոլորտի մասնագետ չկար. ո՞վ կարող էր ղեկավարել և ուղղություն ցույց տալ երիտասարդ գիտնականին։ Նա տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս՝ ուսումը շարունակելու համար։ 4-րդ կուրսի ավարտին նա իր գիտական ղեկավար Ն.Ն. Վորոբյովին ներկայացրեց գիտական աշխատանքը՝ “СТРАТЕГИЯ ПОВЕДЕНИЯ В БЕСКОНЕЧНЫХ ПОЗИЦИОННЫХ ИГРАХ”, որը Գ.Կունի հոդվածի ընդհանրացումն էր անվերջ քայլերի դեպքում։ 1961 թվականին նա արդեն նույն թեմայով Լենինգրադում, մաթեմատիկոսների համամիութենական համագումարում, հանդես եկավ զեկուցումով։ Վերջին կուրսում Լևոն Պետրոսյանն արդեն ստանում էր Չեբիշևի անվան կրթաթոշակ։

Լենինգրադի պետական համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվում է նույն ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի ասպիրանտուրա։ Իր գիտական ղեկավար Ն. Վորոբյովի խորհրդով Լ.Պետրոսյանը զբաղվում է հետապնդման դիֆերենցիալ խաղերի տեսությամբ։

1965 թվակականին Պետրոսյանը պաշտպանում է իր թեկնածուական թեզը՝ “Об одном классе дифференциальных игр преследования” թեմայով. այն ԽՍՀՄ-ի տարածքում առաջին թեկնածուական թեզն էր այդ ոլորտում։ Ընդ որում, պետք է նշել, որ այդ շրջանում կառուցած հետապնդման օպտիմալ ստրատեգիաները օպտիմալ են նաև հետապնդման այլ խնդիրներում, որը հեղինակի կողմից ցույց է տրվել հետագայում։ Միաժամանակ Լևոն Պետրոսյանը զբաղվում է անկախ դինամիկայով խաղացողների հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդիրների լուծումների կառուցմամբ։ Նրա կողմից մշակվում է հետապնդման ինվարիանտ կենտրոնի եղանակը, որը թույլ է տալիս ռեգուլյար դեպքում լուծել փախչողի օպտիմալ ծրագրային ստրատեգիայի գոյության խնդիրը։ Այդ շրջանի տպագրված աշխատանքներից ոչ լրիվ ինֆորմացիայով հետապնդման դիֆերենցիալ խաղային խնդրի լուծմանը նվիրված հոդվածն առաջինն էր համաշխարհային գրականության մեջ։ Իսկ 1969 թվականին Դրեզդենի տեխնիկական համալսարանում դիֆերենցիալ խաղերին նվիրված գերմաներեն լեզվով նրա զեկուցումը տպագրված առաջին աշխատանքն էր։ Այդ ուղղությամբ գերմանացիների աշխատանքները հրատարակվել են միայն 10-15 տարի հետո։ 1968 թվականին Պետրոսյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բազայի հիման վրա կազմակերպում է խաղերի տեսության առաջին համամիութենական կոնֆերանսը։ 1969 թվականին Լենինգրադի պետական համալսարանում ստեղծվեց կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետ, որտեղ նաև աշխատանքի հրավիրվեց Պետրոսյանը։ Նա մինչև օրս էլ կապված է այդ ֆակուլտետի հետ։

1972 թվականին նա պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ “Дифференциальные игры преследования” թեմայով։ 1977 թվականին թվականին հրատարակում է նույն վերնագրով մենագրությունը, որն էլ 1993 թվականին թարգմանվում է անգլերեն։

Պետրոսյանը դեկանի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին տեղի ունեցան կիրառական մաթեմատիկայի և պրոցեսների ղեկավարման ֆակուլտետի դեկանի առաջին ընտրությունները։ Լևոն Պետրոսյանն ընտրվեց դեկանի պաշտոնում և մինչև այժմ (արդեն 35 տարի) այդ ֆակուլտետի անփոփոխ դեկանն է։ Միաժամանակ նա նույն ֆակուլտետի մաթեմատիկական վիճակագրության, զանգվածային ապահովման և հուսալիության տեսության ամբիոնի վարիչն է, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի նախագահը։

Լևոն Պետրոսյանի և նրա աշակերտների կողմից ստացված և զարգացրած մի շարք հիմնարար արդյունքներ, որոնցից են համակարգերի (ոչ անտոգոնիստական դիֆերենցիալ խաղերի) բազմահայտանիշային ղեկավարման մաթեմատիկական տեսության կառուցումը՝ հիմնված օպտիմալ սկզբունքների ռեգուլյարիզացիայի վրա, ընդհանուր դինամիկական և դիֆերենցիալ հավասարումներով նկարագրող բարդ համակարգում դինամիկ կայունության ապահովումը թույլ են տալիս տաnբեր բնագավառներում ձևակերպելու մեթոդոլոգիական մոտեցումներ (տնտեսության, էկոլոգիայի, էներգետիկայի, քաղաքագիտության և այլ) ղեկավարման համակարգերի հետազոտման համար։ Ստացված արդյունքները, ունենալով տեսական և կիրառական կարևոր նշանակություն, հիմք են հանդիսացել մշակելու տեսա-խաղային մեթոդներ, փնտրելու և հետևելու շարժվող օբյեկտներին ջրում, օդում և տիեզերքում՝ փնտրման հնարավորությունների, հակազդեցության համակարգերի և նպատակների բաշխման համար։

Պետրոսյանն այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Պետրոսյանն այս տարիներին աշխարհով մեկ ձեռք է բերել մեծ համբավ։ Նա դասավանդում է աշխարհի լավագույն համալսարաններում, այդ թվում՝ Քեմբրիջի և Լոնդոնի, Հումբոլդի և Դրեզդենի տեխնիկական համալսարաններում (Գերմանիա), 1988 թվականին Զագրեբի, Սարաևոյի և Հարավսլավիայի այլ համալսարաններում։ 1990 թվականին դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆԿալիֆոռնիայի և Պորդյուի, 1991-2009 թվականներին՝ Եգիպտոսի, Ճապոնիայի, Կորեայի, Կանադայի, Բրազիլիայի, Կուբայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Չինաստանի, Մոսկվայի, Տաշքենդի, Երևանի պետական համալսարաններում։ Նա Ցին-դաոյի (Չինաստան) պատվավոր պրոֆեսոր է և Յոենսի (Ֆինլանդիա) պատվավոր դոկտոր։

Լևոն Պետրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ 25 մենագրությունների, որից չորսը անգլերեն և երկուսը՝ համահեղինակությամբ չինարեն։

Վերապատրաստումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյան-գիտնականի կերպարին հատուկ է նաև իր ստեղծած ուղղությունը զարգացնելու մեծ ձգտումը։ Անցած տարիների ընթացքում նա պատրաստել է 7 գիտությունների դոկտոր, 49 գիտության թեկնածու, այդ թվում՝ նաև հայազգի։ Այս եղանակով նա խաղերի տեսությունը դրեց որակական նոր հենքի վրա։ Նա Սանկտ Պետերբուրգում պարբերաբար կազմակերպում է խաղերի տեսությանը նվիրված միջազգային կոնֆերանսներ, իսկ ամեն տարի կազմակերպվող «Խաղերի տեսությունը և մենեջմենթը» միջազգային կոնֆերանսին մասնակցում են աշխարհի բարձրակարգ գիտնականներ։

Նա մի շարք ռուսական և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է, “Internոtional Game Theory Review” (World Sci. Pbl., London, Singոpore) ամսագրերի խմբագիրն է, “Математическая теория игр и ее приложени” ամսագրի պատասխանատու խմբագիրը։

Մեր հայրենակիցը դինամիկական խաղերի միջազգային ընկերության (ISDG) նախագահն է և խաղերի տեսության միջազգային ընկերության հիմնադիր անդամներից։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, բարձր գնահատելով ականավոր գիտնականի գործունեությունը, նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով, Հայրենքի նկատմամբ մեծ ավանդ ունենալու համար՝ Երկրորդ աստիճանի շքանշանով և ՌԴ նախագահի շնորհակալագրով։ Հաշվի առնելով Լևոն Պետրոսյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանը ակտիվորեն համագործակցում է իր ալմա-մատերի՝ Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների հետ։ Նա ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին, ազգային և ԵՊՀ գրադարաններին պարբերաբար նվիրել է երկու տասնյակից ավելի արժեքավոր մասնագիտական գրքեր և ուսումնական ձեռնարկներ։ Բացի այդ գրքերից, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին է նվիրվել “Internոtional Game Theory Review” հանդեսի 3 տարիների բոլոր համարները։ Այն իրական գանձ է արդիական ոլորտներից մեկի՝ խաղերի տեսությամբ զբաղվողների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Պետրոսյան (մաթեմատիկոս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Պետրոսյան (մաթեմատիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 262