Գոհար Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Գոհար Համբարձումյան
Ծնվել է հունիսի 28, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:28|2|0}})
Թբիլիսի, Թիֆլիսի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է հունիսի 26, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}}) (71 տարեկանում)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան
Հայր Համազասպ Համբարձումյան

Գոհար Համազասպի Համբարձումյան (հունիսի 28 (հուլիսիս 10), 1907, Թիֆլիս - հունիսի 26, 1979, Երևան), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1938), դոցենտ (1939), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1967)։ Համազասպ Համբարձումյանի դուստրն է, Վիկտոր Համբարձումյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1929)։ Մինչև 1946 թվականն աշխատել է նույն համալսարանում։ 1966-1967 թթ.՝ ԵՊԻ կիրառական մաթեմատիկայի, 1967-1979 թթ.՝ ԵՊՀ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են Բեռնուլիի բաշխմանը ենթարկվող անհայտ թվով փորձերի մեջ ինֆորմացիայի քանակի որոշմանը, մարկովյան գծային պրոցեսների և ինֆորմացիայի տեսության հարցերին։ Հեղինակ է «Հավանականությունների տեսության խնդրագիրք» (1973, համահեղինակ), «Պատահական պրոցեսներ» (1974), «Հավանականությունների տեսություն» (3-րդ վերամշակված և լրացված հրատարակություն՝ 1977) գրքերի։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png