Լևոն Թադևոսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Թադևոսյան (այլ կիրառումներ)
Լևոն Թադևոսյան
Ծնվել էմարտի 5, 1943(1943-03-05) (76 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լևոն Կորյունի Թադևոսյան (մարտի 5, 1943(1943-03-05), Մաստարա, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974 թվականին ԽՍՀՄ նկարիչների Միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների[1]։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր թանգարաններում՝ Գերմանիա, Ռուսաստան (Տրետյակովյան պատկերասրահ), Իսպանիա (Բարսելոնա), Բելգիա (Բրյուսել, Անտվերպեն), Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։

2004 թվականից ապրում և ստեղծագործում է Բելգիայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին աշխատանքներ է կատարել Քյոլնի կաթոլիկական Մայր տաճարի և հայկական եկեղեցու համար։

Ստեղծել է խորհրդանշական-վերացական արտահայտչամիջոցների և հայկական մանրանկարչության ավանդույթների զուգորդումով կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[2]։

  • «Հավերժ միասին», 1978[3]
  • «Օլիմպիոսը ողջունում է Մոսկվա-80-ին», 1980, Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1980
  • «Ուխտագնացություն Խոր Վիրապ»
  • «Գովք հողին», Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ
  • «Նատյուրմորտ», 1990-2000
  • «Անձրևից հետո», 1990-2000
  • «Հիսուսի դեմքը», 1990-2000
  • «12 առաքյալները», 1990-2000
  • «Խաչի խորհրդանիշերը», 1990-2000
  • «Ավետում», 2002

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեբրա քաղաքում կազմակերպված մրցույթում շահել է մրցանակ, 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Լևոն Թադևոսյանի մասին anunner.com կայքում
  3. Լևոն Թադևոսյան, Եռանկար. Հավերժ միասին (1978), ՀԱՊ