Լևոն Բաբայան
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Բաբայան (այլ կիրառումներ)
Լևոն Բաբայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1912 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 15, 1995 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ |
Լևոն Բաբայան Վիքիդարանում |
Լևոն Միքայելի Բաբայան (նոյեմբերի 16, 1912, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1995, Երևան, Հայաստան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1958-1973 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի արվեստանոցի վարիչ, 1973-1993 թվականներին՝ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ[1]։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբայանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Ավանի ձորի և Բաղրամյան պողոտայի բնակելի տների համալիրներ,
- դպրոցներ, ակումբներ, մանկապարտեզներ՝ Արզնիում, Ալավերդիում, Կապանում, Դիլիջանում, Քաջարանում
Հետազոտել է հարավային պայմաններում բնակելի տների տիպաբանության հարցը, մշակել ու իրականացրել «ճկուն հատակագծով» բնակելի տների նախագծեր։
Հեղինակ է «Մարկ Գրիգորյան» (1976), «Գրիգոր Աղաբաբյան» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 1981 թվական), «Ռաֆայել Իսրայելյան» (ռուսերեն, 1986 թվական, համահեղինակ) գրքերի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Бабаян Левон Михайлович(չաշխատող հղում)