Լևոն Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ալավերդյան
Levon alaverdyan.jpg
Ծնվել էմարտի 19, 1887(1887-03-19)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 1, 1963(1963-05-01) (76 տարեկանում)
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Լևոն Ալավերդյան, (մարտի 19, 1887(1887-03-19), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1963(1963-05-01)), հայ դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, սովորել տեղի Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Պողոս Արաքսյանի Ամո Խարազյանի և Մուրակոյի թատրոններում գործող հայկական խմբերի ներկայացումներին։ 1907 թվականին մտել է Արտիստական ընկերության խմբի մեջ։ Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Հովհաննես Աբելյանը և Սիրանույշը։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնել է Պոլիս, Զմյուռնիա, իսկ 1910-1911 թվականներին՝ Պարսկաստան։ Այնուհետև աշխատել է Բաքվի մշակութային ընկերության դրամատիկական խմբում, ամռանը մեկնել է Երևան, Ալեքսանդրապոլ, Բայազետ, Վան, 1913-1916 թվականներին խաղացել է Թիֆլիսի դրամատիկական խմբում, 1919-1924 թվականներին՝ Պարսկաստանում։ Ապա աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում,1933 թվականից՝ նորից Թիֆլիսում[1]։

Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ Կակուլի, Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Բրիլիանդով (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Օգսեն (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Աղբար»), Թովմաս (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պոլոնիուս (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Բրաբանցիո, Յագո (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլն։

1935 թվականին նշվել է նրա բեմական գործունեության 25- ամյակը[2]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Ներկայացում Հեղինակ
Բրիլիանտով «Էլի մեկ զոհ» Գաբրիել Սունդուկյան
Բարխուդար «Նամուս» Ալեքսանդր Շիրվանզադե
Էլիզբարյան «Պատվի համար» Ալեքսանդր Շիրվանզադե
Սաղաթել «Պատվի համար» Ալեքսանդր Շիրվանզադե
Կակուլի «Պեպո» Գաբրիել Սունդուկյան
Զիմզիմով «Պեպո» Գաբրիել Սունդուկյան
Օգսեն «Պաղրասար ախպար» Հակոբ Պարոնյան
Թովմաս «Ատամնաբույժն արևելյան Հակոբ Պարոնյան
Պոլոնիուս «Համլետ» Շեքսպիր
Բրաբանցի «Օթելլո» Շեքսպիր
Յագո «Օթելլո» Շեքսպիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алавердян Левон Александрович» 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 45-46 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.