Լուկաս Սամարաս
Լուկաս Սամարաս հուն․՝ Λουκάς Σαμαράς | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Կաստորիա, Հունաստանի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 7, 2024[4] (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռատգերսի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ, լուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | լուսանկարչություն և objet d'art?[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Chair Transformation Number 20B? |
![]() |
Լուկաս Սամարաս (հուն․՝ Λουκάς Σαμαράς, սեպտեմբերի 14, 1936[1][2][3][…], Կաստորիա, Հունաստանի թագավորություն - մարտի 7, 2024[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հունական ծագմամբ ամերիկյան նկարիչ, քանդակագործ-պոստմոդեռնստ, աբսուրդիստական քանդակիներից մինչև վիդեոարտ ժանրերում նեո-դադաիստական աշխատանքների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկաս Սամարասը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 14-ին, Հունաստանում, Արևմտյան Մակեդոնիայի Կաստորիա քաղաքում։ Հայրը՝ Դամիանոս Սամարասը, 1939 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1948 թվականին, նրա կինը՝ Տրիգոն Սամարան և նրանց որդին՝ Լուկասը, տեղափոխվեցին նրա մոտ[6][7]։ Այդ ժամանակից ի վեր ընտանիքը ապրում էր Նյու Ջերսիում։
1951 թվականից Լուկաս Սամարասը սովորում է Նյու Ջերսիի նահանգի Արևմտյան Նյու Յորք քաղաքի Memorial High School միջնակարգ դպրոցի ավարտական դասարաններում։ 1955 թվականին ամերիկյան քաղաքացիության հետ Լուկասին հաջողվում է ձեռք բերել Նյու Ջերսի նահանգի կրթաթոշակ, և նա ընդունվում է Նյու Բրանսուիկի հնագույն Ռատգերսի համալսարանը։ Այստեղ նա ծանոթացավ Ալան Կապրոուի և Ջորջ Սիգալի հետ։ Նրանցից առաջինի հետ նա մասնակցել է հեփենինգների, իսկ երկրորդին՝ կեցվածք է ընդունել գիպսե ձուլվածքի քանդակի համար։ Համալսարանն ավարտելուց հետո, 1959-ից մինչև 1962 թվականը, Սամարասը շարունակում է Վուդրո Վիլսոնի կրթաթոշակով Կոլումբիայի համալսարանում արվեստի պատմության դասեր՝ արվեստի ազդեցիկ տեսաբան և քննադատ Մեյեր Շապիրոյի (1904-1996) ղեկավարությամբ։
Լուկաս Սամարասին որպես նկարիչ և քանդակագործ սկզնական համբավ (1960-ականների սկզբին) են բերել նրա «զարդատուփերը» (տուփեր, որոնք առատորեն սոսնձված են փայլուն ստրազներով, ուլունքներով)։ Դրանք անսպասելիորեն «զարդարված» էին ցցված ասեղներով, մեխերով և ածելիներով, իսկ ներսում պարունակում էին դանակներ, թռչունների խրտվիլակներ, քարեր, հայելիներ, դիմանկարային լուսանկարներ, խճճված մազերի զանգվածներ[8]։
1960-ականների կեսերից Լուկաս Սամարասը պատկերասրահներում և թանգարանային տարածություններում բարդ, բազմաշերտ օպտիկական էֆեկտների ստեղծման համար օգտագործում է թափանցիկ և արտացոլող նյութեր, այդպիսի սրահների օրինակ է «Հայելային սենյակը» (1966)[9], որտեղ դիտողը ինքն է անվերջ արտացոլվում, ընկղմվում՝ տարածական ապակողմնորոշման գլխապտույտ մթնոլորտի մեջ։
1960-ականների վերջից նրա լուսանկարչական շարքի հիմնական թեման իր սեփական պատկերացումն է հենց իր մասին, որպես կանոն, միտումնավոր խեղաթյուրված էր։ Նա աշխատել է մուլտիմեդիա կոլաժների հետ և մանիպուլյացիայի է ենթարկել Polaroid-ի ժապավենը[10]՝ ռետուշի ենթարկելով պատրաստի լուսանկարները։ Արդյունքները եղել են (ինչպես նրանց նկարիչն էր անվանում) «Ֆոտո-վերափոխումներ», որոնք հանդիսատեսի մեջ առաջացնում են տագնապ և անհանգստություն[11]։
Սամարասը 1968-ին Կասելում մասնակցել է չորրորդ documenta-յին , 5-րդ documenta-յին (1972) և 6-ի documenta-յին (1977)։ 1986 թվականին նկարիչն արժանացել է Infinity Award for Art(ֆր.) մրցանակի։ Լուկաս Սամարասի առաջին խոշոր հետահայաց ցուցահանդեսը տեղի է ունեցել 1982 թվականին՝ Նյու Յորքի Ուիթնի թանգարանում, իսկ 1988-ին՝ Փարիզի Ժ. Պոմպիդուի ժամանակակից արվեստի կենտրոնում, իսկ 1996-ին տեղի է ունեցել հետադարձ ցուցահանդեսներ հինգ ամերիկյան թանգարաններում։
Սամարասը Հունաստանը ներկայացրել Է Վենետիկի 53-րդ բիենալեում PARAXENA մուլտիմեդիա ինստալյացիայով (2009)[12]։
Վերջերս նա սկսել է ուսումնասիրել համակարգչային արվեստի բնագավառը՝ համադրելով լուսանկարներն ու վիրտուալ իրականությունը, ստեղծել է կարճ տեսաֆիլմերի շարք, որոնք նա անվանել է «Photoflicks»[13].։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goysdotter, Moa. Impure Vision: American Staged Art Photography of the 1970s // A sourcebook of artists’ writings. — Lund: Nordic Academic Press, 2013. — ISBN 9789187351006
- Samaras, Lucas; Glimcher , Arne; Alexandre de Looz, Pierre. Lucas Samaras: Poses. — The Pace Gallery, 2011. — 120 p. — ISBN 1935410121
- Rose, Barbara. Samaras Lucas: Gold. — Pace Gallery, 1998. — 72 p. — ISBN 1878283812
- Stiles, Kristine; Selz, Peter. Theories and Documents of Contemporary Art: A Sourcebook of Artists’ Writings. — An Ahmanson-Murphy Fine Arts Book, 1996. — 1168 p. — ISBN 0520257189
- Lucas Samaras: Another Autointerview (1971) : Theories and documents of contemporary art.. — Berkeley: University of California Press, 1996. — P. 349–355.. — ISBN 0520202538
- Samaras, Lucas ; Kuspit, Donald; McEvilley, Thomas; Smith, Roberta. Lucas Samaras--objects and subjects, 1969-1986. — Abbeville Press, 1988. — 231 p. — ISBN 0896598047
- Samaras, Lucas; Lifson, Ben. Samaras (Aperture Monograph). — Aperture, 1988. — 184 p. — ISBN 0893812412
- Samaras. Lucas. Samaras pastels:, October 3-December 27, 1981. — Denver Art Museum, 1981. — 112 p. — ISBN 0914738224
- Applin, Jo. Materialized secrets: Samaras, Hesse and small-scale boxes. — London: University College, 2002. — P. 5-24.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.artnews.com/art-news/news/lucas-samaras-dead-1234699122/
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Καρουζάκη, Γιώργου. (2009 թ․ հունվարի 20). «Με την τρίτη ο Λουκάς Σαμαράς πάει Μπιενάλε». ΕΛΕΥΘΕΡΟΤΥΠΙΑ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.(հուն.)
- ↑ ВИДЕО (4 мин.) Лукас Самарас рассказывает о влянии детских впечатлений на его творческие поиски.
- ↑ Более шестидесяти произведений на выставке 2014 года «Приношения от беспокойной души» в Музее Метрополитен, Нью-Йорк.
- ↑ Лукас Самарас. «Зеркальная комната», 1966
- ↑ Самарас начал эксперименты с камерой Polaroid 360 одним из первых среди современных художников, ранние его опыты датируются 1969 годом: «Lucas Samaras : Biography». PACE/McGuill Gallery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ ВИДЕО (1 мин. 58 сек.): Образцы фотоманипуляций Самараса с сопровождающим закадровым текстом.
- ↑ ВИДЕО (16 мин.): мультимедийная инсталляция PARAXENA Лукаса Самараса на биеннале в Венеции (2009).
- ↑ Samaras, Lucas. Lucas Samaras Photoflicks & Photofictions Hardcover – 2005. — Pace Wildenstein and Pace/Macgill Gallery, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուկաս Սամարասի հարցազրույցը (Տեսանյութ 57 րոպե) «Inside New York’s Art World: Lucas Samaras, 1979»(անգլ.)
- Artcyclopedia.com
- MoMA հավաքածու
- PaceGallery.com
- Art Institute of Chicago (Չիկագոյի ավեստի ինստիտուտ)
- Pinterest.com
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մարտի 7 մահեր
- 2024 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարիչներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հույն նկարիչներ
- Հույն արվեստագետներ