Ջորջ Սիգալ
Ջորջ Սիգալ անգլ.՝ George Segal | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Great Neck, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 23, 2021[4] (87 տարեկան) |
Մահվան վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Հաֆերֆորդյան քոլեջ, George School? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանջոյիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Մարիոն Սիգալ Ֆրիդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ջորջ Սիգալ կրտսեր (անգլ.՝ George Segal, Jr., ծնվ. փետրվարի 13, 1934[1][2][3], Great Neck, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 23, 2021[4], Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան, առաջադրվել է «Օսկար» և BAFTA մրցանակների, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Սիգալը ծնվել է 1934 թվականին Նյու Յորքի Գրեյթ Նեք վայրում, Լոնգ Այլենդում, Ֆանի Բլանշ Սլոբոդկինայի և հրեական ծագում ունեցող և սոցիալիստական հայացքների տեր Ջորջ Սիգալ ավագի ընտանիքում[7][8][9]։ Քոլեջն ավարտելուց հետո նա ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որը ավարտել է 1955 թվականի[10]։ Իր դերասանական դեբյուտը կայացել է թատերական բեմին, իսկ 1961 թվականին իր պայմանագիրն է կնքել «Columbia Pictures» կինոընկերության հետ՝ դրա հետևանքով տասնամյակի սկզբին հայտնվելով մի շարք ոչ նշանակալի կինոֆիլմերում[11]։
Առաջին հաջողությանը հասել է 1965 թվականին Սթենլի Կրամերի «Հիմարների նավը» տրագիկոմեդիայից հետո։ Մեկ տարի անց Սիգալն առաջադրվել է «Օսկարի» «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» դրամայում կատարած դերի համար։ Հետագայում հաջորդել են հաջողակ դերեր «Քվիլերի մեմորանդում» (1966 թ.), «Ռեմագենյան կամուրջ» (1969 թ.), «Բու և կատվիկ» (1970 թ.), «Սիրել» (1970 թ.), «Գողացված քար» (1972 թ.) և «Դիքի և Ջեյնի զվարճալի արկածները» (1977 թ.) ֆիլմերում։ 1973 թվականին դերասանը արժանացել է «Ոսկե գլոբուս»ի «Ճոխությամբ» ռոմանտիկ կատակերգությունում կատարած դերի համար։
2013 թվականին Սիգալը խաղացել է ABC-ի «Հոլդբերգներ» սիքթոմի գլխավոր դերերից մեկը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե գլոբուս» 1973 — «Տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում» («Ճոխությամբ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.pressdemocrat.com/article/news/george-segal-found-happiness-in-sonoma-county-with-high-school-sweetheart/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ Return to the first act
- ↑ George Segal Biography (1934-)
- ↑ He’s the Great Schlemiel — He’s the Great Schlemiel — Article — NYTimes.com
- ↑ Segal, George. I’ve Got A Secret, April 11, 1966.
- ↑ Spokane Chronicle — Google News Archive Search
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սիգալ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ