Լուգանսկի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուգանսկի պետական բժշկական համալսարան / Լուգանսկի Սբ. Լուկայի անվան պետական բժշկական համալսարան
ռուս.՝ Луганский государственный медицинский университет имени Святителя Луки
Изображение логотипа
ՀապավումԼՊԲՀ / Սբ. Լուկայի անվան ԼՊԲՀ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1956
ՌեկտորԻգոր Վլադիմիրովիչ Իոֆֆե (Ռուբեժնոյե)
Վասիլի Վասիլեւիչ Սիմրոկ (Լուգանսկ)
Ուսանողներ1000
Դոկտորներ18
Պրոֆեսորներ16
Դասախոսներ150
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԼուգանսկ, Ուկրաինա
Ռուբեժնոյե, Լուգանսկի շրջան, Ուկրաինա
ՀասցեՈւկրաինա, Լուգանսկ, կվ. Լուգանսկի 50-ամյակի պաշտպանության, 1,
Ուկրաինա, ք. Ռուբեժնոյե, Շինարարների փող., 32
Կայքlgmu.ru (Լուգանսկ) lsmu.edu.ua (Ռուբեժնոյե)]

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Լուգանսկի պետական բժշկական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ

Լուգանսկի պետական բժշկական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Լուգանսկում:

Հիմնադրվել է 1956 թվականին։ Համալսարանիկարգավիճակ ստացել է 1994 թվականին։ Ի սկզբանե գործել է բուժական ֆակուլտետը։ 1983 թվականին բացվեցին օտարերկրյա ուսանողների և մանկաբուժության ֆակուլտետները։ 1998 թվականին բացվեցին դեղագործական և ատամնաբուժական ֆակուլտետներ։ Սկսեց գործել նաև հետդիպլոմային ուսուցման ֆակուլտետը։ 2014 թվականին Դոնբասում տեղի ունեցած պատերազմի կապակցությամբ, համալսարանը պաշտոնապես տարհանվեց Ռուբեժնոյե։ Այնուամենայնիվ, համալսարանի ուսանողների և ուսուցիչների մեծ մասը մնաց Լուգանսկում, որտեղ նրանք շարունակում են ուսումը և աշխատում Սուրբ Լուկայի անվան Լուգանսկի պետական բժշկական համալսարանում։

Համալսարանը վարում է ակտիվ միջազգային գործունեություն։ Այստեղ պատրաստվում են Մերձավոր Արևելքի (Իրան, Իրաք), Աֆրիկայի (Գանա, Նիգերիա, Եգիպտոս, Լիբիա, Մարոկկո) և Հարավարևելյան Ասիայի (Հնդկաստան, Մալայզիա, Սինգապուր) մի շարք ուսանողներ։ Համալսարանը պատրաստում է տարբեր մասնագիտությունների գծով բժշկներ, դեղագործներ։ Համալսարանն ունի երեք կրթական շենք, դեղատուն, ատամնաբուժարան, մարզադաշտ, ինչպես նաև քաղաքի բժշկական հաստատություններում գործող մի շարք բաժանմունքներ և կլինիկաներ։ Համալսարանում կա նաև «Գրքերի տուն»։

Պատմական անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վորոշիլովգրադի պետական բժշկական ինստիտուտ
  • Լուգանսկի պետական բժշկական ինստիտուտ
  • Լուգանսկի պետական բժշկական համալսարան
  • Սուրբ Լուկայի անվան Լուգանսկի պետական բժշկական համալսարան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիմնադրվել է 1956 թվականին՝ որպես Որոշիլովգրադի պետական բժշկական ինստիտուտ ՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1956 թվականի մայիսի 6-ի N 2522 հրամանի համաձայն։ Առաջին ռեկտորի պաշտոնակատարը Ֆ. Ձերժինսկու անվան մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի վաստակավոր բժիշկ Իվան Դանիլովիչ Վաշչենկոն էր։

Նրան հաջորդեց դոկտոր, պրոֆեսոր Պալչևսկի Եվգենի Իգնատովիչը, որը ղեկավարում էր ինստիտուտը 1957 թվականի փետրվարից մինչև 1960 թվականի մայիսը։ Նրա ղեկավարությամբ սկսվեց ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների առաջին գիտական աշխատանքի կատարումը, գիտական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության աշխատանքը։ 1960 թ. մայիսից մինչև 1963 թ. նոյեմբերը ինստիտուտի ռեկտորն էր բժիշկ, դոցենտ Պովելիցա Ֆեդոր Դմիտրիևիչը։ 1961 թվականին ինստիտուտը տվեց իր առաջին շրջանավարտներին՝ 166 դիպլոմավորված մասնագետ։ Բժշկության դոկտոր, դոցենտ Կորչիկով Դոնաթ Գրիգորիևիչը ինստիտուտի ռեկտորն էր 1963 թ. նոյեմբերից մինչև 1966 թ. դեկտեմբեր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Չայկովսկայա Իրինա Իոսիֆովնան 1967 թ. դեկտեմբերից մինչև 1975 թ. հունիս։ Այդ տարիներին կառուցվեցին վարչական մասնաշենք և ուսանողական երկու հանրակացարաններ, ուսուցումն իրականացվում էր 35 ամբիոններում։ 1975 թ. սեպտեմբերից մինչև 1984 թ. ռեկտորը դոցենտ Ֆադեև Անատոլի Նիկոլայեվիչն էր։ 1979 թվականին բացվեց բժիշկների կատարելագործման ֆակուլտետը (այժմ՝ հետբուհական կրթության ֆակուլտետ), 1983 թվականին՝ մանկաբուժական։ 1983 թվականից սկսվեց օտարերկրյա ուսանողների պատրաստումը բուժական ֆակուլտետում։ 1984-2003 թվականներին ինստիտուտը ղեկավարում էր Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ, Բարձրագույն դպրոցի ակադեմիկոս, Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր, պրոֆեսոր Կովեշնիկով Վլադիմիր Գեորգիևիչը։ 1994 թվականին, Ուկրաինայի Նախարարների կաբինետի որոշմամբ, ինստիտուտը ստացավ համալսարանի կարգավիճակ (ԼՊԲՀ)։

Կառուցվել են նոր վարչական և կրթական շենքեր, հանրակացարան, համալսարանական ատամնաբուժարան, գրքերի պալատ, դեղատան ստուդիա և մարզադաշտ։ 2003-ից մինչև 2014 թվականը համալսարանը ղեկավարում էր Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվչենկո Վալերի Կոնստանտինովիչը։ Համալսարանի կոլեկտիվի կողմից ընտրված առաջին ռեկտորը համալսարանը պատրաստեց անգլերեն լեզվով ուսանողների ուսուցման կազմակերպման համար։

2014 թվականին ԼԺՀ-ի ի հռչակումից հետո, դասախոսական կազմի մի մասը աջակցեց Լուգանսկում մնալու որոշմանը և ռեկտոր ընտրեց պրոֆեսոր Վասիլի Վասիլևիչ Սիմրոկին։ ԼԺՀ-ի Նախարարների խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1291-ռ հրամանով համալսարանն անվանվել է Սուրբ Լուկայի անունով։

2019 թվականի նոյեմբերին համալսարանը պաշտոնական հավատարմագրում ստացավ Ռուսաստանի Դաշնության իշխանություններից։

Ինստիտուտները և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բուժական (1-ին բժշկական)
  • մանկաբուժական (2-րդ բժշկական)
  • դեղագործական
  • ստոմատոլոգիական
  • օտարերկրյա ուսանողների
  • հետդիպլոմային կրթության

Հայտնի մարդիկ, ովքեր սովորել են համալսարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվավոր դոկտորներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիրներ — բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվչենկո Վ.Կ., բ.գ.դ., պրոֆեսոր Կովեշնիկով Վ.Գ.
  • Ուկրաինայի բարձրագույն դպրոցի ակադեմիկոսներ - բ.գ.դ., պրոֆեսոր Կովեշնիկով Վ.Գ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրոլով Վ. Մ.
  • Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիայի վաստակավոր աշխատողներ - բ.գ.դ., պրոֆեսոր Իվչենկո Վ.Կ., բ.գ.դ., պրոֆեսոր Կովեշնիկով Վ.Գ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոբրին Բ. Յու., բ.գ.դ., պրոֆեսոր Ֆրոլով Վ.Մ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլշանեցկի Ա.Ա., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անտիպովա Ս.Վ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դեմենկով Վ.Ռ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայդաշ Ի.Ս., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոմանիուկ Բ.Պ., բ.գ.դ., պրոֆեսոր Լուկյանչուկ Վ.Դ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կազամիրկո Ն.Կ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոմարվցևա Ի.Ա.
  • Ուկրաինայի առողջապահության վաստակավոր աշխատողներ - ֆ.գ.դ, պրոֆեսոր Գուդզենկո Ա. Պ.
  • Ուկրաինայի արդյունաբերության վաստակավոր գործիչներ — Ցիբկո Վ.Ի.
  • Ուկրաինայի վաստակավոր բժիշկներ - բ.գ.դ., պրոֆեսոր Չուբ Վ.Վ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իոֆե Ի.Վ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիոնով Վ.Գ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պեպենին Վ.Ռ., Ռոդոմսկի Վ.Թ., Օդուդ Ո.Մ., Ռաչկաուսկաս Գ.Ս., Դոնցովա Կ.Մ., Կաչուր Ն.Վ., Պոմերանցևա Տ. Ի.
  • Լուգանսկի պատվավոր քաղաքացիներ - բ.գ.դ., պրոֆեսոր Կովեշնիկով Վ.Գ., բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլշանեցկի Ա.Ա.։

Մրցանակներ ու հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուգանսկի պետական բժշկական համալսարան» պետական հիմնարկը երկար ժամանակ զբաղեցնում է համապատասխան տեղերը՝ ըստ ուկրաինական համալսարանների «Թոփ 200» դասակարգման։

  • 2008 թվական - 59-րդ տեղ
  • 2009 թվական - 52-րդ տեղ
  • 2010 թվական - 58-րդ տեղ
  • 2011 թվական - 58-րդ տեղ

Ըստ Ուկրաինայի բժշկական համալսարանների վարկանիշի՝ 2011 թվականին համալսարանը գրավեց 7-րդ տեղը։ 2011 թվականին Լուգանսկի պետական բժշկական համալսարանը առաջին տեղը գրավեց Ուկրաինայի բժշկական համալսարանների շարքում՝ արտասահմանցի ուսանողների թվով։

2006 թ. համալսարանին շնորհվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության դիպլոմ և արծաթե մեդալ` մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության համար։

2007 թ. համալսարանում պարգևատրվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության համաուկրաինական նախագծի դիպլոմով և ոսկե մեդալով `«Ուկրաինայի լավագույն բժշկական կրթական հաստատություններ» անվանակարգում։

2008 թ. համալսարանի աշխատակազմին շնորհվեց Ուկրաինայի ածուխի արդյունաբերության նախարարի պատվո վկայագիր։

2010 թ. համալսարանին շնորհվում է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության արծաթե մեդալ` «Կրթության նորարարական զարգացում և ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում։

2011 թ. համալսարանին շնորհվում է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ՝ «Միջազգային համագործակցություն կրթության և գիտության ոլորտում» անվանակարգում։

2012 թ. համալսարանին շնորհվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության արծաթե մեդալ` «ժամանակակից ուսուցման գործիքների ստեղծում և իրականացում» անվանակարգում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]