Լոլիկի հյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոլիկի հյութ
Tomato Juice.jpg
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակvegetable juice?, ըմպելիք և մրգային և բանջարեղենային հյութ[1][2][3]
Բաղադրամասերլոլիկ
ՀեղինակLouis Perrin?[4]
Ծագման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Tomato juice Վիքիպահեստում

Լոլիկի հյութ (անգլ.՝ Tomato juice), լոլիկից ստացված հյութ։ Սպառվում է խմիչքի տեսքով, ինչպես նաև բաղադրիչ մաս է հանդիսանում այնպիսի կոկտեյլների պատրաստման համար, ինչպիսիք են՝ «Արյունոտ Մերին», «Սանգրիտան» և «Միչելադան»։ Ամերիկայում կարծում են, որ առաջին անգամ լոլիկի հյութ վաճառել են 1917 թվականին և այն վաճառողը եղել է Ինդիանայի հարավում գտնվող French Lick Springs Hotel հյուրանոցի սեփականատեր Լուիս Պերին։ Այդ ժամանակ նրա մոտ վերջացել էր նարնջի հյութը, և հարկավոր էր եղել այն անհապաղ փոխարինել մեկ ուրիշ ըմպելիքով։ Պերիի կողմից հայտնաբերած լոլիկ, շաքարավազ և հատուկ սոուս պարունակող հյութի բաղադրատոմսը արագ հայտնի էր դարձել. հենց այդ ժամանակ Չիկագոյում հայտնվել էր լոլիկի հյութից պատրաստված առաջին կոկտեյլը։

1937 թվականին ԽՍՀՄ-ում արտադրվել է լոլիկի հյութի առաջին խմբաքանակը։ Մոսկվայի Կրկեսային հրապարակում կազմակերպվել էր լոլիկի հյութի անվճար համտես։ Այնուամենայնիվ, համտեսողների մեծամասնությունը բացասական գնահատական էր տվել։ Գովազդային հրաշալի արշավի շնորհիվ լոլիկի հյութը լայն ճանաչում է ստացել[5]։ Խորհրդային Միությունում լոլիկի հյութը ամենուր էր՝ մթերային խանութներում, մանկապարտեզներում, ուսումնական հաստատությունների ճաշարաններում, թատրոնների և կինոթատրոնների ճաշարաններում, սրճարաններում և գործարանային ճաշարաններում։ Խորհրդային ​​մթերային խանութներում միշտ հնարավոր էր գնել լոլիկի հյութ երեք լիտրանոց տարաներով և շշալցված տարբերակով։ Խանութում 10 կոպեկով կարելի էր գնել մեկ բաժակ լոլիկի հյութ, հաճախորդներին թույլ էին տալիս հյութի մեջ աղ ավելացնել[6]։

Լոլիկի հյութ արտադրող ընկերություններից շատերը դրանում աղ են ավելացնում։ Հաճախ ավելացնում են նաև այլ հավելումներ՝ սոխի կամ սխտորի փոշի, տարբեր համեմունքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լոլիկի հյութի զանգվածային արտադրությունն ու իրացումը սկսվել է 1920-ական թվականների կեսերից, և մի քանի տարի անց այն դարձել է ճանաչված ըմպելիք նախաճաշի համար[7]։ Կանադական օրենքները պահանջում են,որ լոլիկի հյութը քամեն ամբողջական լոլիկներից, մինչդեռ ԱՄՆ-ում լոլիկի հյութի մեծ մասը պատրաստվում է լոլիկի մածուկից[8]։

Լոլիկի հյութը, ինչպես նաև լոլիկները, պարունակում են հակաօքսիդիչ լիկոպին, որի սպառումը, ըստ որոշ ուսումնասիրությունների, կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից[9]։ 2000 թվականին կատարված փոքրածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լոլիկի հյութը պարունակում է այնպիսի գործոն (ծածկագիր՝ P3), որը կանխում է արյան մեջ թրոմբոցիտների «կպչունությունը» և թրոմբի խցանումը[10][11][12][13][14]։ Ուսումնասիրությունների հեղինակները ենթադրում են, որ արտադրանքը կարող է օգտակար լինել դիաբետով հիվանդների համար։ Այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների կողմից լոլիկի հյութի մեծ քանակի սպառման իրական ազդեցությունը ամբողջությամբ ուսումնասիրված չէ։

Լոլիկի հյութը, որպես ըմպելիք, հաճախ մատուցում են ինքնաթիռների ուղևորներին, և նրանց շրջանում այն մեծ ճանաչում ունի։ Օրինակ՝ 2008 թվականին, Lufthansa ավիաընկերությանը վաճառվել է 1.7 միլիոն լիտր լոլիկի հյութ. որոշ ենթադրությունների համաձայն, դրա հայտնի լինելու փաստն այն է, որ վերջինս թռիչքի ժամանակ ապահովում է ճնշման անկում։

Լոլիկի հյութի արդյունաբերական արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլիկի հյութի արդյունաբերական արտադրությունը բաղկացած է մի քանի փուլերից՝

  • արդյունաբերական հումքի տեսակավորում, մաքրում և լվացում,
  • լոլիկների մանրացում,
  • ջեռուցման գործընթաց և լոլիկի զանգվածի հետագա արդյունահանում,
  • ցենտրիֆուգում և պատրաստի լոլիկի զանգվածի մաքրում,
  • պատրաստի հյութի փաթեթավորում, ստերիլիզացիա (մանրէաբանություն) կամ պաստերիզացիա։

Արդյունաբերական արտադրության մեջ լոլիկի հյութը ստանում են համասեռ հասած լոլիկներից, այնուհետև ավելացնելով 0.6—1.0% խոհարարական աղ՝ պահածոյացնում են։ Տեսակավորած լոլիկները առանձնացնում են, սերմերը բաժանում, լվանում, չորացնում, որից հետո կարող են օգտագործել որպես սերմ։ Այնուհետև մանրացված լոլիկները անցկացնում են մաղերով՝ կոպիտ մասերը հեռացնելու համար. օրինակ՝ պտուղների կանաչ մասերը մաղով անցկացնելուց հետո քամված զանգվածը եռացնում են՝ միկրոօրգանիզմները, օքսիդացնող և պեկտոլիտիկ ֆերմենտները ոչնչացնելու համար, ինչը նաև հեշտացնում է մաքրման գործընթացը։ Եռման ջերմաստիճանը +75 — +80°С է։ Երբ հյութը եռացնելու գործընթացը կատարվում է դանդաղ, այդ ժամանակ տեղի է ունենում զանգվածի քայքայում։ Դանդաղ ջերմաստիճանով եռացած պտուղներից պատրաստված լոլիկի հյութը ունի ցածր մածուցիկություն և ենթակա է նոսրացման։ Հյութի մածուցիկությունը սկզբնականում կարող է մնալ 95%-ի մակարդակում, բայց նաև հնարավոր է հյութի կոնդենսատով նոսրացում[15][16]։

Լոլիկի պատրաստի հյութը փաթեթավորում են ապակե կամ անագե տարաների մեջ, ինչպես նաև Tetra Pak թղթե տարաների մեջ։ Լոլիկի հյութը ունի ցածր թթվայնություն և pH 5.5-6.5, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում մի շարք միկրոօրգանիզմների զարգացման համար։ Այս ամենի հետ կապված լոլիկի հյութը ենթարկվում է ստերիլիզացման՝ 20-30 րոպե, 120 °C ջերմաստիճանում։ Ստերիլիզացման ռեժիմը մեղմելու համար լոլիկի հյութը կարող է թթվայնացվել մինչև pH 3.7-4.0՝ օրգանական սննդային թթուներ կամ առավել թթվայնություն պարունակող պտուղների հյութեր խառնելու ճանապարհով։ Օդազտելուց հետո ապակե տարաները հերմետիկորեն կնքվում են և ուղարկվում ստերիլիզացման կամ պաստերիզացման[17]։

Արդյունաբերական արտադրության մեջ լոլիկի հյութը արտահանում են բնական կամ խիտ տեսքով (պարունակում է 40% լուծվող պինդ նյութեր)։ Վերջինս սպառման ժամանակ նոսրացվում է մինչև բնական հյութի խտությամբ, որից հետո օգտագործվում է որպես ըմպելիք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Томатный сок // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1960. — Т. VIII. — Стб. 883

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Russian Classification of Products by Economic Activities — Iss. ОК 034-2007.
  2. Statistical Classification of Products by Activity in the European Economic Community, 2008 version
  3. OK 034-2014 based on CPA 2008
  4. http://www.frenchlick.com/aboutus/history/flsh
  5. [Девлетов О. У. История отечественной рекламы за 150 лет (1840—1990)] — Москва—Берлин: 2016. — С. 140
  6. Томатный сок в Советском Союзе
  7. Nineteen Twenties — Kathleen Morgan Drowne, Patrick Huber — Google Books
  8. Heinz deal to save hundreds of jobs at Leamington plant — Windsor — CBC News
  9. «Health Benefits of raw tomato juice»։ Health Care։ Վերցված է 2012-05-16 
  10. Duttaroy, AK; Crosbie L., Gordon M. J. Effects of tomato extract on human platelet aggregation in vitro(անգլ.) // Platelets : journal. — 2001. — Т. 12. — № 4. — С. 218—227.
  11. O'Kennedy, N; Crosbie L., van Lieshout M., Broom J. I., Webb D. J., Duttaroy A. K. Effects of tomato extract on platelet function: a double-blinded crossover study in healthy humans(անգլ.) // The American Journal of Clinical Nutrition : journal. — 2006. — Т. 84. — № 3. — С. 561—569.
  12. O'Kennedy, N; Crosbie L., van Lieshout M., Broom J. I., Webb D. J., Duttaroy A. K. Effects of antiplatelet components of tomato extract on platelet function in vitro and ex vivo: a time-course cannulation study in healthy humans(անգլ.) // The American Journal of Clinical Nutrition : journal. — 2006. — Т. 84. — № 3. — С. 570—579.
  13. JAMA — Tomato Juice and Platelet Aggregation in Type 2 Diabetes, August 18, 2004, Lazarus et al. 292 (7): 805
  14. «Tomatoes cut risk of heart disease and stroke, [[Rowett Research Institute]], Aberdeen, Scotland, 2000»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-17-ին։ Վերցված է 2014-06-30 
  15. Технология переработки продукции растениеводства/ Под ред. Н. М. Личко. — М.: Колос, 2000. — 552с.
  16. Гореньков Э. С. и др. Технология консервирования. М.: Колос, 1987.
  17. Справочник технолога плодоовощного производства. Составитель М. Куницына. — СПб: ПрофиКС, 2001. — 478 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]