Լոբեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լոբեզ
լեհ.՝ Łobez
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես12,84 կմ²
ԲԾՄ94 մետր
Բնակչություն9792 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ73-150, 73-153
Ավտոմոբիլային կոդZLO
Պաշտոնական կայքlobez.pl
Լոբեզ (Լեհաստան)##
Լոբեզ (Լեհաստան)

Լոբեզ (լեհ.՝ Łobez, գերմ.՝ Labes), քաղաք Լեհաստանում։ Ունի քաղաքային-գյուղական համայնքի կարգավիճակ։ Տարածքը կազմում է 12,8 կմ²։ Բնակչությունը՝ 10 066 մարդ (2019 թվականի տվյալներով)[2]։ Լոբեզ քաղաքը գտնվում է Ռեգա գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբեզը տեղակայված է տասներորդ դարում հիմնադրված հին սլավոնական գյուղի տեղում։ Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում ֆոն Բորկ ասպետի կողմից։ Քաղաքը ստացել է Լոբեզ անվանումը, մոտավորապես 1275 թվականին։ 14-րդ դարում քաղաքը ուներ իր քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը, ապա քաղաքի շուրջ կառուցվել է պատ, որը ավերվել Է 18-րդ դարում։ 1460 թվականին քաղաքն ունեցել է իր սեփական դատարանը։ 17-րդ դարում քաղաքը գտնվում էր Բրանդենբուրգի ենթակայության տակ, ապա՝ Պրուսիայի, 1871 թվականից՝ Գերմանական կայսրության, 1933 թվականից՝ Նացիստական Գերմանիայի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոբեզում ռազմագերիների երկու ճամբարներ էին տեղակայված, որոնցում գտնվում էին լեհերը, ռուսներն ու ֆրանսիացիները, որոնք աշխատում էին քաղաքում ու շրջակա գյուղերում։ 1945 թվականի մարտի 3-ի գիշերը Լոբեզն ազատագրվեց Կարմիր բանակի և Լեհաստանի զորքերի կողմից՝ տեղի Հիտլերյուգենդ ստորաբաժանման՝ «Jagdkommandos»-ի հետ ծանր մարտերից հետո։

Լոբեզի համար մարտերին մասնակցել են․

  • Առաջին Բելառուսական ճակատի 1-ին տանկային բանակի 44-րդ գվարդիական տանկային բրիգադը, Խորհրդային Միության կրկնակի հերոս գնդապետ Իոսիֆ Գուսակովսկու հրամանատարությամբ։
  • Պարտիզանական ջոկատը, որի կազմում ընդգրկված էին լեհերն ու այլ ազգի մարտիկները (ռուսներ, ֆրանսիացիներ և սերբեր), որոնք փախել էին մոտակա համակենտրոնացման ճամբարներից։
  • Լեհաստանի 43-րդ հրետանային գունդը մայոր Իլյա Սադովսկու հրամանատարությամբ։

Քաղաքի անվանման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աղբյուրները պնդում են, որ քաղաքի անունը եղել է՝ Lobis (1271), Lobese (1280), Lobse (1285): Լեհ պատմաբանները կարծում են, որ քաղաքը ստացել է իր անունը հին սլավոնական շամբիի կամ գետի անունից, որի վրա գտնվում է քաղաքը (laba, lobose, łabuź): Գերմանացի պատմաբանները կարծում են, որ քաղաքի անունը գալիս է կարապ բառից (հին սլավոներեն՝ labez, labendz): Łobez քաղաքի ներկայիս անվանումը պաշտոնապես հաստատվել է 1946 թվականի մայիսի 19-ին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբեզը հանդիսանում է հետևյալ քաղաքների քույր քաղաքը․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zbigniew Harbuz: Kalendarium ziemi i powiatu łobeskiego, «Łabuź», Łobez 2007, ISSN 1509-6378.
  • Z dziejów ziemi łobeskiej — praca zbiorowa pod redakcją Tadeusza Białeckiego, Instytut Zachodniopomorski, Szczecin 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբեզ» հոդվածին։