Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսյա Ալեքսանդրի Արղության (նաև՝ Արգուտինսկայա , հուլիսի 3 (15) , 1897 [ 1] [ 2] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] [ 3] - օգոստոսի 21 , 1958 (1958-08-21 ) [ 1] [ 2] , Մոսկվա , ԽՍՀՄ [ 1] [ 2] [ 3] ), հայազգի խորհրդային գրող։ Խորհրդային առաջին կին զինթղթակիցը։
Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան , ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին , քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր , գնդացրորդ , հետախույզ և զինվորական կոմիսար ։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական («ձմեռային պատերազմ», 1939 -1940 ) և խորհրդա-գերմանական պատերազմներին (1941 —1945 )։ Առաջին գործերից են «Ջրապտույտում» (1928 ) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930 ) վեպը ։ «Հրե ճամփա» (1932 ) և «Տատյանա Սոլոմախա» (1937 ) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942 ), «Ցասման բոց» (1943 ), «Արյունոտ հոդը» (1943 ) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը[ 4] [ 5] ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 156.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ «Zarkfoundation - Լյուսյա Արղության» . zarkfoundation.com .
↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 7 )։